Լրահոս

2026-03-05
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունները պատրաստվում են հարցումների թվեր «կրակել». «Փաստ»
    Բայց մեկ էլ հանկարծ երեկ փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն սկսեցին ինտենսիվ շրջանառել «տեղեկություն», թե առաջիկայում հրապարակվելու են հարցման թվեր, որոնք ցույց են տալու, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունն ուղղակի «ուշագնաց է լինում» Փաշինյանի համար: Ակնհայտ է, որ այդ պահվածքի հետապնդած խնդիրն առաջիկայում զանազան հորինովի, այսպես ասած՝ սարքած, պրոիշխանական «հարցումների» տվյալներ տարածելը, դրանք տիրաժավորելն է: Դրա առաջին ու հիմնական նպատակը ակնհայտ է. հուսահատություն սերմանել հասարակության մեջ, ստիպել, որ մարդիկ մոլորության մեջ ընկնեն, կարծեն, թե «մեկ է, ամեն ինչ որոշված է , կանխորոշված է, սրանք ընտրվելու են...» ու նման բաներ:
    09:20
    05.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն և փլուզում՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա վիրավոր
    Մարտի 5-ին՝ ժամը 07։30-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել պայթյուն, փլուզվել է երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկը․ կա մեկ տուժած։
    09:15
    05.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Փակվող դպրոցներ, գործազուրկ դարձող ուսուցիչներ և գույնզգույն խոստումներ՝ Շիրակի մարզում
    Դպրոցների միավորումը գյուղերի դատարկվելու պատճա՞ռ կարող է դառնալ: Այդպիսի ահազանգ են հնչեցնում Շիրակի մարզում, որտեղ 48 դպրոց է փակվում: Գունավոր պատերով դպրոցների մասին իշխանության խոստումներին գորշ կանխատեսումներով են արձագանքում այդ դպրոցների աշակերտների ծնողները. հնարավոր է ստիպված լինեն գյուղերից տեղափոխվել, որ երեխաները ստիպված չլինեն մի քանի կիլոմետր ճանապարհ անցնել ամեն օր: Շիրակի մարզպետը վստահեցնում է, որ լուծումներ են փնտրում:
    09:10
    05.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ցայտնոտի մե՞ջ է ՔՊ-ն. ահ ու սարսափը թաքցնող ինքնավստահության դիմակներ
    Խաչ քաշելով բոլոր սոցհարցումների ու միջազգային կազմակերպությունների զեկույցների վրա, որոնք արձանագրում են իրենց վարկանիշի սրընթաց անկումը՝ ՔՊ-ականները գործի են դրել չարչկված թեզը՝ հաղթելու ենք: Ըստ շատ սոցիոլոգների՝ իշխող ուժն ուզում է այսպես գցել մարդկանց դիմադրության ոգին ու ստիպել ընտրությունների չգնալ: Ընդդիմությունը նկատում է, որ սին է իշխանության հաղթելու վստահությունը: Եթե նրանք այդքան հանգիստ լինեին այդ հարցում, նյարդային ու ջղաձիգ չէին լինի:
    09:00
    05.03.26
    Ավելին
2026-03-04