Լրահոս

2026-03-17
  • Img default alt hy
    Միջազգային
    Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը
    Իսրայելական բանակը տարհանման նախազգուշացումներ է տվել հարավային Լիբանանի բնակիչներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ տեղահանված լիբանանցիները չպետք է վերադառնան իրենց տներ մինչև չերաշխավորվի Իսրայելի հյուսիսում գտնվող բնակիչների անվտանգությունը։
    13:16
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը՝ Սիրիայի՞, թե՞ Լիբանանի ճանապարհով. ի՞նչ կլինի, եթե մեր տարածքում ամերիկյան օբյեկտներ հայտնվեն
    Իսկ հիմա նայե՛ք տարածաշրջանի ամերիկյան բազաներին Իրանի հասցրած օդային հարվածների քարտեզին։ Եվ պատասխանե՛ք հարցին. եթե ԱՄՆ-ն չի կարողանում պաշտպանել սեփական ռազմաբազաներն ու իր պաշտոնական ռազմավարական դաշնակիցներին տարածաշրջանում, ապա ինչպե՞ս էր ԱՄՆ-ն պաշտպանելու Հայաստանին, որի հետ դաշնակցային պայմանագիր չունի, և որտեղ չկան ամերիկյան բազաներ։ Հը՞։
    13:05
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայցում եմ մեր ժողովրդի ներողամտությունը կամա թե ակամա ունեցածս սխալների և բացթողումների համար. Աբրահամ սրբազան
    Վերջին տարիներին, Հայ եկեղեցու հետ կապված 2025 թ. դեպքերից շատ ավելի առաջ, ես ﬕ քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողոﬖերի ժամանակ, դիﬔլ և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել։
    12:57
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինան ստացել է ԵՄ-ին անդամակցելու պայմանների ամբողջական փաթեթը
    «Այսօր Բրյուսելում ուկրաինական պատվիրակությունը Եվրոպական միությունից ստացել է անդամակցության պայմանները վերջնական երեք բանակցային կլաստերների վերաբերյալ: Խոսքը 3-րդ՝ «Մրցունակություն և ներառական զարգացում», 4-րդ՝ «Կանաչ օրակարգ և կայուն կապեր» և 5-րդ՝ «Ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբվածության քաղաքականություն» կլաստերների մասին է»,-գրել է նա իր Telegram-ալիքում: Ուկրաինայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Կիևին պայմանների մի մասն արդեն ներկայացվել էր դեկտեմբերին: Սվիրիդենկոն պարզաբանել է, որ երկիրն այժմ ունի «պայմանների ամբողջական փաթեթը, որոնց կատարումն անհրաժեշտ է ԵՄ անդամակցության համար՝ պատմության մեջ առաջին անգամ»: Ավելի վաղ եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկան հայտարարել էր, որ ԵՄ մի շարք երկրներ կարծում են, թե Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի և «սպասի» 20 տարի, նախքան կդառնա համայնքի լիիրավ անդամ։ Նա նաև ասել է, որ Գերագույն ռադան պետք է ընդունի շուրջ 300 օրենք, որպեսզի երկիրն ընդունվի Եվրոպական միություն, սակայն դրա համար անհրաժեշտ է ուկրաինական խորհրդարանի բնականոն աշխատանքը։ Կաչկան հավելել է, որ եվրոինտեգրման շրջանակներում Կիևի համար կան նաև այլ բարդ հարցեր, օրինակ՝ ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը հարմարվելու փորձը։ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն ուղղված են թեկնածու երկրի ողջ օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության օրենսդրությանը։ Սովորաբար դրանք տևում են ավելի քան 10 տարի, և այս գործընթացի համար խիստ ժամկետներ գոյություն չունեն։ Օրինակ՝ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսել է 2005 թվականին. այսպիսով, դրանք շարունակվում են արդեն 20 տարի՝ առանց այդ երկրի անդամակցության որևէ իրական հեռանկարի։ Եվրահանձնաժողովն առաջարկում էր Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսել դեռևս 2024 թվականին, սակայն այդ ծրագրերը ձախողվեցին Հունգարիայի դիրքորոշման պատճառով։ Վլադիմիր Զելենսկին բազմիցս պնդել է, որ Կիևը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի տեխնիկապես պատրաստ լինի Եվրոմիությանն անդամակցելուն մինչև 2027 թվականը։ Մարտի սկզբին ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը հայտարարեց, որ Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին մինչև 2027 թվականը՝ գոյություն ունեցող ընթացակարգի շրջանակներում։
    12:51
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե մարդկանց արտաքսում են, ուրեմն նրանք սփյուռք չեն. Զարեհ Սինանյան
    Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
    12:46
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ քաղաքագետ
    «Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների խնդրանքով պատրաստվում է Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիբրիդային միջամտությունների դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը՝ ընդգծելով, որ «Եվրոպան չի թողնի Հայաստանին միայնակ արտաքին միջամտության դեմ պայքարում»։
    12:41
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը իր կենցաղը մանրամասն ներկայացնում է, Դուք էլ ներկայացրեք. լրագրողը՝ Ժաննա Անդրեասյանին
    Լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
    12:34
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Իրանն ուժգնացնում է հարվածները, Թրամփը խոստանում է շուտով ավարտել պատերազմը
    Հայլուր 12։30 Իրանն ուժգնացնում է հարվածները, Թրամփը խոստանում է շուտով ավարտել պատերազմը
    12:30
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Մասնավորապես` Գ․Ս․-ն, մտադրություն ունենալով վաճառել իր երիկամներից մեկը, դիմել է ազգականին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհուն, որի հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկվել են երիկամի գնորդ փնտրելու և 40-60 հզր ԱՄՆ դոլարով այն վաճառելու հանգամանքները: Բժշկուհին տեղեկանալով, որ Տ․Թ․-ն առողջական խնդիրներով պայմանավորված ունի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն, նրա տվյալները փոխանցել է Գ․Ս․-ին` վերջինիս հետ կապ հաստատելու և իր երիկամը նրան ապօրինի իրացնելու շուրջ համաձայնության գալու նպատակով։ Սակայն, Գ․Ս․-ն, տեսնելով Տ․Թ․-ի առողջական ոչ բարելավ վիճակը և գիտակցելով, որ երիկամը վաճառելուց հետո հնարավոր է իր առողջությունը նույն կերպ վատթարանա, հրաժարվել է երիկամը վաճառելուց, իսկ Տ․Թ․-ն տեղյակ չի եղել այն հանգամանքի մասին, որ Գ․Ս․-ն իր երիկամի դիմաց պետք է որոշակի գումար պահանջեր: Այսպիսով, «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությանն օժանդակելը)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։
    12:17
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու դի
    Ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։
    12:08
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:00
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը
    Խաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։ Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։
    11:50
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա կարող է բաց թողնել «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպումը
    Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը։ Իտալական մամուլի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը հաստատել է վնասվածքը, որը նա ստացել էր «Ատալանտա»-ի դեմ վերջին խաղի ժամանակ: Առկա տեղեկատվության համաձայն՝ Մխիթարյանը բաց կթողնի մինչև միջազգային դադարի ավարտն ընկած ժամանակահատվածը: Այս պահին հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը Իտալիայի «Սերիա Ա»-ի 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինա»-ի դեմ առաջիկա կարևոր հանդիպմանը:
    11:45
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Համայն Վրաստանի Իլիա II պատրիարքը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. նրա վիճակը ծանր է
    Տեղեկությունների համաձայն՝ Իլիա II-ի վիճակը վատացել է երեկ երեկոյան: Առողջապահության նախարարի և բժիշկների խոսքով՝ նա անցել է հետազոտություններ և բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները։
    11:37
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եկեղեցու ներքին գործերին դատական միջամտությունը հակասում է Վենետիկի հանձնաժողովի չափանիշներին․ Արթուր Ղամբարյան
    1)Ինչպես Հայաստանի (CDL-AD(2011)028, պարբ. 24), այնպես էլ Թուրքիայի (CDL-AD(2010)005, պարբ. 24) վերաբերյալ կարծիքներում Վենետիկի հանձնաժողովը միանշանակ նշում է, որ կրոնական առաջնորդներին ընտրելու ազատությունը կրոնի ազատության անբաժանելի մասն է:
    11:30
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուբիոն հրահանգել է ԱՄՆ դիվանագետներին ճնշում գործադրել այլ երկրների կառավարությունների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC News
    Համաձայն փաստաթղթի տեքստի, որը երկուշաբթի օրը ուղարկվել է ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին և հյուպատոսություններին, աշխատակիցները պետք է կոչ անեն պետությունների իշխանություններին «օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել Իրանի հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ» և կանխել ենթադրյալ «Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորումների հարձակումները» երկրների ու քաղաքացիների վրա՝ Իսլամական Հանրապետության և նրա կողմնակիցների կողմից «հարձակման բարձր ռիսկի» պայմաններում։ Այս թեզերը անհրաժեշտ է ներկայացնել «համապատասխան ամենաբարձր մակարդակով» մինչև մարտի 20-ը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեության վերաբերյալ բարձր մտահոգություն» խորագրով առաջադրանքի շրջանակներում։
    11:17
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-19- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
    11:09
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ Տարոնիկ գյուղի բնակիչները Փաշինյանին են դիմում
    Այսօր՝ մարտի 15-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու փողոցի անմխիթար և անբարեկարգ վիճակի դեմ։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ արդեն շուրջ 6 տարի շարունակ բարձրաձայնում են նույն խնդրի մասին, սակայն մինչ օրս որևէ իրական լուծում չեն տեսնում։ «Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ այս փողոցը դարձել է իսկական պատուհաս բնակիչներիս համար։ Սա գյուղի կենտրոնական ճանապարհն է։ Այստեղով են երեխաները ամեն օր գնում դպրոց և մանկապարտեզ, այստեղով է անցնում նաև դեպի գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհը և հասարակական տրանսպորտը։ Սակայն այս ամենակարևոր ճանապարհը փաստացի դարձել է անանցանելի։ Մեր գյուղը կարծես դուրս լինի Հայաստանի Հանրապետությունից ու դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել»,– ասում էին բնակիչները։ Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի անմխիթար վիճակը արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում նաև առողջապահական և այլ ծառայությունների համար։ «Եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները պարզապես չեն եկել գյուղ՝ իմանալով ճանապարհի վիճակը։ Ստիպված ենք եղել հիվանդներին մեր մեքենաներով տեղափոխել մինչև այն հատվածը, որտեղ շտապօգնությունը կարող է հասնել և այնտեղից արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Նույն իրավիճակն է նաև տաքսիների դեպքում․ շատերը պարզապես հրաժարվում են գալ»,– պատմում էին նրանք։ Բնակիչները նշում էին, որ փողոցը լի է մեծ ու փոքր փոսերով, որոնք որոշ հատվածներում արդեն խրամատներ են հիշեցնում։ Նրանց խոսքով՝ ճանապարհը այնքան վատ վիճակում է, որ մեքենաներով անցնելը դարձել է իսկական փորձություն։ «Այս ճանապարհը վաղուց արդեն պարզապես փոսալցման ենթակա չէ․ այն ամբողջությամբ հիմնովին վերակառուցելու կարիք ունի։ Այլ լուծում այստեղ պարզապես չկա»,– նշում էին գյուղացիները։ Տարոնիկի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին և համապատասխան հանձնարարականներ տալ, որպեսզի վերջապես լուծում տրվի բնակիչներին հուզող այս կարևոր հարցին։
    11:00
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում
    Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։
    10:51
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյան
    ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում սպասվող եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել։
    10:40
    17.03.26
    Ավելին