Լրահոս
2026-03-17
-
ՄիջազգայինԹրամփը բացառել է «վիետնամական սցենարի» կրկնությունը ԻրանումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Իրանում վիետնամական սցենարի կրկնության հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ հնարավոր ցամաքային գործողությունը չի վերածվի ձգձգվող հակամարտության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ո՛չ, ես դրանից չեմ վախենում։ Ես ընդհանրապես ոչնչից չեմ վախենում»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտավախություն ունի, որ Իրանի հետ հակամարտությունը կվերածվի «երկրորդ Վիետնամի»։ Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր հայտնել՝ արդյոք ԱՄՆ-ն Իրանում ցամաքային գործողության պլաններ ունի։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը հայտարարել էր, որ ամերիկյան առաջնորդը չի բացառում զինվորականների ուղարկումը Իրան։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։Ավելին21:5417.03.26 -
ՀասարակականՓառք եմ տալիս Աստծուն, որ Մկրտիչ Սրբազանի տնային կալանքը վերացվեց. Սամվել դպիր ԳրիգորյանՈրպեսզի անցնելով այս ժամանակավոր փորձության բովով` Տիրոջով ավելի զորացած, ավելի կոփված, ավելի գոտեպնդված վերադառնա իր հոգևոր խնամատարության տակ գտնվող Արագածոտնի թեմ, ժողովի իր տիրանվեր, ուխտապահ հոգևոր դասը, կրկին հովվի իրեն վստահված հոտն ու առաջնորդի հոգու փրկության ճանապարհով դեպի երկնային Արքայության անճառ շավիղները:Ավելին21:4217.03.26 -
ՄիջազգայինՊատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկը Իրանը մերժե՞լ է. ուժգին հարվածները շարունակվում ենԻրանի առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին մերժել է Միացյալ Նահանգների հրադադարի առաջարկները, որոնք երկու միջնորդների միջոցով է Թեհրան ուղարկել Վաշինգտոնը: «Իրանի դեմ պատերազմը երկար չի տևի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրեթե բացառելով, որ այս շաբաթ կավարտվեն ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:Ավելին21:3517.03.26 -
ՄիջազգայինԵՄ երկրները մերժել են Թրամփին. Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը մնում է անորոշՍպիտակ տան ղեկավարը երկուշաբթի օրը կոչ է արել այլ երկրներին, որոնց տնտեսությունները շատ ավելի մեծ կախվածություն ունեն Հորմուզի նեղուցից, քան ամերիկյանը, «գալ և օգնել» նավագնացության անվտանգության ապահովման հարցում:Ավելին21:2317.03.26 -
Քաղաքական«Սամվել Կարապետյանը հուսալի մարդ է, համախմբող առաջնորդ». Մամիկոն Ասլանյանը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանըԱյսօր ես այդ մեծ հույսը տեսնում եմ Սամվել Կարապետյանի անձի և նրա ծրագրերի մեջ։ Այն տարածաշրջանում, որտեղ ես ապրել եմ, բոլորը գիտեն և տեսել են Կարապետյանների կատարած գործերը։ Այս ծրագրերում ես տեսնում եմ վանաձորցու, լոռեցու և հայաստանցու ապագան։ Ես այս ճանապարհին միացել եմ շատ ավելի վաղ, երբ դեռ չկար քաղաքական հաշվարկ, չկար ձևավորված թիմ։ Ես տեսել եմ այս գործընթացը ներսից։Ավելին21:1517.03.26 -
ՔաղաքականԵվրոպական շտապօգնություն Փաշինյանին՝ «պայքար հիբրիդային սպառնալիքի դեմ» փաթեթավորմամբԵվրամիությունը, որ պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, մտադիր է նաև հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկել մեր երկիր: Մեկ շաբաթ առաջ էր Փաշինյանը Եվրախորհրդարանից իր այս ելույթում, ըստ էության, Եվրոպայի օգնությունը խնդրել՝ ընտրություններից առաջ ինչ-որ արտաքին ուժերի ազդեցություն զսպելու համար:Ավելին21:0917.03.26 -
ՄիջազգայինՄակրոնը կարող է շուտով զրկվել իր պաշտոնից․ ԹրամփԻնչպես ավելի վաղ հայտնել էր Մակրոնը, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման որևէ գործողության։ Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենա «ոչ մի պարագայում»։Ավելին21:0117.03.26 -
ՀասարակականԲախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորԱյսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Լերմոնոտովո գյուղի մոտ բախվել են 52-ամյա Ասադով Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արամ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ։Ավելին20:5517.03.26 -
ՀայաստանԳյումրին պահանջում է ազատել կալանքից Սրբազանին. արքեպիսկոպոսը դատի է տվել կարգալույծ քահանայինՇիրակի թեմում 9 ամիս է՝ չեն լսել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քարոզը: Հայ Առաքելական եկեղեցու՝ Շիրակի թեմի մի խումբ հավատացյալներ պատրաստվում են նամակով դիմել վերաքննիչ դատարանի դատավորներին, որ իրենց հոգևոր առաջնորդին թույլատրեն առաջվա պես պատարագ մատուցել: Վաղն է Միքայել սրբազանի հերթական դատական նիստը:Ավելին20:4517.03.26 -
ԻրավականԶգուշացե՛ք. 5G անվան տակ զեղծարարությունների նոր ալիքՄի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:Ավելին20:3617.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Իրանի ամենաուժեղ մարդուն սպանե՞լ են. Թեհրանը դեռ լռում էՀայլուր 20։30 Իրանի ամենաուժեղ մարդուն սպանե՞լ են. Թեհրանը դեռ լռում էԱվելին20:3017.03.26 -
ՄիջազգայինԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել՝ պայմանավորված Իրանի դեմ պատերազմովԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ Իրանն ԱՄՆ-ի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում։Ավելին20:1917.03.26 -
ՀասարակականԴաժանաբար ծեծված 1-ամյա տղայի կյանքի համար պայքարում են բժիշկները. ի՞նչ շշուկներ են պտտվում քաղաքում1 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության հետևանք է եղել, այլ դիտավորություն, հաստատել է ներքին գործերի նախարարը: Արփինե Սարգսյանի պնդմամբ՝ ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է:Ավելին20:1517.03.26 -
ԻրավականՏեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ«Որպես Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան՝ խստագույնս դատապարտում եմ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած զրպարտությունները։Ավելին20:0517.03.26 -
ՔաղաքականԵրիտասարդները չեն ուզում ամաչել երկրի համար և Ռոբերտ Քոչարյանին են ընտրում«Հայլուր»-ի տեսախցիկի առաջ բազմաթիվ երիտասարդներ երեկ ասել են, որ սպասում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, որովհետև չեն ուզում ամաչել աշխարհում՝ որպես հայ ներկայանալիս:Ավելին20:0017.03.26 -
ՄիջազգայինՖիդանը Լավրովի հետ քննարկել է Թուրքիայի հնարավոր ներդրումը Ուկրաինայի շուրջ բանակցություններումԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Անկարայի հնարավոր ներդրումը Ուկրաինայի վերաբերյալ բանակցային գործընթացում։ «Այսօր ցերեկը՝ մինչ մեր մամուլի ասուլիսը, ես հեռախոսազրույց ունեցա իմ գործընկերոջ՝ հարգարժան Սերգեյ Լավրովի հետ։ Մենք քննարկեցինք Թուրքիայի հնարավոր ներդրումը բանակցային գործընթացում»,- հայտարարել է Ֆիդանը երեքշաբթի օրը Անկարայում՝ Կանադայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։Ավելին19:5417.03.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդինը հուշգիր են ստորագրելՄասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդինը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշգիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։Ավելին19:4517.03.26 -
ՔաղաքականՁեր բոտեքսավոր տերերի սեռական կողմնորոշումները թողել, ընտրություն եք վերլուծում․ Նարեկ ՄանթաշյանՆիկոլի դեմ պայքարում Antinikol, ֆեյսբուքյան գրառումից անդին չանցած լակոտները ակտիվացել են, լեզուներն էլ ոտների տակ: Ձեր բոտեքսավոր տերերի սեռական կողմնորոշումները թողել, ընտրություն եք վերլուծում:Ավելին19:3017.03.26 -
ՄիջազգայինՇնորհավորանք՝ հարվածների ֆոնին. Նեթանյահուն դիմել է իրանցիներին Ալի Խամենեիի սպանությունից հետոՓետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են իսլամական հանրապետությունից։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։Ավելին19:1617.03.26 -
ՔաղաքականՀայաստանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարներըՕման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 17-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։ Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումն այցելել Մասկատ՝ չնայած տարածաշրջանային ներկային բարդ իրավիճակին՝ այցը որակելով որպես պատմական։ Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման և հատկապես ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այցն արտացոլում է ՀՀ մեծ հետաքրքրությունը զարգացնել բազմաշերտ հարաբերություններ Օմանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։ Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգի բովանդակային հարստացման և առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում ընդգծվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին կայացված որոշման, ինչպես նաև մշտական հիմունքներով ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը։ Հանդիպմանը նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։ Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։ Ընդգծելով խաղաղության կարևորությունը՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը: Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Օմանի ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում. «Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն՝ մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը և հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով»։Ավելին19:0517.03.26