Լրահոս
2026-03-18
-
ՔաղաքականԿարելի՞ է 1 ամիս ապրել 140 հազար դրամով. շքեղ պարգևավճար ստացող պաշտոնյաներն էլ են «լաց լինում»Փողից բողոքող մարդկանց էկոնոմիկայի նախարարը հանգստացնում է՝ միայն աղքատները չէ, որ պարտքեր ունեն: Վստահեցնում է, որ մեր մտքով անցնող ցանկացած հարուստ մարդ պարտապան է: Էկոնոմիկայի նախարարը չի հստակեցնում՝ ի՞նքն էլ պարտքեր ունի, բայց նաև խոստովանում է, որ դժվար է մեկ ամիս ապրել 140 000 դրամով: Ամեն դեպքում համոզում է մարդկանց, որ երբ իրենք պարգևավճար են ստանում էլի ժողովրդի համար է, ոգևորվում՝ լավ են աշխատում:Ավելին21:4918.03.26 -
ՀասարակականԳիշերը ներխուժել են տուն, սարսափի մատնել երեխաներին. ինչի համար է մեղադրվում 45-ամյա արցախցի ԳայանենԲռնության կոչ հնչեցնելու մասին հոդվածը նոր թափով է գործի դրել իրավապահ համակարգը: Հայհոյանքը, սպառնալիքներն ու կոշտ-կոպիտ բառապաշարը հանրային խոսքում սովորական դարձրած Փաշինյանի հասցեին կոշտ գրառման համար գիշերը Նոր Հաճնից՝ տնից անչափահաս 3 երեխաների աչքի առաջ Դիլիջանի բաժին հարցաքննության են տարել արցախցի կնոջը: Ըստ իրավապահների՝ Փաշինյանի մասին մեկ տարի առաջ արած գրառմամբ բռնության կոչ է հնչեցրել Գայանեն: Ինքը հերքում է այդ մեղադրանքը: Նրա փաստաբան Ռոման Երիցյանի պնդմամբ՝ իրավական հիմքեր չկան, ընտրություններից առաջ մարդկանց վախեցնելու, լռեցնելու հերթական ալիքն է սկսվել:Ավելին21:4018.03.26 -
Քաղաքական«Ժողբաստիոն»-ում անազատության մեջ հայտնված մեր հայրենակիցների կյանքն արժեք չունի․ Գառնիկ ԴանիելյանԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հերթական մահվան դեպքն է գրանցվել ՔԿՀ-ում։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում երեկ հայտնաբերվել է կալանավոր՝ կախված վիճակում։ Մի խումբ կալանավորներ և դատապարտյալներ հացադուլ են հայտարարել։Ավելին21:2918.03.26 -
ՔաղաքականՀայաստանն ուժեղացնելու 6 քայլ. Սամվել Կարապետյանը խոստանում է աշխարհի հետ խոսել ուժեղի դիրքերիցՍամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագրի շնորհանդեսն է եղել այսօր: Կարապետյանը ստեղծել է անվտանգության հարցերով միջազգային թիմ, որը պետք է օգնի միջազգային ներուժը ծառայեցնել Հայաստանի ազգային շահերին: Անվտանգության հարցերով թիմի ղեկավարն է հետախույզ Արթուր Ավանեսյանը: Նա է ներկայացրել Կարապետյանի թիմի այն 6 քայլերը, որոնք, նրանց համոզմամբ, օգնելու են ուժեղ դարձնել Հայաստանի անվտանգությունը:Ավելին21:2018.03.26 -
ՏարածաշրջանՀրթիռակոծվել է Իրանի` աշխարհի ամենամեծ բնական գազի հանքավայրըTasnim» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Հարավային Պարս գազի հանքավայրում գտնվող իրանական նավթաքիմիական համալիրը ավիահարվածների է ենթարկվել։Ավելին21:1418.03.26 -
ՏարածաշրջանՓեզեշքիանը հաստատել է հետախուզության նախարարի մահըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբի մահը։Ավելին21:0218.03.26 -
ՀասարակականՄահափորձ՝ 2 ամիս ծեծելուց հետո. նոր մանրամասներ՝ 1-ամյա տղային բռնության ենթարկելու դեպքիցՄահափորձ՝ 2 ամիս ծեծելուց հետո. նոր մանրամասներ՝ 1-ամյա տղային բռնության ենթարկելու դեպքիցԱվելին20:4418.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 | 3 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Սյունիքում, մեքենան գլորվել է ձորըՀայլուր 20։30 | 3 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Սյունիքում, մեքենան գլորվել է ձորըԱվելին20:3018.03.26 -
ՀասարակականՕշականի դաշտամիջյան հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելԱյսօր՝ մարտի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Օշական վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, ինչի հետևանքով առաջացել են խոշոր կրակ և հսկայական ծուխ։Ավելին20:1618.03.26 -
ԻրավականՊատարագների կկարողանա մասնակցել Միքայել Սրբազանը, բայց քարոզ կարդալ չի կարող. դատարանի որոշումըԱնփոփոխ է մնացել Շիրակի թեմի առաջնորդի տնային կալանքը, բայց նրան դատարանը թույլատրել է պատարագների մասնակցել ու հաղորդություն ստանալ, բայց պատարագներ մատուցելու արգելքը չի հանվել: Փաստաբանները միջնորդել էին վերացնել սրբազանի խափանման միջոցը, քանի որ, ըստ նրանց, սրբազանին առաջին ատյանի դատարանը որոշել էր ազատազրկել 2 տարի ժամկետով և այդ ժամկետի 1/3-ը արդեն լրացել է: Այսինքն, եթե անգամ վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատավճիռն անփոփոխ թողնի, ապա այդ պայմաններում Միքայել Սրբազանը չի կարող պատիժը կրել։Ավելին20:0518.03.26 -
ՄշակույթԽնածախ գյուղի Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի ավերման մասին2025 թվականին ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է Խնածախ գյուղը և տարածել գյուղի ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ: Արբանյակային լուսանկաները (նկ. 1) փաստում են, որ ադրբեջանական կողմը դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացրել է գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում (նկ. 2, 3): Ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները (նկ. 4): Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը (նկ. 5):Ավելին19:4618.03.26 -
ՔաղաքականԱրմինե Օհանյանի գործը՝ լրատվամիջոցներին լռեցնելու միջո՞ց. իշխանության նախընտրական իրարանցումըԲռնության կոչ հնչեցնելու հոդվածով սկսված քրեական մի վարույթով երեկ որպես վկա հարցաքննվել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը: Արմինե Օհանյանը «Հայլուր»-ին հայտնել է, որ անցած տարվա դեկտեմբերին իր գրած հոդվածներից մեկին է վերաբերում քրեական գործը: Առաջիկա 10 օրվա ընթացքում կպարզվի՝ մեղադրանք կառաջադրե՞ն Օհանյանին: Նա վստահ է, որ իշխանությունը լծվել է ընտրություններից առաջ կատու ճղելու գործին, որ ոչինչ չխանգարի իրենց վերընտրվելու ճանապարհին:Ավելին19:2918.03.26 -
Իրավական«Մանրամասները ենթակա չեն հրապարակման». ՄԻՊ ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ են այցելել«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 18-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։Ավելին19:1518.03.26 -
ՍպորտՀայաստանի և Իրանի շախմատիստները կմրցեն ԵրևանումՀայաստանի շախմատի ակադեմիայում մարտի 18-ից 21-ը կանցկացվի բարեկամական հանդիպում, որտեղ կմրցեն Հայաստանի և Իրանի ուժեղագույն երիտասարդ շախմատիստները: Կազմակերպիչը Հայաստանի շախմատի ֆեդերացիան է, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։Ավելին18:5918.03.26 -
ՔաղաքականՀայ-թուրքմենական հարաբերությունները գտնվում են կայուն հավասարակշռության վիճակում․ Թուրքմենստանում ՀՀ դեսպանԹուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Ավագյանի բնորոշմամբ՝ Երևանի ու Աշխաբադի միջև այսօրվա հարաբերությունները փոխադարձ հարգանքի վրա հիմնված կայուն գործընկերության օրինակ են։Ավելին18:4518.03.26 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ ենԱյսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։Ավելին18:3518.03.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սարսափ է սփռվում ընտրություններից առաջ. վտանգավոր նոր հարձակումներ՝ ազատ խոսքի վրաՀայլուր 18։30 Սարսափ է սփռվում ընտրություններից առաջ. վտանգավոր նոր հարձակումներ՝ ազատ խոսքի վրաԱվելին18:3018.03.26 -
ՔաղաքականՆախ Փաշինյանի որոշում, հետո Սահմանադրությո՞ւն. Գալյանը դեռ թաքուն է պահում մայր օրենքի տեքստըՀայաստանի Սահմանադրության փոփոխությունը շարունակում է թարմ պահել Անկախության հռչակագրի ճակատագրի հարցը: Արդարադատության նախարարը, որ հայտարարել էր նոր Սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է, այսօր խորհրդարանում հստակ չի ասել, արդյո՞ք Անկախության հռչակագրի հղումը հանվելու է: Կառավարության ներկայացուցիչը վստահեցրել է, թե իրենք կուլիսային քննարկումներ չեն ունենում, ամեն ինչ թափանցիկ է, և հենց հրապարկվի նոր Սահմանադրության տեքստը, պարզ կլինի Անկախության հռչակագրի ճակատագիրը:Ավելին18:2218.03.26 -
ՀասարակականԿապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:Ավելին18:1518.03.26 -
ՀասարակականԽարդախներին պառկեցնում են գետնին, փողերը հետ չեն տալիս. Հայաստանը՝ կիբեռհանցագործության կենտրոնԽոշոր խարդախությունների բացահայտումների մասին օպերացիաների հրապարակվող պաշտոնական տեսանյութերից հետո խարդախությունների զոհերը նորից բողոքի ձայն են բարձրացրել դատախազության դիմաց: Եթե Ներքին գործերի նախարարությունը իսկապես գտնում է ապօրինություններով զբաղվող այդ խմբերին, ինչու իրենք փոխհատուցում չեն ստանում, հարցնում են բողոքի դուրս եկած մարդիկ:Ավելին18:0618.03.26