Լրահոս
2026-03-19
-
Քաղաքական«Պետք է համախմբվենք և խիզախ գործենք». Գորիսի նախկին փոխհամայնքապետը միացել է Սամվել Կարապետյանի թիմին«Սիրելի հայրենակիցներ, կայացրել եմ մի որոշում, որն իմ անցած տարիների բնական շարունակությունն է։ Գորիս համայնքում իմ աշխատանքային վերջին տարիները անցել են տարածաշրջանային բարդ խնդիրների կիզակետը։ Ես ապրել եմ հազարավոր ընտանիքների հոգսերով, լսել եմ նրանց ձայնը և կիսել այդ պատասխանատվությունը։ Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, սա ժամանակ է, երբ չպետք է պարզապես արձանագրենք խնդիրները և մեկուսանանք, պետք է համախմբվենք, ուժեղանանք և խիզախ գործենք։Ավելին20:4819.03.26 -
ՔաղաքականԻրանը փորձում է վերաձևավորել հետպատերազմական տարածաշրջանը. իրանագետի վերլուծությունըՏարածաշրջանում դեռևս դժվար է ընկալվում այն իրողությունը, որ Իրանում այժմ իշխող միասնական ռազմաքաղաքական թիմը ոչ միայն իրականացնում է ընթացիկ պատերազմի օպերատիվ կառավարում, այլ փորձում է ստեղծել նախադրյալներ հետպատերազմական տարածաշրջանն իր երկրի շահերի շրջանակում վերաձևավորելու առումով։ Որքանով դա կստացվի, ցույց կտան առաջիկա շաբաթները և ամիսները, սակայն այն, որ Իրանը հենց հիմա գնում է դրան, անկասկած է»,-գրել է նա։Ավելին20:3719.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ինչո՞ւ է ուժեղ հիստերիայի մեջ ընկել Փաշինյանը. նա նորից «արա»-ով է խոսումՀայլուր 20։30 Ինչո՞ւ է ուժեղ հիստերիայի մեջ ընկել Փաշինյանը. նա նորից «արա»-ով է խոսումԱվելին20:3019.03.26 -
ՀասարակականԹիվ 46 ավտոբուսից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է․ նա կանգառում մահացել էՔիչ առաջ ցավալիդեպք է տեղի ունեցել։ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ–ից հայտնել են, որ թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է։Ավելին20:1919.03.26 -
ՀասարակականԱյդ կինը միշտ խփում էր իր տղային, դրա համար երեխան չի խոսում. դաժան ծեծի հետքերովՆորից երեխայի են ծեծել Երևանում: 5 օրում երեխայի նկատմամբ բռնության երկրորդ դեպքն է եղել: Իր 3-ամյա տղային մարմնական վնասվածքներ հասցրած մայրը, սակայն, չի ձերբակալվել: Նա Իրաքի քաղաքացի է ու, ըստ հարևանների, նախկինում էլի է ձեռք բարձրացրել որդու վրա:Ավելին20:1519.03.26 -
ՔաղաքականՀայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ քաղաքագետՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ինձ համար ունի բացառապես քննարկման մեկ ասպեկտ՝ ՀՀ ինքնիշխանության, սուվերենության և տարածքային ամբողջականության ասպեկտում պետք է դիտարկել Ադրբեջանի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցը։Ավելին20:0019.03.26 -
Իրավական«Հերթական սուտն էր տարածվում». փաստաբանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի տեսաուղերձի արգելքին«Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր:Ավելին19:4519.03.26 -
ՍփյուռքՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը չի կարող կոտրել Հայ Եկեղեցին․ Եզրաս արքեպիսկոպոսԻ՞նչ խնդիրներ են ծառացած Հայ Առաքելական Եկեղեցու առջև Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության պայմաններում։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում Հայրապետական պատվիրակ Եզրաս արքեպիսկոպոսը։Ավելին19:3819.03.26 -
ՔաղաքականՇանտաժ և սպառնալիքներ. ժողովրդին վախեցնելու համար «պատերազմի կուսակցություն» է հորինել ՓաշինյանըՀայաստանի իշխող ուժի ղեկավարը ընտրություններից 2 ու կես ամիս առաջ ոչ թե ՔՊ-ի ծրագրերից է խոսում, ոչ թե խոստումներ է շռայլում, այլ, ըստ վերլուծաբանների, շանտաժ է անում ժողովրդին, թե եթե ինքը չվերընտրվի, պատերազմ կլինի: Այսօր անգամ պատերազմի ժամկետներ է նշել Փաշինյանը:Ավելին19:3019.03.26 -
ԻրավականԱպօրինի զենքի կամավոր հանձնում. հայտնաբերվել են ինքնաձիգ, ատրճանակներ և փամփուշտներԱպօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված ոստիկանության բացատրական աշխատանքները շարունակվում են։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում Հրազդանի Կաքավաձոր թաղամասում։ Նշված վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, մոտ 600 փամփուշտ և զինամթերք։ Մարտի 13-ին Շիրակի մարզի պարեկների բացատրական աշխատանքի արդյունքում 112 զանգած քաղաքացին տեղեկացրել է, որ զենք-զինամթերք է թողել Երազգավորս-Գետք ավտոճանապարհին։ Հայտնաբերվել է ատրճանակ, տարատեսակ 71 փամփուշտ և զինամթերք։ Ոստիկանությունը կրկին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:1919.03.26 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու Մարթա Կոսը նոր համաձայնագրեր են ստորագրելՄարտի 19-ին Երևանում կայացած հանդիպմանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ խորացնելու գործընկերությունը՝ ս․թ․ մայիսի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ առաջին, պատմական գագաթնաժողովին ընդառաջ, որը կհաջորդի Հայաստանում հյուրընկալվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Առաջիկա գագաթնաժողովը կնշանավորի քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական համագործակցության և ոլորտային ինտեգրման ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմակայունության խթանման համատեղ հանձնառությունը։ Հանձնակատար Կոսը ողջունեց վերջին ամիսներին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում գրանցված զգալի առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի շարունակական ջանքերը՝ նպաստելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: ԵՄ-ն մեծապես աջակցում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային ներառական կապակցվածության և դրա լիակատար բացման հարցում՝ տարածաշրջանն ամուր խաղաղության, կայունության և բարգավաճման մոտեցնելու նպատակով։ Հանձնակատար Կոսի այս երկրորդ այցելությունը` առաջինից ուղիղ 6 ամիս անց, տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի ընդունումից հետո, ինչը նշանակալի քայլ էր Հայաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցության խորացման ուղղությամբ։ Այդ օրակարգը հիմնված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա: 2024 թվականի ապրիլին Նախագահ ֆոն դեր Լեյենի կողմից հայտարարված` Հայաստանի համար 270 միլիոն եվրոյի Դիմակայունության և աճի պլանը կարևոր դեր ունի ժողովրդի համար կոնկրետ արդյունքների ապահովման գործում։ ԵՄ աջակցությունն ամրապնդում է Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմադրողականությունը, խթանում արտահանման դիվերսիֆիկացիան, նպաստում քաղաքացիական հասարակության առաջխաղացմանը և աջակցում վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Գրիգորյանի և հանձնակատար Կոսի ներկայությամբ ստորագրվեց 2025-2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։ Այս կարևոր քայլը թույլ է տալիս իրացնել Դիմակայունության և աճի պլանի ներքո մնացած ֆինանսական միջոցները և նպաստել Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Կողմերը մտքեր փոխանակեցին Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում միջոցների բաշխման վերաբերյալ։ Քննարկումներում ընդգծվեցին էներգետիկ, թվային և տրանսպորտային կապակցվածության ոլորտներում ընդհանուր նպատակները: Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն աշխատել համատեղ՝ համաձայն ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի, որն ապահովում է Եվրոպայի կապը Կենտրոնական Ասիայի հետ՝ Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով: «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի դերը տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման գործում, այս համատեքստում հանձնակատարը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային երթուղուն։ Կայուն աճին և խաղաղությանը նպաստելու նպատակով Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն համագործակցությունը «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջազգային ֆինանսական գործընկեր հաստատությունների հետ համատեղ՝ էներգետիկայի, տրանսպորտի և թվային կապակցվածության ոլորտներում առաջնահերթ ներդրումները խթանելու ուղղությամբ: Քննարկումները կենտրոնացան նաև տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին Հայաստանի հաստատուն ինտեգրումն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ TEN-T հետագա ընդլայնումը զարգացնելու միջոցով: Վիզաների ազատականացման վերաբերյալ կողմերն արձանագրեցին, որ Հայաստանը միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ակտիվ երկխոսություն է վարում վիզայի ազատականացման շուրջ: Հանձնակատար Բրունների ս.թ. մարտի 12-ի այցը կենտրոնացած էր Հայաստանի կողմից մինչ օրս ձեռնարկված քայլերի վրա՝ ՀՀ իշխանություններին դեռևս 2025 թվականի նոյեմբերին ներկայացված վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ներառված չափանիշներին հասնելու համար։ Հանձնակատար Կոսը ողջունեց Հայաստանի իշխանությունների՝ բարեփոխումներն իրականացնելու հաստատուն հանձնառությունը։ Հայաստանը և ԵՄ-ն վերահաստատեցին նաև իրենց հանձնառությունը մարդու իրավունքներին, իրավունքի գերակայությանը և ժողովրդավարական արժեքներին, իսկ ԵՄ-ն էլ իր հերթին վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումներին, ժողովրդավարական դիմակայունության ավելացմանն ուղղված նրա ջանքերին։ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ հանձնակատար Կոսն ընդգծեց աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին՝ պաշտպանելու ընտրությունների օրինավորությունը և ապահովելու քվեարկողների ազատ ընտրության կարողությունը։Ավելին19:1519.03.26 -
ՔաղաքականԱլիևի «կատոկի տակ» չհայտնվելու վախից Արցախ չասե՞նք. Փաշինյանը ստորացնում է Անկախության հռչակագիրըՆվաստացնում, ստորացնում է Փաշինյանը Անկախության հռչակագիրը՝ ըստ ընդդիմության: Արդեն 5 օր է պատրաստ է Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստը, բայց իշխանությունն այդպես էլ չի պատասխանում շատ պարզ հարցի, թե արդյոք նոր նախագծով նախատեսվում է Սահմանադրությունից հանել հղումը Անկախության հռչակագրին: Փոխարենը Փաշինյանը շարունակում է անհաշտ կռիվը Անկախության հռչակագրի դեմ՝ այն անվանելով կոնֆլիկտի հռչակագիր:Ավելին19:0219.03.26 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն առաջին անգամ Գյումրի է այցելելԱյցը հագեցած էր կարևոր հանդիպումներով։ Առաջին կանգառը ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն էր, որի ընթացքում Դեյվիդ Ալենն ընդգծեց ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի իրավապահ համակարգի բարեփոխումներին և ավելի անվտանգ համայնքներ ձևավորելու ընդհանուր նպատակին։ Հաջորդիվ նա այցելեց ԹՈՒՄՕ և ծանոթացավ երիտասարդների զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Տեղի ունեցավ նաև ջերմ հանդիպում ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, ովքեր ծրագրի ընթացում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու փորձը շարունակաբար կիրառում են համայնքի զարգացման նպատակով։Ավելին18:5019.03.26 -
ՔաղաքականՎարչապետը փողոցային բառապաշարով է հարցնում՝ որն է մեր ուժը, մինչդեռ մեր ուժը բանակի վերափոխումն է․ Նարեկ ԿարապետյանԻսկ ո՞րն է քո ուժը, բնավորություն ես սարքել ՀՀ քաղաքացիների հետ «արա»-ով խոսել։ «Արա»-ով մի խոսա, ոնց որ երաժշտությունը թարգում ես, գողական գնա՞ս, «արա»-յով մի՛ խոսա»,-նշել է նա։Ավելին18:4519.03.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ծեծելով ու հայհոյելով վռնդել են Շենգավիթի թաղապետարանից. մաքրուհու վկայությունըՀայլուր 18։30 Ծեծելով ու հայհոյելով վռնդել են Շենգավիթի թաղապետարանից. մաքրուհու վկայությունըԱվելին18:3019.03.26 -
ՔաղաքականԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի բարեփոխումների քաղաքական կամքը. Մարթա Կոսը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ՀՀ–ԵՄ համագործակցության հարուստ օրակարգը, որը հետևողականորեն շարունակում է ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպմանը ցանկանում է լսել նաև տիկին Կոսի տպավորությունները երկկողմ գործընթացների վերաբերյալ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։ Վարչապետը վերահաստատել է Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, ամրապնդելու օրենքի գերակայությունը և զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները։ Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և դրանց ուղղությամբ դրսևորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության, մասնավորապես, բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղհասարակությանն ու ԶԼՄ–ներին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին: Կողմերը կարևորել են շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը և համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերի հետևողականությունը։Ավելին18:1519.03.26 -
ՀասարակականԻմ հավատարմությունը Հայ Եկեղեցուն է, այլ ոչ քաղաքական հարթակներին. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյան«Մենք մեր ազգի և մեր Եկեղեցու համար խորը փորձության ժամանակաշրջանում են գտնվում: Մայր Աթոռի և աշխարհիկ իշխանությունների միջև սրվող անհամաձայնությունը պարզապես «անհամաձայնություն» չէ. դա բեռ է, որը ծանր է Եկեղեցու յուրաքանչյուր ճշմարիտ ծառայի սրտի վրա: Այս հակամարտությունը խորապես և անձամբ ազդել է ինձ վրա:Ավելին18:0019.03.26 -
ՔաղաքականՀայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը կորցրել է իր սոլիդությունը․ Հակոբ ԲադալյանԱյո, գուցե վերջին տարիներին Արարատ Միրզոյանը դրոշ է բարձրացրել այդ դեսպանությունների նոր շենքերում, բայց այդ դեպքում պետք է պարզապես գրել «նոր շենքերի», ոչ թե «նոր դեսպանությունների» մասին: Նոր դեսպանություն նշանակում է, որ այդ երկրում Հայաստանը մինչ այդ չի ունեցել դեսպանություն և բացվել է նոր, ու առաջին անգամ բարձրացվել է Հայաստանի դրոշը:Ավելին17:4519.03.26 -
Քաղաքական«Ուրախ ավտոբուսը» կրկին ճանապարհ է ընկնելու. ո՞ր մարզ է գնալու Փաշինյանը․ ArmLurՓաստացի, խոսքը ոչ թե պարզապես աշխատանքային այցերի, այլ ակնհայտ ներկուսակցական մոբիլիզացիայի մասին է, որտեղ վարչական ռեսուրսի կիրառման կասկածներն ավելի ու ավելի են խորանում։Ավելին17:3019.03.26 -
ԱռողջապահականԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրԲժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»:Ավելին17:1519.03.26