Լրահոս
2026-04-05
-
ՀասարակականՄանրամասներ՝ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից. կա զոհ և վիրավորներԱպրիլի 5-ին, ժամը 13։33-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ափնագյուղ ավտոճանապարհի 59-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «KIA» մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են վերջինիս մահը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «KIA» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և երեք քաղաքացու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։Ավելին23:3805.04.26 -
ՏարածաշրջանԹեհրանը սպառնացել է հարվածել ԱՄՆ-ի այն ենթակառուցվածքներին, որոնք նման են Իրանում թիրախավորված օբյեկտներինԻրանական բանակը հարվածներ կհասցնի Պարսից ծոցի գոտում գտնվող Միացյալ Նահանգների այնպիսի ենթակառուցվածքներին, որոնք նման են Իրանի տարածքում ռմբակոծությունների ենթարկված օբյեկտներին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային: «Մեր ենթակառուցվածքների վրա հարձակումներին մենք կպատասխանենք տարածաշրջանում ամերիկյան նմանատիպ կամ դրանց հետ կապված օբյեկտների թիրախավորմամբ», - նշել է Բաղային, որի խոսքերը մեջբերել է Al Jazeera հեռուստաալիքը:Ավելին23:1505.04.26 -
ՏարածաշրջանՍուրբ Զատիկը Թեհրանում. Պատարագ՝ պատերազմի և լարվածության պայմաններումԻրանում շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում Թեհրանի Հայ Առաքելական հավատացյալները մասնակցել են Սուրբ Զատկի պատարագին Սուրբ Սարգիս մայր տաճարում։ 1970 թվականին կառուցված տաճարը, որը հանդիսանում է Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանն ու քաղաքի ամենամեծ հայկական եկեղեցին, այս օրերին դարձել է համայնքի հոգևոր հավաքատեղին։ Քրիստոնեական ամենանշանակալի տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Հարությունը, հաջորդել է յոթշաբաթյա Մեծ Պահքի շրջանին, որն այս տարի համընկել է տարածաշրջանային ծանր ճգնաժամի հետ։Ավելին23:0005.04.26 -
ՔաղաքականՆեռը ներսո՞ւմ ա. պահապանների գվարդիայով պատարագի է գնացել, ոչ մեկին ասֆալտին չեն փռելՆիկոլ Փաշինյանը, որ մեկ տարի առաջ՝ անցած տարվա ապրիլին էր հայտարարել, թե գնում է միայն այն պատարագներին, որոնց ընթացքում զեղչում են կաթողիկոսի, ինչպես ինքն է ասում, Կտրիճ Ներսիսյանի անունը, հավանաբար, Ծաղկազարդին է հասկացել, որ տիրադավությունը նորաձև չի դառնում: Սուրբ Աննա եկեղեցում նրա հայտնի քաղաքական գործունեության պահին պատարագիչը հնչեցրել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի անունը, և Փաշինյանը ստիպված էր եղել լսել:Ավելին22:4105.04.26 -
ՔաղաքականՓաշինյանը հաշվեհարդար է տեսնում Դավիթի նկատմամբ. խառնակչությամբ ընդհատված աղոթքԱնցած կիրակի Ծաղկազարդ էր՝ Հայ Առաքելական եկեղեցու տաղավար տոներից, որ նշվում է Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ ու խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Հենց Ծաղկազարդին էր Քրիստոսը տաճարից դուրս հանել առևտրականներին՝ ասելով՝ «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել»: Երուսաղեմում Աստծո տաճարը վաճառականներից մաքրելու օրը Երևանում տաճարից հավատացյալները դուրս հանեցին Նիկոլ Փաշինյանին:Ավելին22:2505.04.26 -
ՔաղաքականԽաղաքարտերը բացում է Փաշինյանը. լավ Ալիևի ու վատ Պուտինի մասին «ինքնիշխան» ասքՊուտին-Փաշինյան սկանդալային զրույցից 3 օր հետո են ՔՊ-ականները Հայաստանի անվտանգության երաշխավոր կարգել Ադրբեջանը: Խորհրդարանի խոսնակն է հայտարարել՝ «Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը Ադրբեջանն է»:Ավելին22:1505.04.26 -
ԻրավականՌուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում 18-ամյա կալանավոր Դավիթ Մինասյանի առողջական վիճակի մասինԴավիթ Մինասյանն արդեն 3–րդ օրն է՝ գտնվում է «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Նրան ձերբակալել, ապա կալանավորել էին Փաշինյանի հետ կապված միջադեպից հետո։ Ըստ իրավապահների, նա փորձել էր հարվածել Փաշինյանին։Ավելին22:0105.04.26 -
Արտաքին քաղաքականությունՀայ-ռուսական առճակատումը պիկին է հասնում. ի՞նչ ենք շահում և ի՞նչ ենք կորցնումՀայ-ռուսական առճակատումը պիկին է հասնում. ի՞նչ ենք շահում և ի՞նչ ենք կորցնումԱվելին21:4705.04.26 -
ՀայաստանՍուրբ Զատիկը մեր ազգային մշակույթի ու հոգևոր ժառանգության ամենաջերմ ու ընտանեկան տոներից մեկն է. Ռոբերտ ՔոչարյանՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ջերմ տեսանյութ է հրապարակել ընտանեկան առօրյայից։Ավելին21:2805.04.26 -
ՀասարակականՄեղքերից զատվելու ժամանակը. Սուրբ Զատիկ է ՀայաստանումՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի 11-րդ ամսում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարում է, որ եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր: Մեղքերից զատվելու օրը հայրապետը հստակ ասել է՝ մինչև չմերժենք «չար գործերն» ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել «զարթոնք ու ծաղկունք»:Ավելին21:1705.04.26 -
ՄիջազգայինԼավրովն ու Արաղչին քննարկել են Իրանի շուրջ լարվածության թուլացման հեռանկարներըՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Իրանի շուրջ հակամարտության դեէսկալացիայի ջանքերը հաջողությամբ կպսակվեն, ինչին կնպաստեր ԱՄՆ-ի հրաժարումը վերջնագրերից. հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: «Ռուսական կողմից հույս է հայտնվել մի շարք պետությունների կողմից ձեռնարկվող ջանքերի հաջողության վերաբերյալ՝ ուղղված Իրանի շուրջ լարվածության թուլացմանը՝ ի շահ Մերձավոր Արևելքում իրավիճակի երկարաժամկետ և կայուն կարգավորման, ինչին կնպաստեր ԱՄՆ-ի հրաժարումը վերջնագրերի լեզվից և իրավիճակի վերադարձը բանակցային հուն», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ զրույցի արդյունքներով»:Ավելին21:0305.04.26 -
ՏարածաշրջանԻրանում խոցված ամերիկյան կործանիչի օդաչուն ինչպե՞ս է փրկվել. պատերազմի 37-րդ օրըԻրանում խոցված ամերիկյան կործանիչի օդաչուն ինչպե՞ս է փրկվել. պատերազմի 37-րդ օրըԱվելին20:5505.04.26 -
ՔաղաքականՓաշինյանը նախաձեռնեց «դրսից տղա» բերելու ավանտյուրան և հիմա ստանում է ռուսական հակազդեցություն․ քաղաքագետՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Մոսկվան «իրավունք ունի» քննարկելու Հայաստանի քաղաքական ծրագրերը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, հստակ քաղաքական ազդակ է՝ ուղղված Երևանին։Ավելին20:4705.04.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կիրակնօրյա թողարկում՝ Լարա Առաքելյանի հետՀայլուր 20։30 Կիրակնօրյա թողարկում՝ Լարա Առաքելյանի հետԱվելին20:3005.04.26 -
Հասարակական1 զnh, 2 վիրավnր․ ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱյսօր ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին20:1005.04.26 -
Հասարակական18–ամյա Դավիթ Մինասյանի վիճակը վատացել է. նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքումՍուրբ Աննա Եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն այսօր երեկվա համեմատ ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում: Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ «Դավիթը լավ չէր... Միակ հուսադրողը, որ բժիշկների հսկողության ներքո է...»,– գրել է նա։ Դավիթ Մինասյանն արդեն 3-րդ օրն է՝ գտնվում է «Նաիրի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Նրան ձերբակալել, ապա կալանավորել էին Փաշինյանի հետ կապված միջադեպից հետո։ Ըստ իրավապահների, նա փորձել էր հարվածել Փաշինյանին։Ավելին19:5605.04.26 -
ՔաղաքականՓաշինյանին հունից հանում է իր պառկած վարկանիշը. չանա-չանա կռիվներ կանանց հետՓաշինյանին հունից հանում է իր պառկած վարկանիշը. չանա-չանա կռիվներ կանանց հետԱվելին19:4605.04.26 -
ՀայաստանԶորի Բալայանի անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ. Ռոբերտ ՔոչարյանԽորը վշտով տեղեկացա անվանի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի մահվան մասին։ Այս մասին գրել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ։ Նա Արցախյան շարժման առաջամարտիկներից ու գաղափարախոսներից էր, և դա արտացոլված է նաև իր թողած հարուստ գրական ժառանգության մեջ։ Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Զորի Բալայանի ընտանիքին, մերձավորներին, նրա բազմաթիվ ընթերցողներին», – նշված է նրա ցավակցական ուղերձում։Ավելին19:3605.04.26 -
ԱրցախԵրուսաղեմի Սուրբ Հարության տաճարում բարձրացրել են Արցախի դրոշըՍուրբ Զատիկի տոնակատարությունների ընթացքում, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում բարձրացրել են Արցախի դրոշը։ Այդ մասին հայտնում է Լիբանանի հայ համայնք ֆեյսբուքյան էջը։ «Այս տաճարը քրիստոնեության ամենասուրբ վայրերից մեկն է, ուր, ըստ հավատալիքի, տեղի են ունեցել Հիսուս Քրիստոսի խաչելությունը, թաղումն ու հարությունը։ Դրոշակի բարձրացումը խորհրդանշում է տոկունություն և հիշողություն՝ սրբազան ավանդությունների կողքին»,- գրված է էջում։Ավելին19:2505.04.26 -
Արտաքին քաղաքականությունԵվրամիությանն անդամակցելու պարագայում Հայաստանը կարող է զրկվել Ռուսաստանի հետ օդային կապից․ Օվերչուկ«Первый канал»-ի եթերում նա պարզաբանել է, որ քանի որ այսօր ԵՄ երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, նույն ճակատագիրը կսպասի նաև Հայաստանին։ Օվերչուկի խոսքով՝ Երևանի որոշումը՝ մերձենալ Եվրոպայի հետ, ունենալու է հստակ հետևանքներ, և հայաստանցիները պետք է գիտակցեն այդ ընտրության ծանրությունը։ Նա ընդգծել է, որ թեև իր հայտարարությունը կոշտ է հնչում, սակայն դա ԵՄ-ի հետ մերձեցման ուղղակի արդյունքն է լինելու, թեև դեռ անհայտ է, թե ինչով կավարտվի այդ գործընթացը Հայաստանի համար»։Ավելին19:0705.04.26