Լրահոս

2026-04-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:
    09:45
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Օրբանը հրաժեշտ կտա վարչապետի պաշտոնին. Հունգարիայում հաղթել է ընդդիմությունը
    Հունգարիայում քաղաքական մեծ փոփոխություններ են. Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթել է ընտրություններում, այլև հավակնում է խորհրդարանում ստանալ սահմանադրական մեծամասնություն: Ինչպես հայտնում է BBC-ն, վարչապետ Վիկտոր Օրբանը, ով 16 տարի շարունակ ղեկավարում էր երկիրը, արդեն ընդունել է իր «Ֆիդես» կուսակցության պարտությունը։ Նա նշել է, որ պատրաստ է շարունակել քաղաքական գործունեությունը որպես ընդդիմություն։ Ըստ նախնական տվյալների՝ «Ֆիդեսը» կստանա 54 մանդատ, իսկ ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» (Mi Hazánk) կուսակցությունը՝ 6 մանդատ։ Հունգարիայի խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։
    09:38
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփին չի անհանգստացնում Իրանի հետ բանակցությունների ձախողումը
    «Ինձ չի հուզում՝ նրանք կվերադառնան բանակցությունների սեղան, թե ոչ։ Եթե չվերադառնան, դա ինձ կգոհացնի», - ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուս ավիաբազայում վայրէջք կատարելուց հետո։ Նախագահը պատասխանում էր այն հարցին, թե, իր կարծիքով, երբ Իրանը կհամաձայնի վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության կարգավորման շուրջ։ Սպիտակ տան ղեկավարի պնդմամբ՝ «Իրանը շատ վատ վիճակում է» և հուսահատ կացության մեջ է։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ը բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանում և Վաշինգտոնում, որոշ հակասությունների պատճառով կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։ Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են մնում։
    09:35
    13.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    13.04.26
    Ավելին
2026-04-12