Լրահոս

2026-04-14
  • Img default alt hy
    Իրավական
    «Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է». Ռոբերտ Ամստերդամը՝ Գոհար Ղումաշյանի ձերբակալության մասին
    Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից: Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել և այս պահին քննվում է նրա կալանավորման միջնորդությունը՝ բարեգործական գործունեության իրականացման արգելքը խաթարելու անհեթեթ կասկածանքով։ Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ 
    18:23
    14.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Գյումրիում արհեստական խնդիրներ է առաջացնում ՔՊ-ն. ճնշումներից չի վախենում քաղաքային իշխանությունը
    Գյումրիում արհեստական խնդիրներ առաջացնելու հարցում ՔՊ-ն, կարծես, հետքայլ չի անում: Քաղաքի կենտրոնական Բագրատունյաց փողոցում՝ դադարեցվել են փոսալցման աշխատանքները, հայտարարվել է, որ փողոցի փոսերը վերացվելու են պետական միջոցներով, բայց գործ անող չկա այնտեղ: Այս ֆոնին՝ Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամները կառավարման ձախողումների համար են մեղադրում քաղաքի ղեկավարությանը:
    18:15
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը Ադրբեջան չի դառնա. Մարիաննա Ղահրամանյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
    18:07
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է անձրև և ամպրոպ
    Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
    18:00
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչպես են բերման ենթարկում Գոհար Ղումաշյանին
    Ղումաշյանի փոքրիկը դեռ 2 ամսական չկա։
    17:58
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանում մեր առաքելությունը կավարտվի միայն վարչակարգի փոփոխությունից հետո․ «Մոսադի» ղեկավար
    Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» տնօրեն Դավիթ Բարնեան երեքշաբթի հայտարարել է, որ այս հատուկ ծառայության առաքելությունն Իրանում կավարտվի միայն այնտեղ քաղաքական վարչակարգի փոփոխությունից հետո։ Ելույթ ունենալով Աղետի և եվրոպական հրեության հերոսության հիշատակի օրվա կապակցությամբ՝ Բարնեան նշել է, որ «Մոսադը» գործել է Թեհրանում՝ ռազմաօդային ուժերին տրամադրելով ճշգրիտ հետախուզական տվյալներ թիրախներին հարվածելու համար։ «Մեր առաքելությունը դեռ ավարտված չէ, բայց մենք չէինք էլ կարծում, թե այն կիրականացվի անմիջապես մարտական գործողությունների դադարեցումից հետո։ Մենք ծրագրել էինք, որ մեր արշավը կշարունակվի նաև Թեհրանի վրա հարձակումներից հետո ընկած ժամանակահատվածում։ Մեր պարտքը կատարված կհամարվի միայն այն ժամանակ, երբ այս վարչակարգը տապալվի»,- հայտարարել է Իսրայելի արտաքին հետախուզության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է իսրայելական հեռուստաալիքներով։ Ապրիլի 11-ին Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա զինադադարի շուրջ համաձայնության գալու մասին: Ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ տևական բանակցությունների ընթացքում երկրներին չի հաջողվել համաձայնության գալ։ Դրանից հետո Թրամփը հայտարարեց Իրանի նավահանգիստներ մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի ծովային շրջափակում սկսելու մասին։
    17:55
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գոհար Ղումաշյանը ձերբակալվել է․ Արամ Վարդևանյանը ստանձնել է պաշտպանությունը
    Փաստաբան Արամ Վարդևանյանը ստանձնել է պաշտպանությունը։
    17:51
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ինչո՞ւ են բերման ենթարկել Գոհար Ղումաշյանին. Մելոյանը մանրամասներ է ներկայացնում
    Կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը մանրամասներ է ներկայացնում։
    17:45
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը. «Ուժեղ Հայաստան»
    Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:
    17:42
    14.04.26
    Ավելին
  • Միջազգային
    Միջուկային անվտանգությանն սպառնացող ռիսկեր կան Ուկրաինայում. Զելենսկին Բեռլին է գնացել
    Զապորոժիեի ատոմակայանը կրկին հոսանքազրկվել է. սա արդեն 13-րդ անգամն է։ Ուկրաինական կողմը ռուսներին մեղադրում է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների համար: Օդային մարտերը նույնպես շարունակվում են:
    17:35
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում ռմբակոծությունների հետևանքով վնասվել է մշակութային ժառանգության շուրջ 160 օբյեկտ
    Նա ընդգծել է, որ թիրախավորված վայրերն արտացոլում են երկրի բազմադարյա քաղաքակրթությունն ու պատմությունը։ 
    17:24
    14.04.26
    Ավելին
  • Հայաստան
    Թո՛ղ ինքը ծեծ ու քֆուր ուտի՝ ժողովրդի հետ գլուխ դնելով. Ավինյանը վարորդներին հանել է ուղևորների դեմ
    Երևանում տրանսպորտի ուղեվարձը վճարել-չվճարելու շուրջ բանավեճերն արդեն բռնությամբ են ավարտվում: Նախօրեին էր հայտնի դարձել Երևանի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանության մասին: Ըստ պաշտոնական վարկածի՝ ուղեվարձի շուրջ վեճը ուղևորների մեջ է սկսվել, ինչին միջամտել է վարորդն ու բռնության զոհ դարձել:
    17:17
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գոհար Ղումաշյանին ձերբակալել են անհեթեթ հոդվածով․ Ալիկ Ալեքսանյան
    Ղումաշյանի փոքրիկը 40 օրականից այս վերջերս է նոր դուրս եկել, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։
    17:08
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը
    Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
    17:00
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեքենայի մեջ հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք
    Ապրիլի 11-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում տեսել են հրազեն, իսկ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։ Քաջարանի բնակիչ 58-ամյա վարորդը ներկայացրել է զենք-զինամթերք, որոնց մեջ կային նաև ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ օդամղիչ հրացան, ակոսափող հրազեն։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքի տեսականին պատկանել է հանգուցյալ պապին։ Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
    16:56
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգն ու Երևանում կայանալիք գագաթնաժողովը
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման հարցեր: Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի բովանդակային նախապատրաստման հարցերին. ընդգծվել է ՀՀ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ համաձայնությունը: Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, որոնք ՀՀ-ԵՄ արժեքահեն գործընկերության և ռազմավարական օրակարգի կարևոր մաս են կազմում: Այս համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել ժողովրդավարական գործընթացներին աջակցության նպատակով առկա հստակ մեխանիզմների շարունակականության և արդյունավետության ապահովման շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն ընդգծել են տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարևորությունը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկյացնող այլ հարցերի շուրջ։
    16:48
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդներին կոչ է արել ապաշրջափակել Հորմուզի նեղուցը
    Մակրոնը հավելել է, որ ապրիլի 17-ին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը այլ երկրների մասնակցությամբ կանցկացնեն տեսակոնֆերանս՝ քննարկելու Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման հնարավոր «զուտ պաշտպանական առաքելությունը», որը, սակայն, հնարավոր կլինի միայն այն դեպքում, «երբ թույլ տա անվտանգային իրավիճակը»: Պետության ղեկավարը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին վերսկսել Իսլամաբադում ընդհատված բանակցությունները, «փարատել տարաձայնությունները և խուսափել էսկալացիայի նոր փուլերից»: Նա նաև հանդես է եկել երկու երկրների միջև համաձայնեցված զինադադարի խիստ պահպանման և այդ զինադադարը Լիբանանի վրա տարածելու կոչով, որտեղ Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում «Հեզբոլլահ» շարժման դեմ: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելը: Իրանի իշխանությունները նաև որոշում են կայացրել փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և այն երկրների նավերի համար, որոնք աջակցել են Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ագրեսիային: Ապրիլի 11-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Իրանը և ԱՄՆ-ն անցկացրել են բանակցությունների մի քանի փուլ: Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Ինչպես հետագայում տեղեկացրել են երկու կողմերը, մի շարք հակասությունների պատճառով նրանց չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում: Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության առաջընթացի հեռանկարներն անորոշ են: Սպիտակ տունը հայտարարել է ապրիլի 13-ից Իրանի ծովային շրջափակում սկսելու մտադրության մասին:
    16:41
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարդիկ շատ ուղիղ տեսքով ասում են, որ ուզում են միջամուխ լինել եկեղեցու գործերին. Արշակ Սրբազան
    Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին ասաց Արշակ Սրբազանը։
    16:30
    14.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
    Պատվիրակությունը շրջել է հուշահամալիրի տարածքում, դեսպան Օլիվիե Դըկոտինյինի առաջարկով մոտեցել Հուշապատին, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը կանգ են առել Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հուշաքարերի մոտ:
    16:21
    14.04.26
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զինված հարձակում թուրքական դպրոցի վրա. ո՞վ և ինչո՞ւ է կրակել
    Զինված հարձակում թուրքական դպրոցի վրա. ո՞վ և ինչո՞ւ է կրակել
    16:18
    14.04.26
    Ավելին