Լրահոս

2026-04-18
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհի ահազանգ՝ Գեղարքունիքի մարզում
    Ապրիլի 18-ին, ժամը 13։43-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Ն. Հովհաննիսյան փողոցում գտնվող անասնագոմերից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում և հարակից խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են 40 քմ խորդանոցը և անասնագոմի տանիքից մոտ 10 քմ փայտե կառուցատարրեր։
    21:30
    18.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԱԾ տնօրենը «շունյա մուդրա» է անում, Փաշինյանը «մկների ժողովն» է հիշում. կառավարության նիստ
    Նիկոլ Փաշինյանը, կարծես, տանել չի կարողանում «ուժեղ» և «հարուստ» բառերը: «Ամենաուժեղն ու ամենահարուստը պետությունն է»,- հայտարարել է Փաշինյանը՝ ըստ էության իրեն նույնականացնելով պետության հետ:
    21:18
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պապիկյանը ինձնից 4 մլն է ուզում գանձել. գնդապետ Միհրան Մախսուդյան
    Սա մեկ բան է ապացուցում՝ մեր երկրում արդարությունը ոտնահարված է, օրենքը դարձել է հաշվեհարդարի գործիք, իսկ բանակը ղեկավարում են մարդիկ, որոնք անգամ չեն պատկերացնում, թե ինչ է բանակը։
    21:11
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իմ դեմ կեղտոտ արշավ են սկսել, անամոթ ու անտակտ ՔՊ-ականներին լռեցնելու ժամանակն է. Գոհար Ղումաշյան
    Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
    21:08
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն
    Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Հայտնում են ՆԳՆ-ից։ Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ ՆԳՆ-ից խնդրում են հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
    21:00
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին 2014-ին խնդրում էր Դոնբասի բնակիչներին ռուսերեն խոսելու իրավունք տալ․ Լավրով
    Նախարարը նաև հիշեցրել է, թե ինչպես էր Զելենսկին արդեն այդ խոսքերից հետո իր հարցազրույցներում ռուսներին անվանում «էակներ», ինչպես նաև կոչ անում բոլոր նրանց, ովքեր ապրում են Ուկրաինայում և իրենց ռուսական մշակույթի մասնիկն են զգում՝ «հանուն իրենց երեխաների ու թոռների ապագայի՝ հեռանալ Ռուսաստան»։
    20:45
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Առեղծվածային պայթյուն՝ Նուբարաշենում. վիրավորվել են աղբավայրի տնօրենն ու աշխատակից
    Հայլուր 20:30 Առեղծվածային պայթյուն՝ Նուբարաշենում. վիրավորվել են աղբավայրի տնօրենն ու աշխատակից
    20:30
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանին «ջախջախող» Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․Հակոբ Բադալյան
    Այստեղ սակայն մեկ այլ բան է հատկանշական: Օրը մի քանի անգամ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը փաստորեն առարակներ է ներկայացնում «ջախջախվածին»: Սա իհարկե վկայում է, թե որքան է այդ հայտարարությունների արժեքը: Սակայն հնարավոր է նաեւ մեկ այլ ուշադրության աժանի հանգամանք: Պակիստանում բանակցության առաջին փուլում ամերիկյան պատվիրակության ղեկավարը Վենսն էր:
    20:22
    18.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Դավաճանների դեմ պայքարում Պլան Ա-ն հաջողություն է ունենալու. Քոչարյանին ջերմ են ընդունել Լոռիում
    Հայաստանի անվտանգային խնդիրներից մինչև տարածաշրջանային զարգացումներ. Վանաձորում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շատ բաց է խոսել աջակիցների հետ՝ ներկայացնելով իր առաջնորդած քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնահերթությունները:
    20:15
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանում հիվանդանոցներ են վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից
    Տեսանյութում բժշկական անձնակազմը հարձակումների ժամանակ փորձում է փրկել մարդկանց կյանքը։
    20:05
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    5 զոհ և 15 վիրավոր․ Կիևում հրաձիգը սպանվել է գրոհի ժամանակ
    Կիևում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ՝ չորսը փողոցում, մեկը՝ սուպերմարկետում։ Հոսպիտալացվել է 15 վիրավոր։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները շուրջ 40 րոպե բանակցել են սուպերմարկետում բարիկադավորված տղամարդու հետ, ինչից հետո գրոհի ժամանակ նրան սպանել են։ Հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն։
    19:56
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումները շատ լավ են ընթանում
    «Մեզ մոտ շատ լավ բանակցություններ են ընթանում։ Ամեն ինչ շատ լավ է գնում»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
    19:51
    18.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ջարդել փաշինյանական մանիպուլյացիաների պատը. վճռական «ճակատամարտի» է պատրաստվում ՀԱԿ-ը՝ հունիսի 7-ին
    Հայ ազգային կոնգրեսն այսօր հաստատել է կուսակցության նախընտրական՝ 60 հոգանոց ցուցակը: ՀԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին: Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը արդյունք չեն տվել:
    19:45
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ոստիկանությունը վնասազերծել է Կիևի առևտրի կենտրոնում պատանդներ վերցրած հրաձիգին
    Կիևում հրաձիգը պատանդներ է վերցրել ու փակվել առևտրի կենտրոնում․ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների գրոհից առաջ բանակցողը փորձել է համոզել հանցագործին հանձնվել, սակայն արդյունքի չի հասել: Ոստիկանության հատուկ ստորաբաժանման գրոհի արդյունքում հանցագործը վնասազերծվել է։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի ՆԳՆ-ից։
    19:32
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ
    Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։
    19:23
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանը հանդիպել է թիմակիցների հետ
    Ուժեղ թիմ: Ուժեղ առաջնորդ: Փոփոխությունը ճանապարհին է: Գրված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում և կից հրապարակված է տեսանյութ, որում կուսակցության անդամներն են Սամվել Կարապետյանի հետ։ «Ուժեղ թիմ: Ուժեղ առաջնորդ: Փոփոխությունը ճանապարհին է: Փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»:
    19:15
    18.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանն ուզում է, Հայաստանը՝ լռում. Բաքու-ՔՊ «մեծ առևտուր»
    Իշխանությունն այսօր արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, ըստ որի՝ խաղաղությունը հնարավոր չէ, քանի դեռ, նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքը» չի բացվել, Հայաստանի սահմանադրությունը չի փոխվել: Արդյո՞ք Հայաստանն էլ պատրաստվում է խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պայմաններ դնել Ադրբեջանի առաջ, օրինակ, գերիների վերադարձ, Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի դեօկուպացիա:
    19:10
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կիևի փողոցներում տղամարդը կրակ է բացել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխա
    Քաղաքապետ Կլիչկոյի խոսքով՝ հարձակվողն այժմ թաքնվել է սուպերմարկետում, ընթանում է նրան ձերբակալելու հատուկ գործողություն։
    19:00
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը հանդիպել է ստամբուլահայ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ ներկայացրել ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին
    Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն այցից հետո Պատրիարքության տարածքում հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
    18:46
    18.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին
    «Հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու պահից ի վեր (ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով 01:00-ին-խմբ.) Հարավային Լիբանանում «դեղին գծից» հարավ գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողները արձանագրել են մի քանի միջադեպեր, որոնց ընթացքում ահաբեկիչները խախտել են կրակի դադարեցման պայմանավորվածությունները՝ «դեղին գծից» հյուսիսից մոտենալով Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներին և ստեղծելով անմիջական սպառնալիք», -նշվում է հաղորդագրության մեջ։ Զինվորականները հավելել են, որ դրանից հետո «սպառնալիքը վերացնելու նպատակով Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային զորքերի հետ համատեղ թիրախային հարվածներ են հասցրել ահաբեկիչներին»։ «Հրետանին կրակ է բացել տվյալ տարածքում գործող ցամաքային զորքերին աջակցելու համար, ինչպես նաև հարվածներ է հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում էին հարձակումներ նախապատրաստելու համար», -իրադարձությունների իրենց վարկածն են ներկայացրել մամուլի ծառայությունում։ Հայտարարության մեջ ոչ մի անգամ չի հիշատակվում շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը, որի զինված ջոկատների դեմ Հարավային Լիբանանում իրականացվում էր իսրայելական ռազմական գործողությունը։ Զինադադարի խախտման ողջ պատասխանատվությունը Իսրայելը դնում է անհայտ «ահաբեկիչների» վրա, իսկ իր գործողությունները համարում է ինքնապաշտպանություն՝ պայմանավորվածությունների շրջանակում։ «Իսրայելի պաշտպանության բանակը գործում է [իսրայելական] քաղաքական ղեկավարության ցուցումների համաձայն։ Այսպիսով, Իսրայելի պաշտպանության բանակն իրավունք ունի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սպառնալիքներից ինքնապաշտպանվելու համար՝ միաժամանակ ապահովելով տվյալ տարածքում տեղակայված իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորների անվտանգությունը։ Ինքնապաշտպանության և անմիջական սպառնալիքների վերացման նպատակով ձեռնարկվող գործողությունները չեն սահմանափակվում հրադադարի ռեժիմով»,- կարծում են զինվորականները։ Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են դադարեցնել կրակը։ Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել լիբանանցի գործընկեր Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնել են, որ 10-օրյա հրադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 01:00-ին։ Գրեթե անմիջապես լիբանանյան լրատվամիջոցները սկսեցին հաղորդել այն մասին, որ իսրայելական հրետանին շարունակում է Հարավային Լիբանանի գնդակոծությունները՝ չնայած հայտարարված զինադադարին։
    18:36
    18.04.26
    Ավելին