Լրահոս

2026-04-22
  • Հասարակական
    Թունավորման ախտանշանով 11 մարդ է հոսպիտալացվել Բյուրեղավանում. կոյուղաջրերը խառնվե՞լ են խմելու ջրին
    Համաճարակ է Բյուրեղավանում: 11 մարդ հոսպիտալացվել է, 100-ավորները ահազանգել են շտապ օգնություն: Սրտխառնոց, փորլուծություն, փսխում, բարձր ջերմություն ախտանշաններով քաղաքացիները երեկվանից են դիմում բուժհաստատություններ: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ ծանր դեպքեր չկան: Ըստ տուժածների՝ իրենց վատ ինքնազգացողության պատճառը խմելու ջուրն է, կասկած կա, թե կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին: Ջրից նմուշառումներ են արել:
    20:45
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Պապիկյանն այցելել է Վրաստանի զինվորական վերականգնողական ծառայություն
    Նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործող վերականգնողական մասնագիտական ծառայության պայմաններին և գործունեությանը։
    20:40
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել. «Վեոլիա ջուր»
    Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։ «Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։ Կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով»,- նշվում է հաղորդագրությունում։
    20:33
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Աշխարհահռչակ հայերը ջահակիրների կողքին են. «Մեկ դատ, մեկ պայքար»
    Հայլուր 20։30 Աշխարհահռչակ հայերը ջահակիրների կողքին են. «Մեկ դատ, մեկ պայքար»
    20:30
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ալեն Սիմոնյանի ավտոշարասյան «սանձարձակ» պահվածքը երթևեկության ընթացքում․ Armlur
    Այնուհետև, երբ արդեն հնարավոր էր վերադասավորվել աջ երթևեկելի գոտի, և մեր աշխատակիցը ցանկանում էր տեղափոխվել աջ, Ալեն Սիմոնյանի վարորդը փորձում է վազանց կատարել հենց աջ գոտիով՝ այդպիսով թույլ չտալով մեր աշխատակցին փոխել շարքը։ Այդ ընթացքում Toyota Prado-ն շարունակում էր մեր աշխատակցի մեքենայի հետևից կպած՝ անդադար ազդանշանել և ճանապարհ պահանջել։
    20:15
    22.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Ատամնաբույժի սպանության կադրերը տեսել են հարազատները. նոր մանրամասներ՝ Մրգաշենի ողբերգությունից
    Մրգաշենի 52-ամյա ատամնաբույժի դանակահարության հետքերով է գնացել «Հայլուրի» նկարահանող խումբը: Սպանված Արթուր Ավագյանի կինը, քույրն ու մայրը սարսափազդու մանրամասներ են պատմել: Սպանված տղամարդու միայն վզին դանակի երեք հարված են հասցրել մարդասպանները, բառացիորեն հոշոտված մարմին են տեսել հարազատները:
    20:00
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
    Հ. 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Քըրք Քըրքորյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:
    19:45
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դանակահարած անձը
    Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձին, այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ապրիլի 20-ին, ժամը 22։23-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին և փախել։ Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաև հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ծակած-կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։ Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը եղել էր ոչ սթափ վիճակում։ Ապրիլի 22-ին, ժամը 16։40-ին, համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։
    19:37
    22.04.26
    Ավելին
  • Հասարակական
    Օտարերկրացու արնաշաղախ մարմինը գետնին են հայտնաբերել. սպանության մեջ կասկածվողին փնտրում են
    Սարսափելի սպանություն է եղել Նոր Արեշում: Սպանված օտարերկրացու արնաշաղախ մարմինն են գտել իրավապահները տներից մեկում: «Հայլուր»-ի աղբյուրները հայտնում են, որ Իրանի քաղաքացի է սպանվածը:
    19:32
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել տան տանիքում. դեպքի վայրում աշխատում են փրկարարները
    Ապրիլի 22-ին, ժամը 14:33-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո բնակավայրի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:09-ին, մարվել՝ 15:52-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40քմ) և 60 հակ անասնակեր։
    19:21
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Աղի կոմբինատում․ փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
    Այսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ավան վարչական շրջանում գործող Աղի կոմբինատում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղի կոմբինատում էլեկտրաէներգիայի ժամանակավոր հոսանքազրկման պատճառով մոտ 46 քաղաքացի մնացել է 236 մետր խորությամբ շենքի ներսում, հաղորդում է Shamshyan.com–ը։
    19:10
    22.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Օնիկ Գասպարյանի հայտարարությունն ու խորհրդավոր լռությունը մերկացնող փաստեր են հայտնի դարձել
    Հայաստանի իշխանությունը չի շտապում հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Խորհրդարանական ընդդիմության համոզմամբ՝ պատճառն այն է, որ հաստատվելու է ընդդիմադիրների պնդումը՝ պարտության մեղքը ոչ թե բանակինն է, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանինը, այլ հենց իրենը: Քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակելու անհրաժեշտությունը վերջին օրերին ընդգծել է նաև գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա ԱԺ փակ քննարկման է կանչել իրեն պատերազմի պարտության համար մեղադրողներին:
    19:00
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը․ Եկեղեցին պետության մրցակիցը չէ․ Տեր Արիստակես քահանա
    Եկեղեցին ազգի հոգևոր ողնաշարն է, ժողովրդի մեջ է, իր զավակների մեջ է, և իր առաքելությամբ շատ ավելի ընդգրկուն է, քան ցանկացած ժամանակավոր իշխանություն։
    18:49
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը
    Ապրիլի 24-ին` ժամը 10:30-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս առիթով հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Սուրբ նահատակների հիշատակության օրը՝ ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Աղոթքի և ուխտի խաչքարի առջև կկատարվի սուրբ նահատակների բարեխոսական կարգ։
    18:45
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ
    Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, ով առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։
    18:42
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը և Չինաստանի դեսպանը քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերության հարցեր
    Քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունների միջև հնարավոր սիներգիան:
    18:38
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի հետ
    ԱԽ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
    18:34
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 ԵԽԽՎ-ում ատելությունից բողոքողները Հայաստանում արատավորում են ընդդիմությանը
    Հայլուր 18։30 ԵԽԽՎ-ում ատելությունից բողոքողները Հայաստանում արատավորում են ընդդիմությանը
    18:30
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն․ ձերբակալվել է 4 անձ
    Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են ներկայացրել չորս քաղաքացու։ Նույն օրը ժամը 11-ի հատվածում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս՝ մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք, առանց լիցենզիայի, հատուկ տեխնիկայով իրականացվում են քանդման աշխատանքներ, և հումքը բեռնատարներով տեղափոխվում ու լցվում է աղացի մեջ։ Հատուկ տեխնիկայի և երեք բեռնատարների վարորդները ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
    18:18
    22.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ
    Այսօր՝ ապրիլի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, ով դանակի մի քանի հարվածներ է ստացել Մաշտոցի պողոտա- Պուշկինի փողոց խաչմերուկում, ինչ-որ անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո, երբ մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և որովայնին։ Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    18:10
    22.04.26
    Ավելին