Լրահոս

2026-04-26
2026-04-25
  • Img default alt hy
    Հայաստան
    «Վարչաբենդի» համերգները Երևանում և Գյումրիում ֆինանսավորել է «Վիվարո»-ի սեփականատերերին պատկանող բանկը․ «Ազատություն»
    Իրավապաշտպանները ահազանգում են, որ համերգը փաստորեն կուսակցական միջոցառում է:
    23:56
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը. Տիրատուր քահանա Սարդարյան
    Սա հատկապես վտանգավոր է այնպիսի երկրում, որտեղ եկեղեցին միայն կրոնական հաստատություն չէ։ Հայ Առաքելական եկեղեցին պատմականորեն եղել է ոչ միայն դավանանքի, այլ նաև հիշողության, ինքնության և ազգային շարունակականության կրողը։ Դարեր շարունակ, երբ պետականությունը բացակայել է, եկեղեցին է եղել այն մարմինը, որի միջոցով ժողովուրդը պահպանել է իր լեզուն, ծեսը, բարոյական աշխարհը և պատմական ինքնաճանաչումը։ Այդ պատճառով եկեղեցու մասին խոսքը Հայաստանում երբեք չի կարող ամբողջությամբ տեղավորվել զուտ վարչարարական բառապաշարի մեջ։ Այստեղ գործ ունենք ոչ թե պարզապես ինստիտուտի, այլ քաղաքակրթական ներկայության հետ։
    23:45
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բրիտանիայի կործանիչները չեն խոցել Ռումինիայում ընկած ԱԹՍ-ն․ The Guardian
    Ըստ թերթի տեղեկությունների՝ կործանիչները չեն ներխուժել Ուկրաինայի օդային տարածք և կրակ չեն բացել։
    23:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն հրամայել է հզոր հարվածներ հասցնել «Հեզբոլլահի» օբյեկտներին
    «Կառավարության ղեկավար Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է հզոր հարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահի» թիրախներին», - ասված է հայտարարության մեջ։
    23:15
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ Ալեքսանյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն անդրադարձել է այսօր նշվող «Քաղաքացու օրվան»։ «Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր։ Մարդիկ էլ հավաքվել են Իվետային լսելու»,-գրել է Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ «Քաղաքացու օր»-ը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։
    23:00
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիրակնօրյա պատարագներ՝ Արագածոտնի թեմի եկեղեցիներում
    Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է ապրիլի 26-ին՝ Կարմիր կիրակիին, թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Արագածի Սուրբ Աստվածածին Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին Թալինի Սուրբ Աստվածածին Ծաղկահովիտ Բյուրականի Սուրբ Հովհաննես ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին Սաղմոսավանք վանական համալիր Աշտարակի Սուրբ Մարիանե/ Կբերվի Կարմիր Ավետարանը/ Աշտարակի Սուրբ Սարգիս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մուղնու Սուրբ Գևորգ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս ԺԱՄԸ 11:00 Տեղերի Սուրբ Աստվածածին վանք
    22:45
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր
    Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են 2 «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
    22:30
    25.04.26
    Ավելին
  • Քաղաքական
    Պատերազմը կանխելու հնարավորությունը հունիսի 7-ն է. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է մասիսցիների հետ
    «Ազգային մեր արժանապատվությունն ենք ուզում վերականգնել, անգամ խաղաղության գինը պետք է արժանապատիվ լինի». սա է Մասիսի բնակիչների ցանկությունը, որի մասին նրանք բարձրաձայն խոսել են «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի և նրա թիմակիցների հետ հանդիպմանը: Ռոբերտ Քոչարյանը տվել է մասիսցիներին հուզող հարցերի պատասխանները:
    22:17
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Օրբանը կթողնի պատգամավորական աթոռը, բայց կմնա «ՖԻԴԵՍ»-ի առաջնորդ
    «Մանդատը, որը ես ստացել էի որպես «ՖԻԴԵՍ»-ի և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության կոալիցիոն ցուցակի առաջին համար, փաստացի «ՖԻԴԵՍ»-ի խորհրդարանական մանդատն է, ուստի ես որոշեցի հրաժարվել դրանից: Հիմա ես պետք եմ ոչ թե խորհրդարանում, այլ ազգային կուսակցական շարժման վերակազմակերպման համար», - հայտարարել է Օրբանը տեսաուղերձում, որը հեռարձակվել է հունգարական հեռուստաալիքներով: Նա նշել է, որ «ՖԻԴԵՍ»-ի վարչությունը առաջարկել է իրեն շարունակել աշխատանքը որպես կուսակցության նախագահ և հունիսին մտադիր է անցկացնել համազգային համագումար: «Եթե համագումարն ինձ վստահություն հայտնի, ես պատրաստ կլինեմ կատարել այդ առաջադրանքը», - ընդգծել է Օրբանը: Ապրիլի 12-ին իշխող կոալիցիան պարտվել է խորհրդարանական ընտրություններում «Տիսա» կուսակցությանը և անցնում է ընդդիմության դաշտ: Վարչապետը պատմել է, որ «ՖԻԴԵՍ» խորհրդարանական խմբակցության ղեկավարը կդառնա իր աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գույյաշը, ով ներկայիս կառավարությունում նախարարի կոչում ունի: Օրբանը հիշեցրել է, որ գլխավորում է «ՖԻԴԵՍ»-ը արդեն գրեթե չորս տասնամյակ, և այդ ընթացքում կուսակցությունն ունեցել է «հաջողություններ ու ձախողումներ, հաղթանակներ ու պարտություններ»: «Սակայն մեկ բան մնում է անփոփոխ. այս համայնքը միշտ եղել է Հունգարիայի ամենահամախմբված և միասնական քաղաքական միավորը, և այդ համախմբվածությունն այժմ պետք է ավելի, քան երբևէ», - հավելել է կառավարության ղեկավարը: 62-ամյա Օրբանն անընդմեջ վարչապետի պաշտոնում է 2010 թվականից, իսկ մինչ այդ այդ պաշտոնը զբաղեցրել է 1998-2002 թվականներին՝ ընդհանուր առմամբ ավելի երկար, քան եվրոպական որևէ այլ քաղաքական գործիչ: Վերջին ընտրությունների արդյունքներով՝ «ՖԻԴԵՍ»-ը և նրա կրտսեր գործընկերները խորհրդարանում ստացել են ընդամենը 52 տեղ՝ 199-ից: Պատգամավորական մանդատների ավելի քան երկու երրորդը նվաճած «Տիսա» կուսակցությունը կձևավորի երկրի նոր կառավարությունը: Դրա առաջնորդը՝ 45-ամյա եվրապատգամավոր Պետեր Մադյարը, Հունգարիայի վարչապետ կընտրվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում՝ մայիսի 9-ին:
    22:06
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ բրոնզե մեդալակիր
    Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող Վազգեն Թեւանյանը բրոնզե մեդալ նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Նա 7:0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ռաշիդ Բաբազադեին։
    21:58
    25.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը խոսում է Թուրքիայի փոխարե՞ն. քննարկում՝ տաղավարում
    Ադրբեջանը խոսում է Թուրքիայի փոխարե՞ն. քննարկում՝ տաղավարում
    21:47
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնալդ Թրամփը չեղարկել է Ուիթքոֆի և Քուշների այցը Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար
    «Որոշ ժամանակ առաջ, երբ իմ մարդիկ պատրաստվում էին մեկնել, ես նրանց ասացի. «Ո՛չ, դուք չեք պատրաստվում 18 ժամ թռչել, որպեսզի հասնեք այնտեղ։ Բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են։ Նրանք (Իրանը) կարող են զանգահարել մեզ, երբ ցանկանան։ Բայց դուք այլևս 18-ժամյա թռիչքներ չեք կատարի ոչնչի մասին խոսելու համար»», — ամերիկյան առաջնորդի խոսքերն է մեջբերել Հեսնին։ Ապրիլի 24-ին ամերիկյան Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կայանալու են ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Իսլամաբադ կմեկնեն ապրիլի 25-ին՝ իրանական կողմին լսելու համար։ Դրանից հետո Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի պլանավորում հանդիպում անցկացնել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ Պակիստան կատարած այցի ընթացքում։ Բաղային ընդգծել էր, որ Արաղչին կշփվի միայն պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցմանն ուղղված Իսլամաբադի միջնորդական ջանքերի շրջանակում։ Ապրիլի 25-ին Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր, որ Արաղչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։
    21:36
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Չարենցավանում տեղի ունեցած վթարից
    Ապրիլի 25-ին, ժամը 16։52-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում՝ հին շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին։ Երկու տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և օգնել բեռնատար ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա։
    21:30
    25.04.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանական պատվիրակությունը հեռացել է Պակիստանից. Reuters
    Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ուրբաթ օրը ժամանել էր Պակիստան, որը հանդես է գալիս որպես միջնորդ Թեհրանի և Վաշինգտոնի միջև։ Դրանից հետո նախարարը կայցելի Օման և Ռուսաստան՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը։ «Իրանական պատվիրակությունը մեկնել է Պակիստանից», - հաղորդում է գործակալությունը։
    21:15
    25.04.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Իրանը՝ հրադադարի պայմաններում. քննարկում՝ իրանագետի հետ
    Իրանը՝ հրադադարի պայմաններում. քննարկում՝ իրանագետի հետ
    21:00
    25.04.26
    Ավելին