Լրահոս

2026-05-04
2026-05-03
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը անընդունելի է անվանել կարգավորման վերաբերյալ Իրանի նոր առաջարկը
    ԱՄՆ նախագահը հավելել է, որ, իր կարծիքով, «արշավը Իրանի դեմ շատ լավ է ընթանում»։ Բացի այդ, նա հերթական անգամ կոչ է արել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին ներում շնորհել Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուին, որի նկատմամբ դատական վարույթներ են ընթանում կոռուպցիայի մի քանի մեղադրանքներով։ «Նա Նեթանյահուն] պատերազմական ժամանակաշրջանի վարչապետ է։ Իսրայելը գոյություն չէր ունենա առանց Բիբիի (Նեթանյահուի մականունը) և ինձ, այնպես որ ձեզ պետք է վարչապետ, որը կարող է կենտրոնանալ պատերազմի վրա, այլ ոչ թե զբաղվել հիմարություններով», - կարծում է Թրամփը։
    23:56
    03.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
    Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ: Հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Ընդգծվել է հատկապես տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգիայի ոլորտում փոխգործակցության, ինչպես նաև գործարար կապերի խթանման և կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը: Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ: Ընդգծվել է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման կարևորությունը:
    23:45
    03.05.26
    Ավելին