Լրահոս

2026-05-06
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապրանքների նույնականացման՝ QR կոդերով դրոշմավորման համակարգը, թեև ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի, շուկայի թափանցիկության բարձրացման գործիք և ԵԱՏՄ շուկայում գործունեության պահանջ, սակայն այն դարձել է լրացուցիչ բեռ կամ «թաքնված հարկ» տնտեսվարողների համար․ մի ընկերություն հարստանում է QR կոդերի տրամադրման արդյունքում։ Գործարարները բողոքում են։
    10:01
    06.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանին հունից հանել է Շիրակում Կարապետյանների ընդունելության կադրերը. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանին հունից հանել է Շիրակում Կարապետյանների ընդունելության կադրերը։ Նա բառի ուղիղ իմաստով մայրուղի է հանել Շիրակի մարզպետին ու տեղի
    09:56
    06.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ վարչապետի օգնական Կարինե Դավոյանի պաշտոնատար անձի 2023–2025 թվականների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը՝ ներկայացնելով նրա կենսագրական տվյալները, ունեցվածքը և ֆինանսական շարժը վերջին երեք տարիների ընթացքում։
    09:53
    06.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը բացում է զինված ուժերի ներսում կուտակված լուրջ խնդիրների հերթական շերտը։ Թեև առանձին ցուցանիշներով արձանագրվել է որոշակի նվազում, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։
    09:49
    06.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ»
    Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՔՊ-ում վերեւից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսեւորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։
    09:45
    06.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
    Հրապարակ» օրաթերթը գրում է. ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարեւորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն եւ տեւական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը»։
    09:39
    06.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ:
    09:36
    06.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    09:30
    06.05.26
    Ավելին
2026-05-05
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը «ջախջախիչ պատասխան կտա» ԱՄԷ-ի կողմից ագրեսիայի դեպքում
    Իրանի զինված ուժերը վերջին օրերին որևէ ռազմական գործողություն չեն իրականացրել ԱՄԷ-ի դեմ, սակայն պատրաստ են վճռականորեն պատասխանել Էմիրությունների կողմից ցանկացած ագրեսիայի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։ «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վերջին օրերին ԱՄԷ-ի դեմ հրթիռային կամ անօդաչու թռչող սարքերի որևէ գործողություն չեն իրականացրել, և եթե նման գործողություններ լինեին, մենք այդ մասին վճռականորեն և բացահայտ կհայտարարեինք։ Հետևաբար, այդ երկրի պաշտպանության նախարարության զեկույցը կատեգորիկ կերպով հերքվում է և որևէ հիմք չունի», - նրա խոսքերն է մեջբերում «Mehr» գործակալությունը։ Զոլֆաղարին ընդգծել է, որ եթե ԱՄԷ-ի տարածքից որևէ ռազմական գործողություն ձեռնարկվի իրանական կղզիների, նավահանգիստների և ափամերձ գոտու դեմ, ապա Թեհրանը կտա ջախջախիչ պատասխան։
    23:56
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
    Այս մասին հայտնում է ծանրամարտի ֆեդերացիան:
    23:45
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանկապղծության մեջ կասկածված տղամարդուն մի կերպ տարան ոստիկանները
    Մանկապղծության զոհի հարազատը հարձակվում է այս գործով ապրիլին ձերբակալված և ազատ արձակված տղամարդու վրա, որին այսօր որպես վկա էին կանչել քննչական կոմիտե։
    23:40
    05.05.26
    Ավելին
  • Հայաստան
    Մեր մարզի գույնը. Սյունիք
    Մեր մարզի գույնը. Սյունիք
    23:37
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ավարտվել է
    «Զվարթնոց» օդանավակայանում Էմանուել Մակրոնին ճանապարհել են ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
    23:25
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրիդրիխ Մերցը հաստատել է Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը մասնակցելու Գերմանիայի պատրաստակամությունը
    «Համապատասխան պայմանների առկայության դեպքում Գերմանիան պատրաստ է մասնակցել ծովային ուղիների ազատության ապահովմանը, այդ թվում՝ ռազմական միջոցների ներգրավմամբ», - Բեռլինում Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերցը: Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլերը հաստատել է ԳԴՀ առաջին նավի ուղարկումը Միջերկրական ծով, որը հետագայում կարող է վերատեղակայվել Հորմուզի նեղուցում:
    23:15
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրեն Պապիկյանը և Ռոբերտ Կալինյակը Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարները
    Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:
    23:03
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel Zafira»-ն բախվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ վիրավոր կա
    Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Սեյրան Գ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին։
    22:54
    05.05.26
    Ավելին
  • Միջազգային
    Իրանի կոշտ զգուշացումը և Գերմանիայի օգնությունը՝ ԱՄՆ-ին. լարված է իրավիճակը Հորմուզում
    Իրանի կոշտ զգուշացումը և Գերմանիայի օգնությունը՝ ԱՄՆ-ին. լարված է իրավիճակը Հորմուզում
    22:45
    05.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանում 5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղային․ նա տեղափոխվել է հիվանդանոց
    Ապրիլի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աստիճաններին վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում, ակնակապճի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ հարազատի ուղեկցությամբ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ տուժածը Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Հրաչիկ Պ․-ն է։ Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրաչիկ Պ․-ին մարմնական վնասվածքները պատճառել են Սյունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Լ․-ն, 17-ամյա Ն․ Բ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն, 15-ամյա Վ․ Ա․-ն և 16-ամյա Շ․ Գ․-ն՝ Կապան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում՝ ծեծի ենթարկելու հետևանքով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերոնշյալ անձինք նույն օրը ոստիկանների կողմից հայտնաբերվել են և տեղափոխվել ոստիկանության Կապանի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
    22:30
    05.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը՝ եվրոպական մանրադրամ՝ Ռուսաստանի դե՞մ. վտանգների մասին է զգուշացնում ընդդիմությունը
    Երևանում ոչ միայն եվրապաշտոնյաների, այլև Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքները աննկատ չի թողնելու Մոսկվան, որքան էլ ՔՊ-ականները պնդեն, թե «Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնում են բոլոր ոլորտներում», համոզված է ընդդիմությունը:
    22:26
    05.05.26
    Ավելին
  • Հայաստան
    Պատմություն` առաջին դեմքից
    Իշխանությունը փոխում է ամեն ինչ, բայց` ոչ բոլորին։ «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» երկմասանոց մեծ ֆիլմի բացառիկ ցուցադրությունը՝ «5»-ի եթերում Մայիսի 6-ին՝ ժամը 21։30-ին
    22:15
    05.05.26
    Ավելին