Լրահոս

2026-05-07
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա․ նա պատշգամբից անզգուշաբար վայր է ընկել
    Մայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուզանդի փողոցի շենքերից մեկից Երևանի 103 շտապօգնության հերթապահ խումբը «քթի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց է տեղափոխել մի երեխա։
    20:00
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել
    Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Պառավաքար գյուղի հարակից տարածքում գտնվող աղբյուրի մոտ։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրազեն, ինքնաձիգի ու գնդացրի 96 փամփուշտ և վառոդային լիցք։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել Արծվաբերդ գյուղի մի բնակիչ և կամավոր հանձնել է «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ Տավուշի բաժին ներկայացած Վերին Ծաղկավան գյուղի բնակիչն էլ կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրացան և փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
    19:49
    07.05.26
    Ավելին
  • Հասարակական
    Շոկ և ցավ՝ Վեդիում. սեռական սկանդալի մութ անկյունները
    Մանկապղծության գործով ձերբակալված վեդեցի տաքսիստը երկու ամսով կալանավորվել է: Նրա ենթադրյալ հանցակցին կալանավորելու միջնորդությունը դեռ քննում է Արտաշատի դատարանը: Սարսափելի հանցանքի մասին առաջին ահազանգերից մոտ երեք ամիս անց է միայն քննչական մարմինը այս գործին պատշաճ ընթացք տվել, երբ մամուլը աղմուկ է բարձրացրել՝ անչափահաս երկու քույրերի նկատմամբ սեռական բռնությունների մասին:
    19:38
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
    Եգիպտոսում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը բրոնզե մեդալին արժանացել է՝ երկամարտում ցույց տալով 253 կգ արդյունք:
    19:27
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավտոմեքենա է այրվել
    Մայիսի 7-ին, ժամը 13։29-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։42-ին, մարվել՝ 13։50-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։
    19:19
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանկшպղծության մեջ մեղադրվող տղամարդուն դատարանից տեղափոխեցին Արմավիր ՔԿՀ
    Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող երկու անձնից` 65-ամյա Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց։
    19:09
    07.05.26
    Ավելին
  • Հայաստան
    Ո՛չ սոված մնալ, ո՛չ մրսել. թոշակը 50 տոկոսով բարձրացնելու «Հայաստանի» ծրագիրը ոգևորել է տարեցներին
    4500 դրամ արժե 1 կգ տավարի միսը այսօր: Այդ գումարը Յուրիկի թոշակի 10 տոկոսն է. այսինքն 73-ամյա տղամարդը, եթե այս ամիս 2-3 կգ միս առնի, մի այդքան էլ նպարեղեն, հազիվ թե 900 դրամ ունենա դեպի Լառնակա տոմս գնելու համար: Թոշակները 50 տոկոսով բարձրացնելու՝ «Հայաստան» դաշինքի խոստումը ոգևորել է Յուրիկին ու էլի շատ թոշակառուների:
    19:00
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեդիի մանկապղծության գործով պաշտոնանկություններ են եղել․ Badoyan.news
    գործով հենց նոր հրաժարական տվեցին մանկապղծոյթյան գործով Արարատի մարզի դատախազը քրեական ոստիկանության պետը Վեդու միլպետը Քննչական բաժնի պետը
    18:46
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ
    Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
    18:35
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Աղմկոտ պաշտոնանկություններ՝ պեդոֆիլիայի սկանդալի ֆոնին
    Հայլուր 18։30 Աղմկոտ պաշտոնանկություններ՝ պեդոֆիլիայի սկանդալի ֆոնին
    18:30
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Եվս մի պատվական, նվիրյալ հայ գնաց՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին». Բագրատ Սրբազան
    Քո մեկնելով ևս առավել պարտավորեցրեցիր մեր Հայրենիքի շուտափույթ ազատագրման սրբազան գործը:
    18:15
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեդիի մանկապղծության գործով ձերբակալված երկու անձնից Դավիթ Այնազյանը կալանավորվեց
    Ավելի վաղ հայտնել էինք՝ ըստ դատախազության՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
    18:10
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ
    «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ գործընկերության զարգացման հարցեր, որում առանձնահատուկ դերակատարում ունեն երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված կապերն ու առաջադեմ օրակարգը: Գոհունակությամբ ընդգծվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները և քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ. նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը:
    18:00
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանում երկու նախկին պաշտպանության նախարարների մահապատժի են դատապարտել կոռուպցիայի համար
    Ռազմական տրիբունալը համապատասխան դատավճիռը կայացրել է Վեյ Ֆենհեի և Լի Շանֆուի նկատմամբ։ Նրանք մեղավոր են ճանաչվել կաշառք ստանալու համար։
    17:47
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվան հույս ունի, որ ստիպված չի լինի Հաղթանակի օրը պատասխանել Կիևի հարձակումներին․ Ուշակով
    «Մեր ԱԳՆ-ն շրջաբերական նոտայով՝ ուղղված Ռուսաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ու գրասենյակներին, ևս մեկ անգամ դիմել է օտարերկրյա պետությունների իշխանություններին և միջազգային կազմակերպությունների ղեկավարությանը՝ հորդորելով առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել Պաշտպանության նախարարության հայտարարություններին և ապահովել Կիևից ժամանակից շուտ տարհանումը»,- հիշեցրել է Ուշակովը։
    17:36
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՑԱԽԱԼ-ը մեկ ամսվա ընթացքում ոչնչացրել է «Հեզբոլլահի» 200 զինված արմատականների․ Նեթանյահու
    «Մեկ ամսվա ընթացքում մենք լիկվիդացրել ենք «Հեզբոլլահի» ավելի քան 200 ահաբեկիչների, որոնք գործում էին Իսրայելի քաղաքացիների և ՑԱԽԱԼ-ի զինվորների դեմ», - ասել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն նշել է, որ մայիսի 6-ին Բեյրութում ՑԱԽԱԼ-ը վերացրել է «Հեզբոլլահի» «Ռադվան» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարին։ «Սա հենց այն բարձրաստիճան ահաբեկիչն է, ով ղեկավարում էր Իսրայելի հյուսիսը գրավելու ծրագիրը», - հայտարարել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ոչնչացվածը «կարծում էր, թե կկարողանա շարունակել ղեկավարել հարձակումները Բեյրութում գտնվող իր գաղտնի ահաբեկչական շտաբից»։ «Հավանաբար, նա («Ռադվան» ուժերի հրամանատարը - խմբ. ՏԱՍՍ) մամուլում կարդացել էր, որ Բեյրութում ունի անձեռնմխելիություն, բայց դա այլևս այդպես չէ», - հավելել է Նեթանյահուն։ Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, ՑԱԽԱԼ-ը հաստատել էր մայիսի 6-ին Բեյրութում «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարի լիկվիդացումը։ Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ «հարվածների ընթացքում ոչնչացվել են նաև այլ առանցքային ահաբեկիչներ, այդ թվում՝ «Նասեր» ստորաբաժանման հետախուզական բաժնի ղեկավարը և «Հեզբոլլահի» հակաօդային պաշտպանության դիտարկման սպան»։
    17:21
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին
    Նրանց հանդեպ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։
    17:11
    07.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն բոյկոտում է Մայիսի 9-ի տոնակատարությունը, որովհետև դա իր համար պարտության օր է․ Վուլին
    «Մեզ համար դա Հաղթանակի օր է, նրանց համար՝ պարտության օր։ Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալով՝ ԵՄ-ն դարձել է այնպիսի երկրների ակումբ, որոնցից յուրաքանչյուրը, բառացիորեն յուրաքանչյուրը, առնվազն մեկ ստորաբաժանում է ունեցել Ստալինգրադի տակ։ Նրանք պարտվել են մայիսի 9-ին, և տրամաբանական է, որ չեն ցանկանում, որ այդ օրը նշվի, և չեն ուզում, որ Սերբիան, որպես ԵՄ անդամության թեկնածու երկիր, լինի հաղթողների կողմում»,- ասել է Վուլինը։
    17:02
    07.05.26
    Ավելին