Լրահոս

2026-05-09
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հերոսների սխրանքները շարունակում են մնալ հայրենասիրության, ուժի և արժանապատվության օրինակելի դասեր․ Արմեն Սարգսյան
    Այսօր Հաղթանակի և խաղաղության օրն է։ Խաղաղությունն ու հաղթանակը ժողովուրդների և պետությունների զարգացման ու արժանապատիվ կյանքի կարևորագույն պայման են։ Այս մասին գրել է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
    12:52
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը կարող է վերսկսել ռազմական գործողությունը Հորմուզի նեղուցում. Թրամփ
    «Մենք կարող ենք վերադառնալ Project Freedom-ին, եթե ոչինչ չփոխվի, բայց դա արդեն կլինի Project Freedom պլյուս»,- ասել է նա Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ ԱՄՆ-ը Project Freedom գործողությունը սկսել էր մայիսի 4-ին, սակայն հաջորդ օրն իսկ ամերիկյան նախագահը հայտարարեց դրա ժամանակավոր կասեցման մասին։ Նա նշել էր, որ համաձայնել է դադար տալ նախաձեռնությանը՝ Պակիստանի և մի շարք այլ երկրների խնդրանքով։
    12:47
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսաստանի հաջողության գրավականը բարոյական ուժն է և ցանկացած փորձություն հաղթահարելու ունակությունը․ Պուտին
    «Հաջողության գրավականը մեր բարոյական, հոգևոր ուժն է, արիությունն ու խիզախությունը: Մեր համախմբվածությունը և ամեն ինչին դիմակայելու, ցանկացած փորձություն հաղթահարելու ունակությունը», - ընդգծել է նա:
    12:36
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Հաղթանակի օրը՝ ոչ հաղթական տրամադրությամբ. Հայաստանում նշում են մայիսի 9-ը
    Հայլուր 12։30 Հաղթանակի օրը՝ ոչ հաղթական տրամադրությամբ. Հայաստանում նշում են մայիսի 9-ը
    12:30
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հարազատ եղբայրները դաժանաբար ծեծի են ենթարկվել մի խումբ անձանց կողմից. նրանք տեղափոխվել են հիվանդանոց
    Հիվանդանոցում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 23-ամյա Էմին Ս․-ն և 22-ամյա Արգիշտի Ս․-ն։ Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ մայիսի 5-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում Էմին Ս․-ն 17-ամյա քրոջ  հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով զանգահարել է ոմն Վիկտորին և պայմանավորվել են հանդիպել «Գրանդ Սպորտի» դիմացի հատվածում, որից հետո Էմին Ս․-ն և Արգիշտի Ս․-ն գնացել են նշված վայր և հանդիպել ոմն Վիկտորին և նրա ընկերներին, որոնք առանց որևէ բան ասելու սկսել են ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել վերջիններիս մարմնի տարբեր մասերին և հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ։
    12:24
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
    Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ Հանրապետության նախագաh Վահագն Խաչատուրյանը երկրի բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար զոհվածների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել զոհվածների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
    12:15
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հաղթանակներից թողել է միայն ֆաշիզմի դեմ հաղթանակը. Լևոն Զուրաբյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
    12:00
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մայիսի 9-ի հիշատակը Բելառուսի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հիմքն է. Լուկաշենկո
    «Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակի տարում մենք հատկապես սուր ենք գիտակցում Հաղթանակի իրական գինն ու զինվորների ու թիկունքի մշակների սխրանքի վեհությունը։ Նրանց անկոտրում տոկունությունն ու անձնազոհությունը ընդմիշտ կանխորոշեցին մեր եղբայրական ժողովուրդների և ողջ մարդկության ճակատագիրը՝ գալիք սերունդներին պարգևելով ազատության և ստեղծարար աշխատանքի իրավունք։ Այդ դժվարին տարիների հիշողությունը Բելառուսի և Ռուսաստանի հոգևոր ու պատմական ժառանգության անբաժանելի մասն է։ Հենց այդ պատճառով էլ գտնում եմ, որ Միութենական պետությունը կոչված է լինելու այն գործընթացների առաջնագծում, որոնք ուղղված են մոլորակի վրա անվտանգության ներկայիս գլոբալ ճգնաժամի հաղթահարմանը», - նշված է ուղերձում։
    11:54
    09.05.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 09.05.2026
    Մամուլի տեսություն 09.05.2026
    11:50
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում «Nissan March»-ը բшխվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավnր
    Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Տափերական գյուղում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արսեն Հ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բնակչի տան դարպասին, ապա քարե պատնեշին, ինչի հետևանքով դարպասը շպրտվել է, իսկ քարե պատնեշը՝ մասամբ փլուզվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    11:43
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ:
    11:37
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ովքե՞ր են ներկա Մոսկվայի Հաղթանակի շքերթին
    Առաջնորդները տեղեր են զբաղեցրել կենտրոնական հարթակում: Նրանց կողքին են նաև այլ օտարերկրյա հյուրեր և Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարության առիթով Ռուսաստան են ժամանել նաև Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիտը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան, ինչպես նաև Սերբական Հանրապետության ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Սինիշա Կարանը, Ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը և «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը: Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա պատվին անցկացվող շքերթն այս տարի անցկացվում է կրճատ ձևաչափով: Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սուվորովյան և նախիմովյան ուսումնարանների սաները, կադետները, ինչպես նաև զինտեխնիկայի շարասյունը չեն մասնակցի միջոցառմանը՝ կապված օպերատիվ իրադրության հետ: Շքերթը կավարտվի ավիացիայի թռիչքով:
    11:29
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառ Հայրապետը Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ խոնարհեց
    Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ» զբոսայգի։ Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտերում զոհված ու հայրենիքի համար իրենց կյանքն ընծայաբերած քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար:
    11:20
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած
    Մայիսի 8-ին, ժամը 19։52-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի Իսակովի փողոցի 1-ին շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
    11:08
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի նսեմացման խորհրդանիշն է հանդիսանում. Սեյրան Օհանյան
    Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
    10:56
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը պատրաստ է բանակցողներ ուղարկել Մոսկվա. Ուկրաինայում եռօրյա հրադադար է հաստատվել
    Թրամփը նաև ենթադրել է, որ գործընթացն իրոք կարող է հանգեցնել ուկրաինական հակամարտության ավարտին. «Ես կցանկանայի տեսնել այս պատերազմի վերջը: Ես հասել եմ ութ պատերազմների ավարտին, իրականում՝ ինը: Եվ հիմա տեղի ունեցողը նման է նրան, որ մենք կարող ենք հասնել նաև տասներորդի ավարտին: Ես շատ կցանկանայի հասնել սրա վերջնակետին, ասեմ ձեզ. կցանկանայի տեսնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմի ավարտը»:
    10:49
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագահ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքի անդամներն այցելել են Եռաբլուր
    «Հայաստան» դաշինքի անդամները՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր Զինվորական պանթեոն։
    10:45
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:36
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայիսի 9-ը մեզ համար թանկ հիշատակների օր է․ Գարեգին Բ-ի ուղերձը
    Տասնամյակներ շարունակ այս օրը մեզ համար նշանավորվել է նաև արցախյան գոյամարտի հաղթանակով։ Այսօր, երբ բռնազավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։ Անցյալի այս իրադարձությունները մեզ պետք է ամուր և հաստատակամ պահեն զորեղ ու անվտանգ պետության կերտման մեր տեսիլքների իրագործման ճանապարհին։
    10:26
    09.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել. նրանց դուրս են բերել փրկարարները
    Մայիսի 8-ին, ժամը 18։21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի, որ Կարմիր կամրջի տակ երկու քաղաքացի արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ տարածք:
    10:15
    09.05.26
    Ավելին