Լրահոս

2026-05-12
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»
    Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարության և գործընկեր օտարերկրյա պետությունների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված զինծառայողների կեցության ապահովման նպատակով N 2335-Ն որոշման 5-րդ հավելվածով սահմանվել է բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում՝ հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում՝ բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում՝ զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալության գումարի չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակելի տարածության վարձակալության համար սահմանված գումարի չափը, իսկ այլ տարածքներում՝ դրա 70 տոկոսը:
    09:15
    12.05.26
    Ավելին
2026-05-11