Լրահոս
2026-07-17
-
ՀասարակականԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. հոսպիտալացվածներ կան. ՀՀ ԱՆԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:Ավելին12:2517.07.26 -
ՀասարակականՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում. այլ հեռախոսահամար կաԷլեկտրամատակարարման խափանման հետևանքով ՄԻՊ-ի ԹԵԺ ԳԻԾ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը՝ կարող եք զանգահարել 096 116 100 հեռախոսահամարով:Ավելին12:1917.07.26 -
ՀասարակականԱրագածոտնի թեմի հոգևորականները ստացել են Բագրատ Սրբազանի օրհնությունըԱրագածոտնի թեմի հոգեւոր դասը, թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ, այցելել է Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։Ավելին12:0817.07.26 -
ՀասարակականՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքերՊետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վառելիքի ոլորտում հանցավոր սխեմաներով համատեղ գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։Ավելին12:0017.07.26 -
ՀասարակականՔաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքըԱյսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։Ավելին11:4617.07.26 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 17.07.2026Մամուլի տեսություն 17.07.2026Ավելին11:3017.07.26 -
ՀասարակականԾնվել է 11 հազար 720 երեխա. ՀՀ է ժամանել 1 մլն 802 հազար մարդ․ Վիճակագրական կոմիտեն թվեր է հրապարակելՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ժողովրդագրական պատկերը: «News. 5tv.am»-ը հրապարակված փաստաթղթերից տեղեկացավ, որ ըստ կոմիտեի` 2026 թվականին ծնվել է 11 հազար 720 երեխա, որոնցից 142-ը մահացած է ծնվել, նույն ժամանակահատվածում մահացել է 10 հազար 493 մարդ: Հունվարից մինչև մայիս տեղի է ունեցել 5355 ամուսնություն և 1711 ամուսնալուծություն:Ավելին11:1417.07.26 -
ՏնտեսականՄիջնաժամկետ կանխատեսումների իրատեսականությունը խորը մտահոգությունների տեղիք է տալիս. «ԼՈՒՅՍ»ՀՀ կառավարության 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն՝ 2026 թ. համար կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ, որը միջնաժամկետ հատվածում պետք է աստիճանաբար արագանա և 2029-ին հասնի 6.1%-ի։ Մինչդեռ, միջազգային կազմակերպությունների կանխատեսումները միջնաժամկետ հատվածի տնտեսական աճի վերաբերյալ շարունակում են մնալ զգալի չափով պահպանողական։ Սա վկայում է, որ ՄԺԾԾ-ի առավել մտահոգիչ դրույթներից մեկը տնտեսական աճի կանխատեսումների լավատեսական բնույթն է։ Ընդ որում, լավատեսության շուրջ փաստաթղթում ներկայացված հիմնավորումներն առավելապես կապված են այնպիսի գործոնների հետ, որոնց ազդեցությունը կա՛մ արդեն թուլանում է, կա՛մ դրանց իրականացման ժամկետները վերջին տարիներին պարբերաբար հետաձգվում են։Ավելին10:4617.07.26 -
ՀասարակականԳյումրիում վերջապես բացվեց Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետ Կարո Սասունիի արձանըՄեկ տարի առաջ Շիրակի մարզպետարանի մոտ տեղադրված Կարո Սասունիի արձանի բացման հանդիսավոր արարողությունն է տեղի ունեցել: Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետն ու հայ ազատագրական շարժման առաջնորդներից է Սասունին: Հայացքը Արևմտյան Հայաստանի կողմն է: Խորհրդանշական է, որ հենց հիմա է տեղադրվում արձանը, երբ երկրում պայքար է մղվում հայրենասիրության, ազգային արժեքների, կրոնի դեմ:Ավելին10:3417.07.26 -
Մամուլի տեսությունԽուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդարան գնա, ով գործադիրում մնա եւ ով վաստակած հանգստի մեկնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարզպետները չպետք է վերցնեն պատգամավորական մանդատները, թեպետ շաբաթներ առաջ նրանցից շատերը լուրեր էին տարածում, թե գնալու են խորհրդարան, վայելեն առաջիկա հինգ տարվա անվրդով կյանքը՝ առանց պատասխանատվության միայն կոճակ սեղմեն եւ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար ստանան։ Մանավանդ՝ նրանք գիտեին, որ 2028 թվականին մարզպետարանները լուծարվելու են, եւ չէին ուզում մեկ-երկու տարուց անգործ մնալ։ Բայց նրանց ցանկությունը ոչ մեկին չի հետաքրքրում։Ավելին10:2017.07.26 -
Մամուլի տեսությունԿԳՄՍՆ-ում նոր կադրային փոփոխություն. հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կադրային փոփոխությունների շարքը կարող է շարունակվել, և առաջիկայում պաշտոնին հրաժեշտ տվողների ցանկում կարող է հայտնվել նաև նախարարի տեղակալներից մեկը։Ավելին10:1217.07.26 -
Մամուլի տեսությունՈր հանձնաժողովները «կհանձնվեն» ընդդիմությանը. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է. Չնայած Դոնթի բանաձեւով ԱԺ հանձնաժողովներից մի քանիսի նախագահությունն անցնում է ընդդիմադիրներին՝ եթե 12 հանձնաժողով ձեւավորվի, 3-ի նախագահներին պետք է նշանակի «Ուժեղ Հայաստանը», սակայն ՔՊ-ականները նախագահի թեկնածություններ են առաջադրել բոլոր 12 -ի համար էլ։ Բայց առաջադրումների պատկերից հասկանալի է, որ պատրաստ են մի քանիսը զիջել ընդդիմադիրներին։Ավելին10:0517.07.26 -
Մամուլի տեսությունՀեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Փորձել ենք պարզել, թե ինչպես է փոխվել Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո։ Եթե 2018 թվականին պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել էր միայն դրամական միջոցներ, վարկ և աշխատավարձ՝ առանց անշարժ գույքի կամ ավտոմեքենայի, ապա հաջորդ տարիներին նրա հայտարարագրում հայտնվեց նախ Lexus մակնիշի ավտոմեքենան, 2020 թվականից՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, իսկ 2023 թվականին Lexus-ը փոխարինվեց 2020 թվականի արտադրության Toyota-ով։Ավելին09:5617.07.26 -
Մամուլի տեսությունԱրցախը՝ «հակապետակա՞ն», թե՞ պետական առաջնահերթություն․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների մշակութային քաղաքականությունը վերջին տարիներին ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Մի կողմից՝ պետական հաստատություններում Արցախի հիշատակումը, խորհրդանիշների ցուցադրումը կամ նրա մշակութային ժառանգության ներկայացումը դառնում են ճնշումների, անգամ պաշտոնանկությունների պատճառ, մյուս կողմից՝ նույն պետությունը պետական միջոցներով շարունակում է ֆինանսավորել Արցախի մշակույթի պահպանման ծրագրերը։Ավելին09:4517.07.26 -
Մամուլի տեսությունՈմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթ-ը գրում է. «Պետական շարքային ծառայողները հերթական հիասթափությունն են ապրել իշխանության կողմից օգտագործվելու եւ չվարձատրվելու կապակցությամբ։Ավելին09:3917.07.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3017.07.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ:Ավելին09:2417.07.26
2026-07-16
-
ՄիջազգայինԿիև այցի ժամանակ ֆոն դեր Լայենը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում․ EuractivԸստ աղբյուրի՝ շչակները միացել են այն պահին, երբ ԵՀ ղեկավարը պատասխանում էր լրագրողների հարցերին։ Չորեքշաբթի օրը ֆոն դեր Լայենը ժամանել էր Կիև, որտեղ նրան հանձնել են ուկրաինական «Եվրոպայի» շքանշանը, ինչը նա անվանել է «մեծ պատիվ»։Ավելին23:5516.07.26 -
ՏարածաշրջանԻրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են տեղի ունեցելԱյդ մասին հայտնել է Mizan գործակալությունը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։Ավելին23:4616.07.26 -
ՀասարակականԿրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդԱյսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Ավելին23:3716.07.26