Լրահոս

2026-05-19
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն և Իրանը հարաբերությունները վերագործարկելու հնարավորություն ունեն․ Վենս
    «Կարծում եմ՝ մենք այստեղ հնարավորություն ունենք վերագործարկելու այն հարաբերությունները, որոնք 47 տարի շարունակ գոյություն են ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև: Հենց դա է մեզնից խնդրել նախագահը, և հենց այդ ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել, բայց տանգոյի համար երկուսն են հարկավոր: Մենք չենք կնքի մի համաձայնագիր, որը թույլ կտա իրանցիներին տիրապետել միջուկային զենքի», - ասել է Վենսը:
    23:06
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղաuպանության հուշահամալիր
    Նախարար Բուդրիսը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
    23:00
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կհանդիպենք վաղը` Նաիրի խոշորացված համայնքում. Իշխան Սաղաթելյան
    «Սիրելի՛ հայրենակիցներ, այժմ վերադառնում ենք Շիրակի մարզից։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր շիրակցի հայրենակիցներին ջերմ ընդունելության համար։ Գյումրիում հատկապես բավականին լավ, հագեցած օր ունեցանք։
    22:45
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր մանրամասներ՝ Երևանում 15 հասցեներում կատարված խուզարկություններից. կան ձերբակալվածներ
    Ոստիկանության հատուկ գործողությունը Երևանում. կան ձերբակալվածներ
    22:34
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ե՞րբ կհնչի «Վերջին զանգը»
    2024-2025 ուստարում՝ հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել էին 38836՝ 9-րդ դասարանցի, 20650՝ 12-րդ դասարանց։
    22:24
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավոր
    Երեկ՝ մայիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Վազգեն Սարգսյան փողոցի 1/27 հասցեի դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Ժան Է․-ի վարած «BMW» մակնիշի, 63-ամյա Սամվել Գ․-ի վարած «GAZ-3110» մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Իլյա Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 51-ամյա Բենիամին Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ժան Է․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    22:15
    19.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Բերանը փակել են սրտի խնդիր ունեցող ծերունու. Փաշինյանը կոչ է անում «ուշադրություն չդարձնել»
    Կրկին աղմուկով է սկսվել Քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը: Նախընտրական ծրագիրը ներկայացնելու համար Սպիտակ գնացած Փաշինյանի ելույթն ընդհատել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված Արամ Մանուկյանի պապը, մեղադրել Փաշինյանին ողբերգության համար: ՔՊ ղեկավարը հրահանգել է հեռացնել զոհված զինվորի պապին՝ նրան մեղադրելով «կալուգացի օլիգարխից 200 հազար դրամ վերցնելու» համար:
    22:00
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2 զnհ, 2 վիրավոր․ ողբերգական հրդեհ՝ Մասիս քաղաքի տներից մեկում
    Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։
    21:45
    19.05.26
    Ավելին
  • Աշխարհ
    Արյունահեղություն՝ Թուրքիայում. 6 մարդու սպանած 37-ամյա հրաձիգը կյանքին վերջ է տվել
    Սպանությունների մարտաֆիլմ հիշեցնող շղթա է եղել Թուրքիայի Մերսին քաղաքում: 37-ամյա հրաձիգը նախկին կնոջը սպանելուց հետո որսորդական հրացանով ռեստորան է գնացել, կրակ բացել:
    21:37
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բժիշկներին հաջողվել է փրկել Արտաշատում վրաերթի ենթարկված 6-ամյա աղջնակի կյանքը
    Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմը մի քանի օր շարունակ պայքարում էր մայիսի 9-ին բժշկական կենտրոն տեղափոխված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6-ամյա աղջնակի կյանքի համար։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատ բժշկական կենտրոնից, նույն օրը Արտաշատ քաղաքում «BYD» ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։ Գրեթե 24-ժամյա ռեժիմով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում պայքարեցին և հասան արդյունքի։ Մայրն արդեն տեսակցել է աղջնակին, երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 6-ամյա աղջնակի։
    21:26
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ով ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան
    «Այն, ինչ անում էր այս մարդը, անում էր Ադրբեջանի օգտին՝ ենթադրաբար իրենց նաև ցուցմունքով։ Մի տեղ ասել եմ՝ սրա պուլտը գտնվում է Ադրբեջանում։ Այդ պուլտը գտնվում է Իլհամ Ալիևի ձեռքում։
    21:13
    19.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Գյուղը պետք է դպրոց ունենա. Աշոցքում ջերմ են ընդունել «Հայաստան» դաշինքին
    «Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը Շիրակում: Դաշինքը հանրահավաք է անցկացրել Գյումրիում: Մինչ մարզկենտրոնում բնակիչների հետ հանդիպումը՝ Ամասիայում և Աշոցքում են եղել «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
    21:00
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը երկօրյա այցով ժամանել Է Պեկին
    Նեղ շրջանակում թեյախմությանը նախորդելու են ռուս-չինական բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ, հանդիպումը ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ, կրթության փոխանակման տարիների բացումը, երկու երկրների հարաբերությունների պատմության մասին ՏԱՍՍ-ի և «Սինհուայի» համատեղ ցուցահանդեսի դիտումը, ինչպես նաև հանդիպումը երիտասարդ չինացի ինժեներ Պեյ Պայի հետ և արարողակարգային այլ միջոցառումներ։ «Շոուդու» օդանավակայանում Պուտինին դիմավորել են որպես թանկագին հյուրի։ Ի պատիվ նրա՝ բարձրացվել են Ռուսաստանի և Չինաստանի պետական դրոշները, կանգնեցվել է պատվո պահակախումբ, ինչպես նաև չինացի դպրոցականների և ուսանողների ողջույնի խումբ։ Ինքնաթիռի սանդուղքի մոտ Ռուսաստանի առաջնորդին դիմավորել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին, որի հետ ՌԴ նախագահը կարճ զրուցել է կարմիր գորգի վրա, Մոսկվայում ՉԺՀ դեսպան Չժան Հանհուեյը, Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը և ռուսական արտասահմանյան հաստատությունների ավագ դիվանագիտական աշխատակիցները։ Պուտինը ձեռքսեղմումներով ողջունել է դիմավորողներին։ Երբ Ռուսաստանի նախագահը սանդուղքից քայլել է կարմիր գորգով, երեխաներն ու ուսանողները թափահարել են ռուսական և չինական դրոշակները՝ չինարեն վանկարկելով. «Բարի գալուստ»։ Ողջույնի կարճ արարողության ավարտից հետո Պուտինը նստել է նախագահական Aurus-ը և մեկնել իրեն տրամադրված պետական նստավայր։ Ռուսական համարանիշներով իր մեքենայով պետության ղեկավարը սովորաբար տեղաշարժվում է բոլոր ուղևորությունների ժամանակ, այդ թվում՝ արտասահմանյան։ Այս անգամ նույնպես այդպես է եղել. նախագահական լիմուզինը հատուկ բերվել է Ռուսաստանից, սակայն համարանիշները փոխարինվել են չինականով։ Սև գույնը նշանակում է դիվանագիտական համարանիշներ։
    20:51
    19.05.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ընտրախախտումների մեծ մասը իշխանության հետ է կապված. «Արդար քվեի» դիտարկումները
    Նախընտրական քարոզարշավի առաջին 7 օրերին շուրջ 7 տասնյակ ընտրական խախտումներ են արձանագրել «Արդար քվե» դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Ըստ նրանց, մեծ մասամբ՝ իշխանական թևն է խախտում ընտրական օրենսգիրքը: «Արդար քվեն» նաև ներկայացրել է, նոր աութ-վոթ-լայվ օնլայն հարթակը, որով ընտրողները կարող են ահազանգել իրենց նկատած ընրական խախտումների մասին:
    20:48
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ներ․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
    Այսօր՝ մայիսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 2/29 հասցեի դիմաց բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։
    20:39
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Շոկ, ամոթ և զզվանք է առաջացրել Փաշինյանն իր պահվածքով. ընդդիմության կոշտ արձագանքը
    Հայլուր 20։30 Շոկ, ամոթ և զզվանք է առաջացրել Փաշինյանն իր պահվածքով. ընդդիմության կոշտ արձագանքը
    20:30
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անթույլատրելի են Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը հանուն քաղաքական նկրտումների. Գերագույն հոգևոր խորհուրդ
    Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարմանը, երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և մյուս հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին, կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման ուղենիշներին, ՀՀ Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում իշխանության նախաձեռնությամբ հոգևոր ծառայության դադարեցմանն առնչվող հարցեր։
    20:15
    19.05.26
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Արտաքսման վտանգը կախված է հայ խոպանչիների գլխին. Ռուսաստանն ավելի է խստացնում միգրացիոն օրենքները
    Ռուսաստանը շարունակում է խստացնել միգրացիոն օրենքները: Մինչ այս առանց այն էլ խիստ համակարգը հայ խոպանչիների համար արտաքսման մեծ ռիսկեր ունի: Փորձագետները շեշտում են՝ արտագնա աշխատանքով տուն պահող բազմաթիվ հայեր արդեն հայտնվել են «Ռուսաստանի վերահսկվող անձանց ռեեստրում»: Խոպանչիների բանկային հաշիվները կարող են սառեցվել, կասեցվել աշխատելու իրավունքները:
    20:00
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում
    Մայիսի 19-ին, ժամը 17։07-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    19:51
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, որքան ես, և չի անելու, որքան ես եմ անելու. Ռոբերտ Քոչարյան
    «Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանրահավաք է անցկացնում Գյումրի քաղաքում։
    19:42
    19.05.26
    Ավելին