Լրահոս

2025-08-06
2025-08-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կալանքով պատժում են, կալանքով՝ խոշտանգում, կալանքով՝ նվաստացնում. Էլինար Վարդանյան
    Սա է մեր իրականությունը, քաղցկեղի դեմ պայքարող ու մեկի կամքով «ահաբեկիչ» դարձած Աղվան Արշակյանին պատզապես խոշտանգում են: Սա էմոցիոնալ որակում չէ, սա իրավական գնահատական է: Եվրոպական կոնվենցիան է այդպես սահմանում: Բայց դեպի Եվրոպա ձգտող համակարգը եվրոպական արժեքների մասին հիշում է, երբ խոսքն իր շահերի մասին է և ոչ հասարակ մարդու:
    23:57
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար՝ Տավուշի մարզում․ ընտանիքի 7 անդամներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց
    Վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 4-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
    23:45
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա. Արմեն Այվազյան
    Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է․ «Ինչո՞ւ 2018 թվականին գերտերությունները փոխադարձ համաձայնությամբ իշխանության բերեցին Հայաստանում ակնհայտորեն ազգադավ ու հայրենատյաց մի կառավարություն, և ինչո՞ւ մինչ օրս ատամներով պահում ու պաշտպանում են այն։ Ինչպես ցույց են տալիս վերջին տարիների զարգացումները, նպատակը ոչ միայն Արցախը հայաթափ վիճակում Ադրբեջանին հանձնելն էր, այլև Հայաստանի Հանրապետության սահուն լիկվիդացիան՝ այն թուրք-ադրբեջանական քաղաքական և տնտեսական լիակատար վերահսկողության տակ դնելու ճանապարհով։ Փաշինյանական դրածո իշխանությունը, իսկ ավելի ստույգ՝ ՀՀ լիկվիդացիոն հանձնաժողովը, գլոբալիստներին անհրաժեշտ է ընդամենը նրա համար, որպեսզի Հայաստանի ոչնչացման պատասխանատվությունն ամբողջությամբ բարդվի ՀՀ կառավարության «սխալների» և ընդհանրապես հայ ժողովրդի վրա, իսկ բուն կազմակերպիչները մնան ստվերում և երբևէ պատասխանատվության չենթարկվեն։ Ընդ որում՝ նրանք, ովքեր Արցախյան կորստի մեղքն ամբողջությամբ դնում են հայ ժողովրդի վրա, արտահայտում են Հայաստանի թշնամիների տեսակետը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Հայաստանի դրածո իշխանությունը ճակատագրական որոշումներ ընդունելիս գործում է հայ ժողովրդի թիկունքում՝ ենթարկվելով իր տերերի թելադրանքներին։ Սակայն Հայաստանի լիկվիդացիայի այս հանցավոր ծրագիրը բախվել է մի շարք լուրջ խոչընդոտների՝ 1. Հայ ժողովուրդը դեռևս ամբողջությամբ չի հանձնվել և շարունակում է (ու շարունակելո՛ւ է) դիմադրել երկրի թուրքացման ծրագրերին։ Ցավոք, այս դիմադրությունն այժմ անկազմակերպ ու հատվածական է՝ քաղաքական վստահելի և հեղինակավոր առաջնորդող ուժի բացակայության պատճառով։ Այդուամենայնիվ, հայությունը դեռևս ընդունակ է անսպասելի անակնկալներ մատուցել թե՛ գաղութարարներին, թե՛ նրանց տեղական դրածոներին։ 2. Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես տարածաշրջանային գերտերություն, կտրականապես դեմ է Հայաստանի լիկվիդացիային՝ քաջ գիտակցելով, որ դրա հետևանքն անխուսափելիորեն լինելու է թուրանական միության առաջխաղացումը՝ Իսրայելի և Արևմուտքի աջակցությամբ՝ ուղղված հենց Իրանի դեմ՝ երկրի կազմալուծման և մասնատման նպատակով։ 3. Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով, Ադրբեջանի՝ հակառուսական ուղեգծի վաղաժամ որդեգրումը Մոսկվայում առաջացրել է տատանումներ՝ Հայաստանի զոհաբերման մինչ այդ ընդունված քաղաքական կուրսի հարցում։ Թեև ռուսական վերնախավում կան ադրբեջանամետ և թուրքամետ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ ուժային կառույցներում սկսել է ձևավորվել պահանջ՝ վերանայել այսրկովկասյան քաղաքականությունը։ Դեռ պարզ չէ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ամեն ինչ զարգանում է չափազանց արագ։ Հայաստանին և հայ ժողովրդին փորձելու են պարտադրել վերջնական կապիտուլյացիա՝ ինքնալուծարում և ինքնասպանություն՝ «խաղաղության պայմանագրի», Սյունիքի ճանապարհների «արտապատվիրակման» («Թրամփի կամրջի») կամ մեկ այլ գեղեցիկ փաթեթավորմամբ։ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՈՒՂԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է»։
    23:30
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարում
    Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած «Memoriał Władysława Pytlasińskiego» միջազգային բաց մրցաշարում։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։ Եզրափակիչ գոտեմարտում Ամոյանը 4:0 հաշվով հաղթել է շվեդ Ալբին Օլոֆսենին։ Բրոնզե մեդալակիր են դարձել նաև Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։ Հայ ըմբիշներից մրցաշարին մասնակցել են նաև՝ - Մանվել Խաչատրյանը (60 կգ)՝ 5-րդ տեղ - Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝ 7-րդ տեղ - Գոռ Խաչատրյանը (72 կգ)՝ 9-րդ տեղ - Վիգեն Նազարյանը (87 կգ)՝ 7-րդ տեղ Մրցաշարին մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ զիջելով Ուկրաինային, Ղրղզստանին, Վրաստանին, Շվեդիային և Ղազախստանին։
    23:15
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաչատուրյանն ու Կոբախիձեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ
    Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը տարիների ընթացքում ձևավորվել է որպես կայուն և արդյունավետ քաղաքական երկխոսություն, որը ծառայում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու զարգացմանը։
    23:00
    05.08.25
    Ավելին
  • Միջազգային
    1290 զինվոր, 146 ԱԹՍ՝ մեկ օրում. Մոսկվան հաշվում է Ուկրաինայի կորուստները ռազմաճակատում
    Ուկրաինական ճակատում խաղաղության հասնելու համար արդեն 5-րդ անգամ Մոսկվա է մեկնում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը: Ուիթքոֆի այցը նախատեսված է վաղը, Կրեմլից էլ չեն բացառել, որ այս անգամ նրան կարող է Պուտինն ընդունել: Ըստ վերլուծաբանների՝ Ուիթքոֆի այցի իրական նպատակը Թրամփի տված վերջնագրի պատասխանը լսելն է:
    22:45
    05.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ոչ մեկի հետ ամուսնացած չենք եղել, որ ամուսնալուծվենք. Աշոտյանի վերադարձը
    777 օր անազատության մեջ մնալուց հետո «Հանրապետական» կուսակցության փոխնախագահն այսօր իր առաջին ասուլիսն է տվել: Աշոտյանը ցուցադրել է ոտքին ամրացված հսկող սարքը, կատակել լրագրողների հետ, խոսել ներքաղաքական խնդիրներից:
    22:30
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գործելու ժամանակը հիմա է. Օսկանյանը նամակներ է հղել դեսպաններին
    Ներկայումս ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ խորհրդարանի անդամներ, ընդդիմության առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գործարարներ և Հայ Առաքելական Եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականներ, կալանքի տակ են ոչ թե որևէ հավաստիորեն ապացուցված հանցագործության, այլ կառավարության քաղաքականության հետ անհամաձայնություն հայտնելու համար։ Նրանց երկարատև նախնական կալանքը, հաճախ առանց համոզիչ իրավական հիմքերի, ակնհայտ խախտում է ինչպես Հայաստանի օրենսդրության, այնպես էլ մարդու իրավունքների միջազգային չափանիշների։
    22:15
    05.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը չի կատարում արբիտրաժի որոշումը. Ստոկհոլմը հաստատեց՝ ՀԷՑ-ի բռնագրավումն արգելված է
    Ստոկհոլմի արբիտրաժը երկուշաբթի նոր որոշում է կայացրել, որով հաստատվում է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանը «Հայլուրին» մեկնաբանել է արբիտրի նոր որոշումը և մանրամասներ հայտնել Կարապետյանի շուրջ իրավական զարգացումներից:
    22:00
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ
    Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    21:45
    05.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իրական խաղաղությո՞ւն, թե՞ վտանգավոր խաղ Կովկասում. Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Թրամփի հովանավորությամբ
    Իրական խաղաղությո՞ւն, թե՞ վտանգավոր խաղ Կովկասում. Փաշինյան-Ալիև հանդիպում՝ Թրամփի հովանավորությամբ
    21:30
    05.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության գործելակերպ․ Վիրահայոց թեմի առաջնորդ
    Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հրապարակումը․ «ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր իրենց հրապարակային գրառումներում: Նրանց չի սթափեցնում ոչ պետական կարգավիճակը, ոչ պատասխանատվությունը և ոչ էլ երկրի վարկանիշը: Աշխարհի բոլոր երկրները, կրոնական և միջազգային կազմակերպությունները, ողջ հայությունը ճանաչում և ընդունում է Գարեգին Բ Ներսիսյան անուն-ազգանունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում ՀՀ անձնագրում նույնպես գրված է Գարեգին Բ Ներսիսյան: Մինչդեռ այսօրվա չարամիտ իշխանավորներն ազգընտիր և օծյալ կաթողիկոսի մասին խոսելիս գրում են Կտրիճ անունը: Նման անուն-ազգանունով քաղաքացի, ում իրենք դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ -ում չկա: Հնարավոր չէ այս իշխանավորների մեջ տեսնել պետական մտածողության որակներ ու գործելակերպ: Նրանք քմահաճորեն ամեն Աստծու օր խախտում և ոտնահարում են երկրի օրենքները, իրենց նենգ իշխանատենչ ցանկությունները մատուցում իբրև իրականություն՝ մոլորեցնելով ժողովրդին: Սա կոչվում է մանիպուլյացիա, որը դատապարտելի բռնատիրության հետևանք է: Ի գիտություն բոլոր տգետներին, Վեհափառ Հայրապետը մեր եպիսկոպոսապետն է, հայ ժողովրդի հավատքի հավաքական կերպարը: Յուրաքանչյուր քրիստոնյա հայ պետք է աչալուրջ լինի, որպեսզի չտրվի նրանց սադրանքներին ու չարամիտ գործերին, և աղոթքով հրաժարվի սատանայից ու նրա չար պաշտոնյաներից»:
    21:15
    05.08.25
    Ավելին