Լրահոս
2025-08-09
-
Արտաքին քաղաքականությունՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը խաղաղության ուղղությամբ«Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության համար՝ ավելի լայն իմաստով։ ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել իր գործընկերների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- նշված է գրառման մեջ։Ավելին19:4509.08.25 -
ՔաղաքականԹրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը. դա բխում է նաև Բաքվի շահերից․ ՍարգսյանԹրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենարին, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին, կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ: Մյուս կողմից Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիները իրեն վերագրվեն՝ մանավանդ, հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ:Ավելին19:3009.08.25 -
Արտաքին քաղաքականությունԹրամփի պայթյունավտանգ հրադադարները. ո՞վ է ԱՄՆ նախագահը՝ արյունալի պատերազմներ մղող աշխարհումՅոթ ամիս առաջ խաղաղության աննախադեպ խոստումներով, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը 24 ժամում լուծելու, Գազայի հատվածը Ռիվիերայի վերածելու պնդումներով իշխանության եկած ԱՄՆ հանրապետական նախագահը փաստացի դեռ ոչ մի պատերազմ չի դադարեցրել աշխարհում: Ի՞նչ է տալու Հայաստանին Թրամփի ներկայությունը Կովկասում:Ավելին19:1509.08.25 -
ՔաղաքականԽաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը. ՀՀ նախագահՕգոստոսի 8-ը մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի պատմության մեջ հիշատակվելու է որպես այն օրը, երբ խաղաղության ճանապարհը ստացավ իր հստակ ու անշրջելի ուրվագիծը։ Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ հաստատելով, որ անցյալի հակասությունները կարող են և պետք է փոխարինվեն փոխադարձ հարգանքի, բարիդրացիության ու համատեղ զարգացման գաղափարներով։Ավելին19:0009.08.25 -
Արտաքին քաղաքականությունԶախարովան մեկնաբանել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցություններըՀաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նրա տարածքով բեռների տարանցման հարցերը կարգավորվում են միասնական մաքսային տարածքի ընդհանուր կանոններով: Սա ստեղծում է լրացուցիչ իրավական և լոգիստիկ շրջանակ, որը պետք է հաշվի առնել նոր երթուղիների քննարկման ժամանակ:Ավելին18:4509.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուսաստանի վտանգավոր լռությունը և Իրանի մտահոգությունը. Թրամփը մտնում է ԿովկասՀայլուր 18։30 Ռուսաստանի վտանգավոր լռությունը և Իրանի մտահոգությունը. Թրամփը մտնում է ԿովկասԱվելին18:3009.08.25 -
ՔաղաքականՈգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով․ ՄիրզոյանՎաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ շփումներից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի հարթակում գրառում է կատարել. «Ոգևորված եմ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը կոնկրետ ձեռքբերումներով առաջ տանելու մասին քննարկված ծրագրերով»:Ավելին18:2509.08.25 -
ՔաղաքականՆիկոլը ստացավ թղթի կտոր, որը կբերի Հայաստան որպես մեծ ձեռքբերում․ Ռոբերտ ՄարգարյանՍտորագրված հռչակագաիրը պետք էր Թրամփին ընդամենը Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը սակարկության թեմա ունենալու համար: Թրամփը հրաժարվում է TRIPP-ից դիմացը Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայում պատերազմը: Դա նաև ինչպես նկատեցիք, միաժամանակ ծառայում է նրա նոբելյան մրցանակի առաջադրմանը:Ավելին18:1509.08.25 -
Արտաքին քաղաքականությունԵԽԽՎ նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը«ԵԽԽՎ-ն միշտ խթանել է խորհրդարանական դիվանագիտությունը այս հակամարտության մեջ և պատրաստ է աջակցել այս համաձայնագրի կոնսոլիդացման փուլերին և ամրապնդել փոխադարձ վստահությունը»,-գրել է նա։Ավելին18:0009.08.25 -
Մամուլի տեսությունՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 9 դեպքՕգոստոսի 8-ին, ժամը 19:50-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել շինության տանիքներ, պոկվել շենքի արտաքին երեսպատման սալիկներ, թուլացել լուսացույց։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ իրականացնելով կոտրված ծառերի ճյուղերի մասնատման և հեռացման, տարածքների սահմանազատման, տանիքի թուլացած թիթեղների և լուսացույցերի ապամոնտաժման աշխատանքներ։Ավելին17:4509.08.25 -
ՀասարակականԿոտայքում «Toyota Land Cruiser»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա 4 տուժածԱյսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Վարորդը օտարերկրացի է, վիրավորներն էլ՝ նրա կինն ու երկու անչափահաս երեխաները։Ավելին17:3009.08.25 -
ՔաղաքականՍտորագրված հայտարարությունը ուղղված է բացառապես ադրբեջանական շահերի սպասարկմանը․ ՀՅԴ Բյուրո«ՀՀ իշխող վարչակազմի որդեգրած քաղաքականությունն ու անհավասարակշիռ որոշումները ընդունվել են գաղտնիության պայմաններում։ Դրանք ոտնահարում են հայ ժողովրդի հավաքական իրավունքներն ու կենսական շահերը, ստեղծում են անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ, խաթարում են տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կասկածի տակ դնելով ՀՀ պետականության գոյությունը։Ավելին17:1509.08.25 -
Հասարակական«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել երթևեկելի գոտուց դուրս ընդմիջում անող 2 քաղաքացու և կողաշրջված հայտնվել դաշտումԱյսօր՝ օգոստոսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ - Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված հայտնվել դաշտում։ Վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները վիրավորներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ապա հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և մինչ դեպքի վայր կժամաներ քննիչը, «Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Սպիտակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխելու համար ժամանել է սանավիացիան։ Վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս ծառի տակ ընդմիջում անելիս են եղել, երբ Mercedes-ը վրաերթի է ենթարկել։Ավելին17:0009.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրելՆերքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։Ավելին16:4509.08.25 -
Արտաքին քաղաքականությունՎրաստանը ողջունում է պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի համար․ Կոբախիձե«Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին այս հաջողության՝ դարակազմիկ խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ»,-գրել է նա։Ավելին16:3009.08.25 -
Արտաքին քաղաքականությունԱլբանիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական հանգրվանըՄենք բարձր ենք գնահատում երկու ազգերի տեսլականը՝ բաժանման փոխարեն երկխոսությունը ընտրելու հարցում՝ նշանավորելով տասնամյակներ տևած հակամարտության ավարտը և հիմք դնելով հարաբերությունների լիակատար կարգավորմանը»,- նշված է Ալբանիայի ԱԳ նախարարության գրառման մեջ։Ավելին16:1509.08.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 9-14-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին16:0009.08.25 -
ՔաղաքականՆման թղթեր ստորագրելու սահմանադրական լիազորություններ ՀՀ վարչապետը չունի․ Հրանտ Բագրատյան«Փաշինյանը երեկ թղթեր է ստորագրել Վաշինգթոնում։ Մի կողմից, նա ՀՀ ինքնիշխան տարածքները վարձակալության է տվել, մյուս կողմից լուծարել Մինսկի խումբը, վերջնականապես թաղելով Արցախի հարցը։ Երեկ, 2025-ի օգոստոսի 8-ը, մեր պատմության ամենադառը օրերից էր, ինչպես 1915-ի ապրիլի 24-ը, 2020-ի նոյեմբերի 9-ը, 2023-ի սեպտեմբերի 19-ը։Ավելին15:4509.08.25 -
ՔաղաքականՓաշինյանի վերարտադրությունը կանխելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից․ ՍաղաթելյանՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Ի՞նչ ստացավ Ադրբեջանը Վաշինգտոնի եռակողմ բանակցություններից. 1․ ստացավ ՀՀ համաձայնությունը` լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրանով փորձելով արձանագրել, որ ԼՂՀ հակամարտություն գոյություն չունի, 2․ կասեցվեց Ադրբեջանի դեմ գործող 907-րդ բանաձեւը, որը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օժանդակությունը, 3․ Հայաստանը պարտավորվեց իր տարածքով ապահովել անխոչընդոտ կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև և դրանով «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը մտավ միջազգային օրակարգ։ Ի՞նչ չստացավ Հայաստանը. 1․ Ադրբեջանի զորքերը դուրս չբերվեցին ՀՀ ինքնիշխան տարածքից, 2․ գերիները շարունակելու են մնալ պատանդառված Բաքվի բանտերում, 3․ արցախահայերի վերադարձի հարցը չշոշափվեց, ավելին, Փաշինյանը հերթական անգամ լեգիտիմացրեց Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը։ Այս ամենի դիմաց Հայաստանը ստացավ. 1․ մինչ այս պահը գաղտնի պահվող, նախապայմաններով ու շանտաժներով լեցուն «Խաղաղության» պայմանագրի նախաստորագրում, Թրամփի խոստում. եթե խնդիրներ ունենաք զանգեք, կլուծեմ, 2․ Հայաստանը ներքաշվեց խորքային խնդիրների մեջ Իրանի և ՌԴ-ի հետ՝ իրենց բոլոր հետևանքներով։ Ի՞նչ ստացավ Նիկոլ Փաշինյանը. 1․ ժողովրդին կրկին խաբելու, «խաղաղության» և «իրական Հայաստան» թեզերով կերակրելով՝ իր վերարտադրությունը ապահովելու հնարավորություն։ Այժմ անելիքների մասին Փաստ է, որ Ադրբեջանը նոր զիջումներով չի բավարարվել, ստորագրումից անմիջապես հետո առաջ է քաշում ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը, իսկ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։ Ուստի, Վաշինգտոնի գագաթնաժողովով գործընթացը չի ավարտվել, սա ընդամենը սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է։ Հուսալքությունը թշնամական օրակարգ է, պայքարից հրաժարվելը կամ համակերպվելը` երաշխավորված կործանում։ Ուրեմն, ներընդդիմադիր դաշտում մեղավորներ փնտրելու, իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն պետք է գրագետ և հետևողական աշխատել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրականությունը և թույլ չտալ, որ ՔՊ-ական խունտան իր հերթական դավաճանությունը ժողովրդին մատուցի իբրև ձեռքբերում: Երեկ ստորագրված փաստաթղթերը չունեն վերջնական իրավական ուժ, Փաշինյանի վերարտադրությունը կանխելու և ՀՀ Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու միջոցով մենք կարող ենք խուսափել սպասվող աղետից: Ուստի, դա պետք է լինի առաջիկայում ազգային ուժերի հիմնական օրակարգը»։Ավելին15:4009.08.25 -
ՔաղաքականՍյունիքը մնում է հայկակա՞ն. ինչո՞ւ է Փաշինյանը շնորհավորում հայաստանցիներինԻ՞նչ է շահում Հայաստանը. նաև այդ հարցը տալու հնարավորություն են ունեցել հայկական լրատվամիջոցները Հայաստանի վարչապետին: Նիկոլ Փաշինյանը Վաշինգոտնից է պատասխանել է կառավարությունում հավատարմագրված լրագրողների՝ նախօրոք ուղարկված հարցերին՝ ամեն լրատվամիջոցից մեկական հարց:Ավելին15:3009.08.25