Լրահոս
2025-08-28
-
Արտաքին քաղաքականություն«Զանգեզուրի միջանցքը» կարող է առանցքային դեր խաղալ Հյուսիսային Եվրոպայի և Պարսից ծոցի միջև կապի ապահովման գործում․ ԱլիևՆրա խոսքով՝ այդ միջանցքը կրկնակի գործառույթ է իրականացնելու՝ Արևելքը միացնելով Արևմուտքին և միաժամանակ ապահովելով այլընտրանքային ճանապարհ Հյուսիսի և Հարավի միջև։Ավելին12:2228.08.25 -
ԻրավականԵրևանի պարեկները ձերբակալել են 40-ամյա տղամարդու․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 25-ին մայրաքաղաքի Վարդանանց փողոցում ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 40-ամյա տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ձևափոխված ակոսավոր ատրճանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:Ավելին12:1528.08.25 -
ՔաղաքականԱյն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում՝ հռչակագիրն է, շրջանակը․ Հակոբ Բադալյան«Տարակուսանքը՝ Նիկոլ Փաշինյանի Չինաստան մեկնելու և Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ու նաև դրանից երկու օր անց Չինաստանում ռազմական շքերթին մասնակցելու կապակցությամբ, խոսում է թերևս քաղաքական իրավիճակի վերաբերյալ պատկերացումների մակերեսայնության մասին։Ավելին12:0028.08.25 -
ՄիջազգայինԻսրայելը ռազմական դեսանտ է իջեցրել Դամասկոսի շրջանումԻսրայելի բանակը Դամասկոսի մարզի ալ-Կիսուա շրջանի զորանոցում ռազմական դեսանտ է իջեցրել և այնտեղ անցկացրել է ավելի քան երկու ժամ։Ավելին11:5228.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 28.08.2025Մամուլի տեսություն 28.08.2025Ավելին11:5028.08.25 -
ՀասարակականԱրագածոտնում բախվել են «Nissan Rogue»-ը ու «Mercedes ML»-ը. կան վիրավորներԵրեկ՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 23 կմ-ում՝ Ագարակի խաչմերուկում, բախվել են «Mercedes ML» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով «Mercedes ML»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում տեղադրված կրպակի մոտ։Ավելին11:4528.08.25 -
ՀասարակականՄանրէաբանական շեղումներ՝ «Սիս-Ալպ» ընկերության արտադրանքումՀայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիս-Ալպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:Ավելին11:3028.08.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը կմասնակցեն Պեկինում կայանալիք հաղթանակի շքերթինՉինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ Չինաստանում հաղթանակի տոնակատարությանը կմասնակցեն 26 օտարերկրյա առաջնորդներ։ Նրանց թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և այլ առաջնորդներ։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանը կանցկացնի մեծ ռազմական շքերթ, որը կղեկավարի նախագահ Սի Ծինփինը։ Միջոցառումը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյակին։ Հիշեցնենք նաև, որ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ՇՀԿ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովը, որը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում, կհավաքի ավելի քան 20 երկրների առաջնորդների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարների:Ավելին11:2328.08.25 -
ՀասարակականՓորձ է արվում ներկայացնել, թե մեր գործող վանքերը գտնվում են անուշադրության ներքո. հայտարարությունՀաշվի առնելով, որ հիշյալ տեսանյութի տարածումից հետո իրականում սրտացավ ու մտահոգ անձանց մոտ հարցեր են առաջացել՝ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել․ տեսանյութի նկարահանումից մեկ օր առաջ, ըստ եկեղեցու աշխատակիցների, ենթադրաբար գավթի գրատնից կատարվել է գողություն։ Դեպքի կապակցությամբ աշխատակիցները կատարել են առկա ծիսական պարագաների և հոգևոր գրականության հաշվառում։ Հենց այդ ընթացքն է նկարահանվել և տարածվել համացանցում՝ ներկայացվելով իբրև վանքի անխնամ վիճակ։Ավելին11:1528.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2- 5մ/վ։ Օգոստոսի 28-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին11:0028.08.25 -
ԻրավականՀայտնաբերվել է 510 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. ՊԵԿՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հետևողականորեն պայքարում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի Հայաստանի Հանրապետության սահմանով ապօրինի տեղափոխման դեմ։ Գերատեսչական համագործակցության շրջանակում, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից տվյալներ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունը փոխանցվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին հնարավոր է «Ագարակ» սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներմուծի թմրամիջոցներ: Քաղաքացին վերցվել է հսկողության։ ՊԵԿ աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Գ․Ծ․-ին պատկանող ուղեբեռները: Պոլիէթիլենային տոպրակի մեջ առկա 2 բարձից յուրաքանչյուրի մեջ հայտնաբերվել է մեկական թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածներով՝ ընդհանուր 510 գրամ քաշով։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին10:5028.08.25 -
ՀասարակականՄեքենան բախվել է ծառին, գերեզմանաքարին և գլխիվայր շրջվել. կա 4 վիրավորՕգոստոսի 28-ին, ժամը 02։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։Ավելին10:4528.08.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՆիկոլ Փաշինյանը մասնակցելու է ՉԺՀ Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված ռազմական շքերթին։Ավելին10:3828.08.25 -
ՀասարակականԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինիԻրականացվելու են ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ:Ավելին10:3028.08.25 -
Մամուլի տեսությունՔՊ պատգամավորների հանցանքը չնկատող դատախազի քեռին մեղադրում է նրան խաբեության համար. «Ժողովուրդ»Սահակյանի պնդմամբ, ինքը բազմիցս օգնել է քրոջ որդուն՝ բնակարաններով, տեխնիկայով, նույնիսկ հագուստով։ Ավելին՝ կողմերը պայմանավորվել են, որ Ռաֆայելը պետք է վերադարձնի այդ փողերը։ Սակայն, գործարարի խոսքով, նա վերադարձրել է միայն մեքենայի գումարը, իսկ բնակարանի գումարից հրաժարվել է։ «Ասել է՝ ես հիմա մեծ մարդ եմ, իսկ ինքը ոչինչ», – պատմում է վիրավորված մորեղբայրը։Ավելին10:2328.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:1928.08.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը «ռեստարտ» է անում թիմը, իսկ գերիներին Ադրբեջանում շարունակում են դատել. «Ժողովուրդ»Փաշինյանը հերթական անգամ փորձում է թարմացնել իր թիմը՝ ավելի հնազանդ, վերահսկելի դեմքերով, սակայն հարցը մնացել է նույնը. արդյո՞ք կադրերը փոխելով լուծվելու է համակարգային ձախողումը։Ավելին10:1528.08.25 -
Մամուլի տեսությունՔանի որ հայտարարագրման համակարգը ձախողվել է, որոշել են մանրմունր «բարեգործություններ» անել. «Փաստ»Հիշեցնենք, որ մենք հարցում էինք ուղարկել ՊԵԿ ու ստացել պատասխան, որ հուլիսի 10-ի դրությամբ հայտարարագիր էր ներկայացրել 82636 քաղաքացի, այսինքն՝ նման պարտավորություն ունեցողների ընդամենը մոտ 10 տոկոսը: Մեր ունեցած տեղեկություններով, ներկայում ևս վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ կառավարության համար, և մինչև նոյեմբերի 1-ը, տարբեր հաշվարկներով, հայտարարագիր կներկայացնի առավելագույնը 25 տոկոսը: Ի դեպ, մեզ հետ զրույցում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշել էր, որ պետական ամբողջ ապարատը լծված է հայտարարագրման գործընթացին և ահաբեկում է մարդկանց, որպեսզի ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում։ «82636-ն ընդամենը պետական ահաբեկման արդյունք է»,-ասել էր նա։Ավելին10:1028.08.25 -
Մամուլի տեսությունԿկախի՞ պատից Փաշինյանի լուսանկարը, թե՞ կմնա «սկզբունքային տղա». «Հրապարակ»Գրել ենք, որ Արսեն Թորոսյանին գործադիր տեղափոխելու Փաշինյանի որոշումը թիմում միանշանակ չի ընդունվել, մեծ մասն ապշած է՝ ինչպես քովիդի մեղադրյալի աթոռից մի կերպ խուսափած Թորոսյանը նշանակվեց բարձր պաշտոնի, որը ոչ վաղ անցյալում ՔՊ-ում ընդդիմադիրի դեր էր ստանձնել ու քննադատում էր իրավապահներին։Ավելին10:0228.08.25 -
Մամուլի տեսությունԻշխանությունը խաղում է ոչ միայն ՀԷՑ-ի, այլև երկրի էներգետիկ անվտանգության ճակատագրի հետ. «Փաստ»«Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ իշխանությունը գործնականում փորձում է քպացնել ՀԷՑ-ը՝ հնարավոր ընտրություններին ընդառաջ: Այսինքն, գործ ունենք զուտ քաղաքական գործընթացի հետ, որն ունենալու է ծանրագույն հետևանքներ ոչ միայն ՀԷՑ-ի, այլև ընդհանրապես երկրի էներգետիկ անվտանգության համար:Ավելին09:5628.08.25