Լրահոս
2025-09-02
-
ՀայլուրՀայլուր 15։30 Ո՞ւմ տանն են եղել Արցախի ղեկավարները Բաքվի բանտում փակվելուց առաջ. մանրամասներՀայլուր 15։30 Ո՞ւմ տանն են եղել Արցախի ղեկավարները Բաքվի բանտում փակվելուց առաջ. մանրամասներԱվելին15:3002.09.25 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գարիկ Հ.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզվում է ոստիկանության Արտաշատի բաժնում։Ավելին15:1502.09.25 -
ՔաղաքականԱրցախի հարցը անմիջականորեն առնչվում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը․ ՍաղաթելյանԱյսօր մենք համախմբվել ենք այստեղ՝ Երևանում, ոչ թե միայն հիշելու անցյալը կամ փաստագրելու հերթական ողբերգությունը, այլ խոսելու մեր ապագայի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, իր բացման խոսքում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ ««Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով այս խորհրդաժողովը ինքնին արձանագրում է մի պարզ, բայց անժխտելի ճշմարտություն՝ Արցախի հարցը փակված չէ, և չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը զրկված է իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից։ Պաշտոնական Երևանը և Բաքուն փորձում են համոզել մեր ժողովրդին ու միջազգային հանրությանը, թե իբր խնդիրը լուծված է։ Բայց բոլորս գիտենք, որ այս կեղծ թեզը ծառայում է մեկ նպատակի՝ արդարացնելու պարտվողական քաղաքականությունը, որը շարունակվում է միակողմանի զիջումների և ժողովրդի թիկունքում ընդունված դավադիր որոշումների միջոցով։ Մեր մոտեցումը շատ պարզ է՝ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ։ Արցախի ճակատագրի շուրջ կայացված ոչ մի որոշում չի կարող ունենալ իրավական ու քաղաքական ուժ առանց արցախահայության անմիջական մասնակցության։ Վերադարձի և ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունքներ են, որոնք չեն կարող անտեսվել կամ առևտրի առարկա դառնալ։ Սիրելի՛ բարեկամներ, այսօր, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են մեր ժողովրդի գոյության դեմ ուղղված քաղաքականություն, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են պարտությունը ներկայացնել որպես «խաղաղություն», մեր պատասխանատվությունը կրկնակի է․ մենք պետք է բարձրաձայնենք ճշմարտությունը, պահանջենք արդարություն, և ձևավորենք միջազգային համախմբում՝ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելու իր քաղաքականությունն արդարացնում էր Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու հրամայականով։ Արդյունքում հասել ենք մի հանգրվանի, երբ օրակարգային է դարձել արդեն Սյունիքի մարզի պահպանման հարցը, և իշխանական քարոզիչները, երրորդ կողմի վերահսկողությամբ Ադրբեջանին «անխոչընդոտ հաղորդակցության» միջանցքի տրամադրումը ներկայացնում են որպես Սյունիքը պահպանելու միակ տարբերակ։ Մենք մերժում ենք այս մոտեցումը։ Արցախի հարցը անմիջականորեն առնչվում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Եթե անտեսվում է արցախահայության վերադարձի իրավունքը, եթե լռությամբ ընդունվում է Արցախում իրականացված էթնիկ զտումը, մշակութային ժառանգության ոչնչացումը, եթե միջազգային հանրությունը չի արձագանքում գերիների ազատ արձակման պահանջին,եթե Արդբեջանի զորքերը դուրս չեն գալիս ՀՀ տարածքից, ապա մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն, այլ նոր ավելի խորը և համապարփակ կապիտուլիացիա է ։ ՀՅԴ-ի և մեր համահայկական կառույցների համար այս խորհրդաժողովը ունի մի հստակ նպատակ․ — ամրապնդել միջազգային ու ներազգային համախմբում մեր իրավունքների պատպանության շուրջ, — վերադարձնել Արցախի հարցը միջազգային օրակարգ։ Քանի դեռ Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ եւ ցեղասպանական գործողություններով բռնի տեղահանված արցախցիները հաստատակամ են շարունակելու իրենց իրավունքների համար պայքարը, Արցախի հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես, արդեն լուծարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, ովքեր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, քաղաքական սկզբունքայնություն ցուցաբերել, հարգել հակամարտության կարգավորման այն սկզբունքներն ու տարրերը, որոնք արձանագրված են Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում և, իրենց խոստման համաձայն, պատասխանատվության ենթարկել Արցախյան հակամարտությունը ուժով կարգավորելու փորձ կատարած Ադրբեջանին։ Միայն հակամարտության բոլոր կողմերի (ներառյալ՝ արցախյան կողմի) կենսական շահերի պաշտպանության, միջազգային իրավունքի և սկզբունքների (ներառյալ՝ վերադարձի եւ ինքնորոշման իրավունքների) վրա հիմնված կարգավորումն է ի զորու տարածաշրջանում ապահովել հարատև խաղաղություն, և կայունություն ։ Սիրելի՛ ներկաներ, մենք այս համաժողովը սկսում ենք ոչ թե որպես հերթական գիտաժողով, այլ որպես միասնական կամքի դրսևորում։ Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ Արցախի էջը փակված չէ, որ մեր պայքարը շարունակվում է։ Մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է։ Իսկ խաղաղությունը չի կարող կառուցվել կեղծիքի, բռնության ու պարտադրված զիջումների վրա։ Թող այս խորհրդաժողովը դառնա հարթակ, որտեղից հնչած խոսքը կհասնի աշխարհի տարբեր մայրաքաղաքներ, միջազգային կառույցներ և կփոխանցի մեր ժողովրդի կամքը, ով թեև ծանր պարտություն է կրել, սակայն պատրաստ չէ զիջել իր կենսական իրավունքները հանուն գեղեցիկ խոսքերի և փուչ խոստումների։ Մենք չենք հանձնվել, մեր պայքարն արդար է և, որպեսզի մենք կարողանանք մի օր վերականգնել մեր իրավունքները, մենք պետք է այսօր հնարավոր բոլոր ձևաչափերով խոսենք դրանց մասին՝ դրանց պաշտպանությունը դարձնելով և՛ ներազգային, և՛ միջազգային օրակարգի մաս»։Ավելին15:1002.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2- 5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին15:0002.09.25 -
ՔաղաքականԳլխից հոտած ձուկը․ Նիկոլ Փաշինյանի Ստոկհոլմյան սինդրոմը․ Անդրանիկ ԹևանյանԱյս լուրի հետ ծանոթանալուց հետո առաջին ռեակցիան դառը քմծիծաղն էր։ Նիկոլ Փաշինյանի գործունեության ֆոնին «Ադրբեջանի օգտին լրտեսություն անող» ձևակերպումն առնվազն զավեշտալի է։ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար ավելին է անում, քան ենթադրաբար կարող էին անել Ադրբեջանի օգտին անողները՝ ներառյալ ոմն Աշխենը։Ավելին14:4502.09.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի պատմական ելույթը՝ Արցախի անկախության հռչակման ժամանակ34 տարի առաջ այս օրը՝ 1991թ․ սեպտեմբերի 2-ին, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնյին Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդները համատեղ նստաշրջանում որոշում կայացրեցին ԼՂՀ հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիր ընդունելու մասին։ Նախ ելույթով հանդես եկավ, ապա հռչակագիրը կարդաց այն ժամանակ ԳԽ պատգամավոր Ռոբերտ Քոչարյանը։ «1988 թվականից ի վեր մենք բարձրացրել ենք մեր հարցը՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու, մեզ անընդհատ ասում էին՝ ձեր քայլը անօրինական է, միութենական սահմանադրությունը չի նախատեսում ինքնավար մարզի կամ ինչ-որ տարածքի Հանրապետությունից դուրս գալը առանց տվյալ Հանրապետության համաձայնության։ Եթե հիշում եք, անընդհատ մեզ 70 և 72-րդ հոդվածի հակասությունների մեջ մտցնելով՝ հետաձգում էին մեր հարցը կամ բացասական պատասխան էինք ստանում։ Հիմա մեզ համար պատմական շանս է բացվել՝ Ադրբեջանի անկախությունը հռչակելու հետ կապված, օրինական ձևով այս հարցը ևս մեկ անգամ բարձրաձայնենք միութենական իշխանությունների առջև, որովհետը կա օրենք, որի համաձայն մենք ունենք իրավունք և՛ ինքնավարության, և՛ կոմպակտ ապրող ազգությունները տվյալ դեպքում իրենց հարցը լուծելու։ Հռչակագիրը նախաձեռնող խումբը հաշվի է առել պետությունում ստեղծված այսօրվա իրավիճակը։ Մենք չգիտենք Կենտրոնը կմնա, թե չէ։ Դրա համար մենք այստեղ չենք շեշտում, որ մենք ուզում ենք մնալ Միութենական Ֆեդերացիայի սուբյեկտ, որովհետև չգիտենք այդ Ֆեդերացիայի սուբյեկտ ով է մնալու, և լինելու է, թե չի լինելու։ Մենք միանգամից պարզ չենք դիմում Ռուսաստանի կառավարությանը, որովհետև այդ տրամադրությունները կան մեր ժողովրդի մեջ։ Որովհետև, նախ այդտեղ էլ պարզ չի՝ եթե Սովետական Միությունը մնալու է, ապա ավելի ճիշտ է դիմել որպես սուբյեկտ Սովետական Միությանը, եթե չի լինելու, երևի ավելի ճիշտ կլինի դիմել Ռուսաստանին, և այդտեղ կա նաև Հայաստանը։ Դրա համար այս հռչակագիրը այս պատմական պահին պետք ընդունենք որոշումը։ Ընդունենք, որ Ադրբեջանի կազմից մենք դուրս ենք գալիս՝ օգտվելով օրինական ճանապարհից, այդ օրինական շանսով։ Իրավիճակի զարգացումից ելնելով, պետք է մի քանի տարբերակների տեղ թողնենք նաև, թե մեր ապագան ինչպիսինը կլինի։ Ավելի վտանգավոր է ուշանալ հիմա։ Հատկապես այս ամենը հայտարարելով, մենք չենք քանդում եղած համակարգը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Հռչակագիրն ընդունվեց միաձայն։ Հրապարակում ենք Ռոբերտ Քոչարյանի ելույթի արխիվային տեսանյութը։Ավելին14:3002.09.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածություններըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ:Ավելին14:2402.09.25 -
ՄիջազգայինՊեկինում կայացել է Չինաստանի, Ռուսաստանի և Մոնղոլիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը«Որքան անկայուն և բարդ է դառնում միջազգային իրավիճակը, Չինաստանը, Ռուսաստանը և Մոնղոլիան այնքան ավելի ուժեղ պետք է ամրապնդեն միասնությունն ու համագործակցությունը, մեծացնեն փոխադարձ աջակցությունը, հարգեն միմյանց հիմնական շահերն ու լուրջ մտահոգությունները», - ասել է նա։Ավելին14:1502.09.25 -
Հասարակական«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի․ 24News2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 17։15-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորի դի: Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեց ՔԿԾ խոսնակ Նոնա Նավիկյանը: «1999թ․ ծնված կալանավորված անձ Ա․Բ․-ի դին է հայտնաբերվել իր խցի սանհանգույցում՝ ինքնաշեն պարանով կախված վիճակում»,- ասաց Նավիկյան:Ավելին14:0502.09.25 -
Աշխարհ1124 զոհ, 3521 վիրավոր․ Աֆղանստանում երկրաշարժի զոհերի հետևանքներըԱվերվել է 8000 տուն։ Աղետից տուժած մոտ 30 000 մարդու հումանիտար օգնություն է տրամադրվել։Ավելին14:0002.09.25 -
ՏարածաշրջանԿարմիր խաչի միջազգային կոմիտեն վաղվանից դադարեցնում է գործունեությունը ԱդրբեջանումԱդրբեջանի կառավարության որոշմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձանց։ «Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մարդասիրական այլ խնդիրների շուրջ», - նշված է ԿԽՄԿ հայտարարությունից:հայտարարությունում։Ավելին13:4802.09.25 -
Իրավական61-ամյա տղամարդը հետախուզվում էր սպանության մեղադրանքովՔրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 29-ին Երևանի Խանջյան փողոցում գտնվող զբոսայգու մոտակայքում հայտնաբերվել և Շիրակի մարզային վարչություն է տեղափոխվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 61-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:Ավելին13:4502.09.25 -
ՔաղաքականԿոչ ենք անում աշխարհին խոսել ու գործել. սա մշակութային ցեղասպանություն է․ Աննա Գրիգորյան«Մենք կոչ ենք անում աշխարհին խոսել ու գործել։ Արցախի մշակութային ու հոգևոր ժառանգությունը՝ եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները, արվեստն ու դարավոր սերունդների հիշողությունները վտանգի տակ են։ Սա մշակութային ցեղասպանություն է, որն իրականացվում է քարերի, հավատքի ու հիշողության մեջ»։Ավելին13:4002.09.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք. Երևանում տղամարդը «պերֆերատոր»-ով պատահաբար դիպել է մալուխին և 2-րդ, 3-րդ աստիճանի այր վածք ստացելՕգոստոսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 19 պոլիկլինիկայի մոտ աշխատանք կատարելիս այրվածք ստանալու հետևանքով «2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է դիմել մի քաղաքացի, ով այնուհետև տեղափոխվել է «Այրվածքաբանության Ազգային կենտրոն»։Ավելին13:3002.09.25 -
ՀասարակականՍպառնում են կաթվածահար անել Երևան-Աբովյան երթուղին. խմելու ջուր ու տրանսպորտ չունեն ձորաղբյուրցիներըՆոր ուսումնական տարին թարմացրել է Ձորաղբյուրի բնակիչների հին խնդիրները: Հասարակական տրանսպորտը դեռևս անհասանելի է գյուղի դպրոցականներին: Ծնողները ստիպված են երեխաներին տաքսիով դպրոց տանել, եթե սեփական մեքենա չունեն: Իսկ արտադպրոցական ժամանցը երազանք է այդ գյուղի երեխաների համար:Ավելին13:1502.09.25 -
ՀասարակականՆուբարաշենում մոպեդ է շրջվելՍեպտեմբերի 2-ին, ժամը 06:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցից դեպի Նուբարաշենի փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում «JOG» մակնիշի մոպեդը բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և մոպեդի վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին13:0002.09.25 -
ՄիջազգայինՄոսկվան պատրաստ է պահպանելու ռազմավարական փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցությունը Պեկինի հետ․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի իր գործընկեր Սի Ծինփինի հետ նեղ և ընդլայնված կազմերով: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները, համաշխարհային և տարածաշրջանային օրակարգի հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Ավելին12:4902.09.25 -
ՔաղաքականՇվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՇվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Շվեդիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնի հայանպաստ գործունեության մասին: Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցադրություններին: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվիրակության ղեկավարին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր:Ավելին12:4502.09.25 -
ԱրցախԱրցախի ներկայացուցչության շենքն օրինական ճանապարհով վերցնել անհնարին է. Սամվել ՇահրամանյանՔրեական գործերի վերաբերյալ նա այլ հարցերի չպատասխանեց, քանի որ դրանք նախաքննական գաղտնիքի խախտում կհամավրվի:Ավելին12:4202.09.25 -
ՔաղաքականՀայաստանն անհամբերությամբ սպասում է Չինաստանի հետ համագործակցության առաջմղմանը. Միրզոյան«Անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության առաջմղմանը՝ ի նպաստ երկու ժողովուրդների՝ փոխկապակցվածության և ավելի լայն հնարավորություններով նոր փուլում»-գրել է Միրզոյանը:Ավելին12:4002.09.25