Լրահոս

2025-09-06
  • Քաղաքական
    Փաշինյանի օդանավը՝ Ադրբեջանի երկնքում. օդեղեն խաղաղություն
    Հայաստանի երկինքն արդեն 4 տարի անխոչընդոտ օգտագործող Բաքուն օդը բացել է Փաշինյանի բորտի առաջ, այն էլ՝ հայկական կողմի խնդրանքով, իսկ պաշտոնական Երևանը դա փորձում է մատուցել վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրման կոնտեքստում՝ իբրև գործնական քայլ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար։
    21:15
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն խփում է իր 2-րդ գոլը Հայաստանի հետ խաղում
    Կրիշտիանու Ռոնալդուն խփում է իր 2-րդ գոլը Հայաստանի հետ խաղում:
    21:07
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստան-Պորտուգալիա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 0-3 հաշվով
    Հիշեցնենք՝ Ժոաու Ֆելիշը բացում է խաղի հաշիվը գլխով հարվածով։  2-րդ գնդակը խփեց Ռոնալդուն։ 3-րդ գոլի հեղինակ դարձավ Ժոաու Կանսելուն։
    20:54
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt»-ը և «Mercedes»-ը. կան տուժածներ
    Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 18։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet Volt» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկայի ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդների ինքնությունը։
    20:45
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Աղմկոտ որոշում. ադրբեջանամետ փաստաբաններից ինչո՞ւ է հրաժարվել Փաշինյանի կաբինետը
    Հայլուր 20:30 Աղմկոտ որոշում. ադրբեջանամետ փաստաբաններից ինչո՞ւ է հրաժարվել Փաշինյանի կաբինետը
    20:30
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլային հանդիպման ֆեյք տոմսեր են վաճառել. «Ազատություն»
    Տեղում ստուգում են, եթե հաստատման նշան չկա, հսկիչները պնդում են, թե տոմսը ֆեյք է:
    20:27
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելառուսում ավարտվել է ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլը
    Բելառուսում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխազդեցություն-2025», «Որոնում-2025» և «Էշելոն-2025» հատուկ զորավարժությունների ակտիվ փուլը։ 
    20:20
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պորտուգալիայի հավաքականը բացում է խաղի հաշիվը
    ԱԱ-2026, որակավորման փուլ (10՛)
    20:12
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այնթապում 28-ամյա կին վարորդը «BMW»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմաններում Այնթապ գյուղում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Աննման Բ․-ն  իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի։
    20:00
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան կոտրելուց հետո Արցախի պետնախարարից գումար են պահանջել՝ հայելիները վերադարձնելու համար․ «Փաստինֆո»
    Նրա փոխանցմամբ՝ անցած հանրահավաքից հետո ևս քրեական գործեր էին հարուցվել, որոնք սառեցվել էին, իսկ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի հաջորդ օրը իրեն հայտնել են, որ վարույթ է նախաձեռնվել։ «Դրան հաջորդել է այս հարձակումը մեքենայիս վրա... զուգադիպությո՞ւն է։ Հարցեր են, որոնց պետք է պատասխան գտնել։ Ամեն դեպքում ես էլ չգիտեմ։ Իրականում չեմ բացառում, որ սա կարող է զուգադիպություն լինել, բայց եթե ինձ եք հարցնում, վստահ եմ, որ այդպես չէ։ Բացի այդ, ոչ միայն ես եմ հետապնդվում, այլև ընկերներիս նկատմամբ են գործեր հարուցվում։ Աշխատանքի տեսչությունից վարույթ է նախաձեռնվել, ամսի 12-ին լսումներ են լինելու։ Ամեն դեպքում կարծում եմ, որ հարցեր կան, որոնց ոստիկանությունն ու իրավապահները պիտի պատասխանեն»,-ասել է Իսկանդարյանը։
    19:45
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորը դիմել է ԿԳՄՍ նախարարին
    1․ Ու՞մ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Հուշարձանների վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Քանի՞ կազմակերպություն է մասնակցել մրցույթին։
    19:30
    06.09.25
    Ավելին
  • Սպորտ
    Ֆուտբոլային կրքեր՝ Երևանում. խաղադաշտ է մտնում Ռոնալդուն՝ հայոց համակրանքի ու հակակրանքի նոր հերոսը
    Երևանը սպասում է 2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանը: Կրիշտիանու Ռոնալդուի անբարեհամբույր վարքի քննարկումից մինչև զուտ ֆուտբոլային ինտրիգներ՝ ի՞նչ տրամադրություն է Երևանում մեծ խաղից առաջ:
    19:25
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իրան
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն Իրանի Շիրազ քաղաքում հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Նախարարը շնորհակալություն է հայտնել նահանգապետին ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ կարևորությունը։ Ժաննա Անդրեասյանը նաև վստահություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրա գլխավորած պատվիրակության՝ վերջերս Հայաստան կատարած այցը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և փոխհամագործակցության զարգացմանը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պերսեպոլիս համալիրում այսօր կայանալիք համերգը, որը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջոցառումն ունի բացառիկ նշանակություն ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակման, այլև Հայաստան–Իրան բարեկամական հարաբերությունների խորացման առումով։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆարսի նահանգապետին՝ համերգի բարձր մակարդակով կազմակերպումն ապահովելու գործում ցուցաբերած աջակցության համար։ «Նմանօրինակ բացառիկ հարթակներում մշակութային միջոցառումների անցկացումը կրում է խորհրդանշական և խորքային մշակութային նշանակություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։ Նա նաև շեշտել է՝ Հայաստան–Իրան հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, իսկ Ֆարսի նահանգը՝ իր հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, կարող է ծառայել որպես եզակի կամուրջ երկու ժողովուրդների միջև։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Իրանի հայ համայնքի դերը՝ շեշտելով, որ այն երկրի հնագույն և լավագույնս ինտեգրված համայնքներից է։ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ընդգծվել է նաև երկու երկրներում հավատարմագրված դեսպանների արդյունավետ աշխատանքն ու մեծ դերակատարումը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև միջմարզային համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքներից մեկը մոտ ապագայում նախատեսվում է հռչակել Շիրազի քույր քաղաք։ Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին բարձր է գնահատել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը՝ ընդգծելով, որ Հայաստանն Իրանի համար ռազմավարական գործընկեր է և բարեկամ երկիր: Նա ընդգծել է՝ երկու երկրների պատմական և մշակութային կապերը պարտավորեցնում են շարունակաբար զարգացնել և խորացնել համագործակցությունը։ Նահանգապետը հատուկ կարևորել է նաև Պերսեպոլիսում նախատեսված համերգի նշանակությունը՝ շեշտելով, որ այն բացառիկ առիթ է, որը վկայում է երկու ժողովուրդների մշակութային փոխհարստացման մասին և կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ «Երաժշտությունը սրտի լեզու է, և լավ է, որ այս հարաբերություններն ամրպնդվում են երաժշտությամբ»,- ասել է նահանգապետը: Ամփոփելով խոսքը՝ Հոսեյն Ալի Ամիրին վերահաստատել է Ֆարսի նահանգի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստան–Իրան հարաբերությունների խորացմանը, հատկապես մշակութային և միջմարզային համագործակցության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆարս նահանգում մշակութային նոր ծրագրերի և միջոցառումների անցկացման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի խորացմանը՝ ներառյալ համատեղ ցուցահանդեսներ, պատմամշակութային թեմատիկ նախաձեռնություններ և համերգային ծրագրեր»,-ասված է հաղորդագրության մեջ։
    19:15
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Հաճն համայնքի Արգել բնակավայրում աղբավայր է ստեղծվել․ տիրում է հակասանիտարական և գարշահոտ վիճակ
    Կոտայքի մարզի Նոր Հաճն խոշորացված համայնքի Արգել բնակավայրում ստեղծվել է աղբավայր, ինչի պատճառով տարածքում տևական ժամանակ է տիրում է հակասանիտարական և գարշահոտ վիճակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Լուսակունքից դեպի Չարենցավան ընթանալիս Արգել բնակավայրի գլխավոր ճանապարհի ձախակողմյան հատվածում մի քանի հարյուր մետրից զգացվում է գարշահոտը։
    19:00
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատրաստվում են քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը
    Եվրոպացի պաշտոնյաների մի խումբ սեպտեմբերի 8-ին կայցելի ԱՄՆ, որպեսզի ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշման տարբեր ձևեր կիրառելու հարցը, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։
    18:50
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Քաղցկեղով հիվանդ Արեգը հանդիպել է Ռոնալդուին (տեսանյութ)
    Այս մասին գրել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և հրապարակել տեսանյութ։
    18:40
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Ֆուտբոլային թեժ երեկո. ի՞նչ է կատարվում ստադիոնի մոտ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ
    Հայլուր 18։30 Ֆուտբոլային թեժ երեկո. ի՞նչ է կատարվում ստադիոնի մոտ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ
    18:30
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ջարդի ձոր»-ում 20-ամյա վարորդը «Լադա»-ով գլխիվայր հայտնվել է ձորում․ կան վիրավորներ
    Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ջարդի ձոր» կոչվող հատվածում 20-ամյա Ստեփան Խ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում։
    18:15
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կյանքից հեռացել է «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը
    Ռոպեր Հատտեճյանը ծնվել է 1926 թվականին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Վիեննայի Մխիթարյան վարժարանում։ 1950 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի գրականության-փիլիսոփայության ֆակուլտետը։ 1967 թվականից նշանակվել է «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր։ Լույս են տեսել Հատտեճյանի «Բառասխալ» (1972), «Մարդոց մեծութեան և խեղճութեան մասին» (1972) պատմվածքների ժողովածուները, «Առաստաղը» (1983, հատոր 1, Ալեք Մանուկյանի գրական մրցանակ՝ 1983) վեպը, «Հակոբ Պարոնեանի մտերմութեան մէջ» (1965) հոդվածաշարը։ 1982 թվականից տպագրվում են Հատտեճյանի «Յուշատետր» փիլիսոփախոհական նոթերը։ Գրել է նաև պիեսներ։
    18:00
    06.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կիրանցում նոր դպրոց բացեցին, սակայն գյուղի բարձր դասարանցիները հաճախում են այլ դպրոցներ․ Սարգսյան
    2024թ․ սեպտեմբերի 1-ին բացվեց սահմանամերձ Կիրանց գյուղի դպրոցի շենքը։ Մինչ այդ ասում էին, որ նորակառույց դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, սակայն այդպես չեղավ, գյուղի բարձր դասարանցիները նախկինի նման դասեր են անում Իջևան համայնքի այլ բնակավայրերի դպրոցներում։
    17:45
    06.09.25
    Ավելին