Լրահոս
2025-09-08
-
ԻրավականԻնձ մեղադրում են մի բանի համար, ինչն իմ պարտականությունն էր. Ռոբերտ ՔոչարյանԱյսօր տեղի է ունցել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման՝ վերաբացված գործով հերթական դատական նիստը: Նորից չի պարզվել, թե ինչի՞ համար է մեղադրվում Հայասատանի երկրորդ նախագահը:Ավելին21:1408.09.25 -
ՔաղաքականԻշխող ուժը դրժում է իր իշխանության գալու համար տրված խոստումները. Գոհար ՄելոյանՍահմանադրագետ Գոհար Մելոյանն ընդգծում է՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ միանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանը խախտել է կառավարության ծրագիրը։Ավելին21:0608.09.25 -
ԻրավականՔոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին արդարացնելու դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ․ Factor.amFactor.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի արդարացման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանը մերժել է արդարացման դատական ակտի դեմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը։Ավելին20:4808.09.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մոսկվայի աննախադեպ հարվածը՝ Կիևին. ռեկորդներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատումՀայլուր 20։30 Մոսկվայի աննախադեպ հարվածը՝ Կիևին. ռեկորդներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատումԱվելին20:3008.09.25 -
ՄիջազգայինԱրգենտինայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆՄոսկվայում Արգենտինայի դեսպան Ֆերեր Վիեյրան սեպտեմբերի 8-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ Մոսկվահում ուշադրությամբ հետևում են Արգենտինայում քաղաքական իրավիճակը անկայունացնելու նպատակով նախագահական պալատում հեռախոսազրույցների գաղտնալսմանը Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ ներգրավվածության մասին Արգենտինայի անվտանգության նախարար Բուլռիչի հրապարակային հայտարարություններին: Դրա մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:Ավելին20:0608.09.25 -
ՔաղաքականՎիկտորյա Այդինյանը նշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարՎիկտորյա Այդինյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար։Ավելին19:5108.09.25 -
ՔաղաքականՍերդար Քըլըչը Հայաստան է գալիս նոր զիջումներ կորզելո՞ւ, թե՞ հայ-թուրքական սահմանը բացելուԻնչո՞ւ հայ-թուրքական սահմանը բացելու պայմանավորվածությունից երեք տարի անց սահմանը փակ է անգամ երրորդ երկրների համար: Ո՞վ է իրականում որոշում սահմանի ճակատագիրը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն։ Ի՞նչ է շահելու Հայաստանը՝ բաց սահմանով, և ինչո՞ւ են թուրքագետները զգուշացնում՝ ռիսկերը շատ են, օգուտները՝ քիչ։Ավելին19:2308.09.25 -
ՔաղաքականՀՀ-ն հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու «3+3»-ն. ՀՀ ԱԳՆՀՀ արտգործնախարարությունը տեղեկություն չունի «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման անցկացման ճշգրիտ ժամկետների և վայրի մասին: Այդ մասին հայտնել է «Sputnik Արմենիան»՝ ելնելով իր գրավոր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ից տված պատասխանից։Ավելին19:0008.09.25 -
ՔաղաքականԹագուհի Թովմասյանը դիմում է Արթուր Հովհաննիսյանի մորըԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն արդեն վաղուց անցել է։ Բայց ես ստիպված եմ դիմել իր մայրիկին․Ավելին18:4508.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Թուրք դիվանագետի հայկական հատուկ միսիան. ի՞նչ կփոխի Քըլըչի այցըՀայլուր 18։30 Թուրք դիվանագետի հայկական հատուկ միսիան. ի՞նչ կփոխի Քըլըչի այցըԱվելին18:3008.09.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակՀակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը:Ավելին18:2008.09.25 -
ՄշակույթԱրցախը երգում է Գյումրիում. Շուշիի «Վարանդա» երգչախումբը վերամիավորվել էԱրցախի ձայնն է հնչել Գյումրիում: Շուշիի «Վարանդա» մանկական երգչախումբը 14 երգերի պրեմիերա է արել: Նրանք երբեք չեն դադարել երգել. Շուշիի կորստից հետո Ստեփանակերտում է հնչել արցախցի մանուկների ձայնը, Արցախի հայաթափումից հետո Հայաստանում է հնչում:Ավելին18:0708.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կազմել է 382.50 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին17:5208.09.25 -
ՔաղաքականԳործից ուշացած ՔՊ-ական և կալանավորված ընդդիմադիրներ. աշունը թեժ է սկսել Ազգային ժողովըՈւթերորդ գումարման Ազգային ժողովի տասներորդ նստաշրջանի առաջին նիստին ընդդիմությունը նորից ահազանգել է, իր ձևակերպմամբ, «կեղծ տվյալների» հիման վրա կալանավորվածների մասին՝ պնդելով, որ քաղբանտարկյալներ են Միքայել և Բագրատ սրբազանները, Սրբազան պայքարի կողմնակից ընդդիմադիրների բառերով «18 արդարները», գործարար Սամվել Կարապետյանը: Իշխանական պատգամավորները հակադարձել են, թե նրանք, ովքեր կալանավորված են, փորձում էին խաթարել իրենց խաղաղության օրակարգը:Ավելին17:2608.09.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արմավիրում․ 9 վիրավորներից 3-ը երեխաներ ենԱյսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։Ավելին17:1908.09.25 -
ԻրավականԱվստրիայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետումՀամայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 42-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 29-ից գողության մեղադրանքով միջազգային մակարդակով հետախուզման մեջ էր գտնվում Ավստրիայի իրավապահ մարմինների կողմից․ խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:Ավելին17:0108.09.25 -
ՀասարակականՄահացել է Հրաչ ԲերբերյանըԵրեկ գիշերը հիվանդանոցում մահացել է «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ, գյուղատնտես Հրաչ Բերբերյանը:Ավելին16:4508.09.25 -
ՀասարակականԱրմավիրում սննդային թունավորման արդյունքում 12 քաղաքացի դիմել է բժշկական օգնությանԱյսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:Ավելին16:3008.09.25 -
ՄիջազգայինԳազան լքելու թռուցիկները պատռում են պաղեստինցիները. Իսրայելի նոր պլանն ու Թրամփի հույսերըԻսրայելի սպասվող ռազմական գործողությունների մասին գրավոր զգուշացումները Գազայի բնակիչները պատռում ու դեն են նետում՝ հրաժարվելով լքել իրենց տները: Իսրայելի վարչապետը վստահ է, որ ՀԱՄԱՍ-ն է դրդում Գազայի բնակիչներին՝ դուրս չգալ իրենց բնակավայրից:Ավելին16:1408.09.25 -
ՀասարակականԵրևանում սուշիի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Խաչատրյանին պատկանող սուշիի արտադրամասի արտադրական գործունեությունը (Երևան, Արշակունյաց պողոտա): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:Ավելին15:4508.09.25