Լրահոս
2025-09-16
-
ՀասարակականՀայաստանում ծնված վաճառքի AI աշխատակիցը՝ Արևիկ ՎաճառյանըՆոր դարաշրջան է սկսվում բիզնեսում։ Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Nikita Mobile ՍՊԸ-ն, համարձակ քայլ է կատարել՝ իր թիմում ներկայացնելով նորություն․ արհեստական բանականությամբ վաճառող աշխատակից Արևիկ Վաճառյանին։Ավելին12:4216.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Նոր սկանդալ. խմբակային ծեծի հետևանքով վնասվել է կադաստրի նախկին աշխատակցի տեսողությունըՀայլուր 12։30 Նոր սկանդալ. խմբակային ծեծի հետևանքով վնասվել է կադաստրի նախկին աշխատակցի տեսողությունըԱվելին12:3016.09.25 -
ՔաղաքականՀեշտ չէ մտավորական լինել․ Արսեն ՋուլֆալակյանՇատ տպավորված էի, հուզված. ներկայացման մեջ հաճախ արտացոլվում է այսօրվա իրականությունը՝ հողատու, ազգակործան իշխանությամբ հանդերձ:Ավելին12:1516.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 16.09.2025Մամուլի տեսություն 16.09.2025Ավելին12:1016.09.25 -
ՄիջազգայինԻրանը և 5 երկրներ ԱԷՄԳ-ին են ներկայացրել բանաձևի նախագիծ միջուկային օբյեկտների վրա հարձակումների արգելման մասին«Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունը պաշտպանելու համար Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ ներկայացրել է բանաձևի նախագիծ «ԱԷՄԳ-ի Համապարփակ երաշխիքների համաձայնագրում ընդգրկված միջուկային օբյեկտների և ենթակառուցվածքների վրա հարձակումների բոլոր ձևերի և հարձակումների սպառնալիքների արգելման մասին», - գրել է Բաղային X սոցիալական ցանցի իր էջում:Ավելին12:0016.09.25 -
ՀասարակականԵրևանում որոշ փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. - Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:Ավելին11:4516.09.25 -
ՀասարակականՀայրիկիս տեղը կարող էր լինել յուրաքանչյուր հայրենասեր մարդ, ով չմնաց մի կողմում, երբ քանդվում էր իր պետությունը․ քաղբանտարկյալ Տիգրան Գալստյանի դուստր«Սեպտեմբերի 2-ին լրացավ իմ 16 ամյակը։ Արցախի անկախության օրը ես երբեք չէի պատկերացնի, որ միակ երազանքս կլիներ հայրիկիս նորից ազատության մեջ տեսնելը։ Վատ երազում էլ չէի պատկերացնի՝ նման վիճակում կհայտնվի ընտանիքս։ Հայրս, ումով հպարտանում եմ քուն թե արթուն, հայտնվել է նույն կարգավիճակում, որին իրական հանցագործություն գործած մարդիկ են արժանանում: Շուրջ երեք ամիս իմ հայրը կալանավորված է: Իմ հայրենասեր ծնողը, ով ունենալով առողջական խնդիրներ, ստանում է կալանք-դաժան պատիժ՝ իր ընտանիքից այսքան հեռու:Ավելին11:3416.09.25 -
ԻրավականԿադաստրի կոմիտեի նախագահի մասնակցությամբ ծեծ կազմակերպելու դեպքի առնչությամբ ՔԿ-ում գործ է հարուցվելԿադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ու նրա աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ աշխատակցի ամուսնուն առևանգելու և նրան ծեծի ենթարկելու ենթադրյալ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին11:2516.09.25 -
ՄիջազգայինԻսրայելն այլևս նոր հարվածներ չի հասցնի Կատարին. Թրամփ«Նա հարվածներ չի հասցնի Կատարին», - ասել է նախագահն ի պատասխան այն հարցի՝ արդյոք կան երաշխիքներ, որ Իսրայելն այլևս չի գրոհի Կատարի տարածքում գտնվող թիրախների վրա։Ավելին11:2016.09.25 -
ԻրավականՀայաստանն Ուզբեկստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձինՀայաստանն Ուզբեկստանի իրավասու մարմիններին է հանձնել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող անձին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:Ավելին11:1516.09.25 -
ՔաղաքականՔԿ նախագահը Պեկինում հանդիպել է ՉԺՀ հանրային անվտանգության նախարարինՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Հանրային անվտանգության նախարար Վան Սյաոհոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանը: Այս ամսին հայտնում են ՔԿ-ից: Արթուր Պողոսյանը բարձր է գնահատել Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովի դերը՝ որպես իրավապահ կառույցների միջև համագործակցության համաշխարհային հարթակ և շնորհակալություն է հայտնել մասնակցելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար։ ՉԺՀ հանրային անվտանգության նախարարը կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ հայ-չինական ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ ընդգրկելով տարբեր, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման և իրավապահ կառույցների փոխգործակցության ոլորտները։ Հանրային անվտանգության նախարարն իր խոսքում ընդգծել է վերջին շրջանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ Չինաստան կատարած այցելությունները և նշել, որ չինական կողմը պատրաստ է հայկական կողմի հետ իրականացնել կարևոր համաձայնագրերը, ստեղծել համագործակցության ուղիներ իրավապահ և անվտանգության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային հանցավորությունների՝ մասնավորապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչպես նաև մտքեր են փոխանակել կատարելագործելու կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրավապահ մարմինների հնարավորությունները, միավորելու ջանքերը համատեղ նախագծերի անվտանգ առաջխաղացումն ապահովելու համար, խորացնելու համագործակցությունը քննիչների վերապատրաստման ոլորտում՝ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը նոր մեկնարկային կետից խթանելու համար։ Հանդիպման ավարտին Քննչական կոմիտեի նախագահը և Հանրային անվտանգության նախարարը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավապահ կառույցների միջև առկա հարաբերությունների ինստիտուցիոնալ ամրապնդման և գործնական համագործակցության ընդլայնման ուղղությամբ։Ավելին11:0016.09.25 -
ՔաղաքականՆախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի Գործադիր տնօրեն Բրայան Արդունին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Օսկար Թաթոսյանին և հոգաբարձուների խորհրդի նախկին համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ ուրախ է ընդունել համագումարի ներկայացուցիչներին և լավ ծանոթ է կառույցի արդյունավետ ու կարևոր գործունեությանը։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը՝ ընդգծելով դրա նշանակությունը ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային հանրությանը Հայաստանի և մեր տարածաշրջանի մասին օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Նա կարևորել է նաև համագումարի համահայկական նշանակության խնդիրներով մշտական զբաղվածությունը, որը միտված է հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը և Հայաստանի դերի բարձրացմանը տարածաշրջանում ու միջազգային հարթակներում։ Անդրադառնալով Հայաստանում համագումարի կողմից իրականացվող ծրագրերին՝ Հանրապետության նախագահը կարևորել է դրանց նշանակությունը երկրի զարգացման գործում։ Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպման կարևորության շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և հարևան երկրների հարաբերություններին, ինչպես նաև ներքաղաքական և ընդհանուր մթնոլորտին վերաբերող հարցեր։ Ամփոփելով հանդիպումը՝ Հանրապետության նախագահը պատասխանել է հյուրերի հարցերին՝ անդրադառնալով ներքաղաքական, տնտեսական և հանրային կյանքի տարբեր իրողություններին։Ավելին10:4516.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 17-ին ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի ՔՇՀ-3 թիվ 69-ից 78 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։Ավելին10:3216.09.25 -
ՄիջազգայինԻսրայելը hարձակում է սկսել Գազա քաղաքի վրաԻսրայելի պաշտպանության ուժերը ցամաքային հարձակում են սկսել Գազա քաղաքի վրա՝ այն գրավելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։Ավելին10:2316.09.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՇաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Ներկա է եղել նաեւ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը:Ավելին10:1816.09.25 -
Մամուլի տեսությունՀերթական ճոխ հարսանիքն է եղել. «Հրապարակ»Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Մեծ թվով սփյուռքահայեր են ժամանել Մերձավոր Արեւելքից` հարսանիքին մասնակցելու, հարսնացուն եւս սիրիահայ է:Ավելին10:1016.09.25 -
Մամուլի տեսությունԱրգիշտի Մեխակյանն անկեղծացել է, որ ՔՊ-ական պատգամավորներից «պադերժկա» չի ակնկալում. «Իրավունք»Նա խոստացել է, որ ընտրվելու դեպքում «վիզ դնողները» հաստատ չեն անտեսվի»։Ավելին10:0016.09.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:5616.09.25 -
Մամուլի տեսություն«Արցախ» բառը ջնջող իշխանություննարցախցիների քվեների կարիքն ունի. «Հրապարակ»Գրել էինք, որ Էջմիածնի արցախցիներին նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանության կողմը բերելու ակտիվ քայլեր են արվում։ Մեզ պատմեցին, որ ո՛չ նախկին համայնքապետը, ո՛չ էլ հատկապես ներկայիս տեղապահն առանձնապես ուշադիր չեն եղել տեղահանված արցախցիների նկատմամբ, այն դեպքում, երբ Էջմիածնում, ըստ վիճակագրության, արցախցիների ամենամեծ խումբն է բնակություն հաստատել, նախ՝ որովհետեւ մայրաքաղաքին է մոտ, հետո էլ՝ բնակարանների գներն են անհամեմատ էժան: Միայն Էջմիածնում, ոչ պաշտոնական հաշվարկով, 3 հազարից ավելի արցախցի կա՝ չհաշված մյուս համայնքները:Ավելին09:5216.09.25 -
Մամուլի տեսությունԹոռնիկը՝ հավերժ նախագահ. «Հրապարակ»Հայտնի Թոռնիկը 3-րդ անգամ ընդունվել է մագիստրատուրա: Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով անցնող վկա, Չալաբյանի դեմ ցուցմունք տված, Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը երրորդ անգամ է ընդունվել մագիստրատուրա՝ «Ագրարային էկոնոմիկա» մասնագիտությամբ:Ավելին09:4816.09.25