Լրահոս
2025-09-16
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի ՆիդերլանդներՀաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։Ավելին19:3416.09.25 -
ՀասարակականՈրքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել ՀայաստանՀայաստան 2025 թվականի օգոստոսին այցելել է 334,396 զբոսաշրջիկ, այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300,919։ 2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1,505,123 զբոսաշրջիկ։Ավելին19:3016.09.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում 35-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է խոշոր եղջերավոր անասունի. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Կ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին հայտնված կովի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Բախման հետևանքով կովը չի սատկել և կենդանի է մնացել։ Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կովի սեփականատիրոջ ինքնությունը։Ավելին19:1516.09.25 -
ԻրավականԱվազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ)Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օրեր տևած հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տվյալներ ստացան, որոնք իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Սեպտեմբերի 13-ին` առավոտյան ժամը 7-ին, մայրաքաղաքի Ավան թաղամասում հայտնաբերվեց ու Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց ավազակության մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը: Առանձնապես ծանր հանցանքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 24-ին՝ մայրաքաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ 86-ամյա տղամարդու նկատմամբ։ Ըստ հաղորդման՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, դիմակավորված անձինք էին մտել տուն, հարվածներ հասցրել, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը, ապա հափշտակել էին 16 հազար յոթ հարյուր դոլար ու 650 հազար դրամ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նույն օրը պարզվել էր ավազակությունը կատարած անձանց ինքնությունը․ Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչներ էին։ Դեպքի հաջորդ օրը քրեական ոստիկանները ձերբակալել ու նախաքննական մարմնին էին ներկայացրել տուն մտած անձանցից մեկին ու նրանց դեպքի վայր հասցրած տղամարդուն։ Սեպտեմբերի 13-ին հայտնաբերված խմբի մյուս անդամը ևս ներկայացվել է քննչական մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին19:0016.09.25 -
ՄիջազգայինՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական զեկույցի համաձայն՝ Իսրայելը Գազայում Ցեղասպանություն է իրականացնում«2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելը սկսեց իր ռազմական հարձակումը Գազայում, որը ներառում էր ավիահարվածներ և ցամաքային գործողություններ։ Ռազմական գործողությունների արդյունքում այդ ժամանակից ի վեր Գազայում տասնյակ հազարավոր պաղեստինցիներ են զոհվել, այդ թվում՝ մի քանի սերունդ պարունակող ամբողջական ընտանիքներ։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը սպանվել է 60199 պաղեստինցի, որից 18430-ը՝ երեխա, իսկ 9735-ը՝ կին»,- նշված է զեկույցում։Ավելին18:5016.09.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 22-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՍեպտեմբերի 13-ին ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արտյոմ Դ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մ․-ի վարած հեծանիվին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին18:4516.09.25 -
ՔաղաքականԱրամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik ArmeniaՆա մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։Ավելին18:4016.09.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խուժանություն. նոր մանրամասներ՝ քաղաքացիներին դաժանաբար ծեծելու դեպքերիցՀայլուր 18։30 Խուժանություն. նոր մանրամասներ՝ քաղաքացիներին դաժանաբար ծեծելու դեպքերիցԱվելին18:2016.09.25 -
ՄիջազգայինԻսրայելը ցեղասպանություն է անում Գազայում. ՄԱԿ-ի առաջին եզրակացությունը և Գազայի մահաբեր գիշերըՄԱԿ-ի Միջազգային անկախ քննիչ հանձնաժողովն իր նոր զեկույցում Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչեց որպես ցեղասպանություն: Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կտրականապես մերժում է այդ զեկույցը՝ այն անվանելով խեղաթյուրված և կեղծ: Գիշերը իսրայելական բանակը ցամաքային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Գազա քաղաքում: Իսրայելական և արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Ցահալը քաղաք է մտել տանկերով ու ծանր զրահատեխնիկայով:Ավելին18:1516.09.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-4, 19-ի ցերեկը կնվազի 4- 5 աստիճանով։Ավելին18:0016.09.25 -
ՄիջազգայինԹուրքիայի և Սիրիայի նախագահները հանդիպել են«Կարևոր է, որ ՍԴՈՒ-ն պահպանի մարտի 10-ի համաձայնագիրը՝ Սիրիայի միասնությունն ու ամբողջականությունը պահպանելու համար»,- ասել է նա։Ավելին17:5416.09.25 -
ՄիջազգայինԿատարի էմիրը Ռուբիոյի հետ քննարկել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը և Գազայի դեմ պատերազմը«Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցության ամրապնդման ուղիները, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Նրանք նաև քննարկել են վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Դոհայի վրա Իսրայելի կողմից դավաճանական հարձակման հետևանքները», - ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։Ավելին17:5116.09.25 -
ՄիջազգայինԹեժ հարձակումներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում. Զելենսկին մերժում է Պուտինին և սպասում է ԹրամփինՈւկրաինան սպասում է ամերիկյան աջակցության նոր քայլերի՝ միևնույն ժամանակ մերժելով Մոսկվայի առաջարկները։ Զելենսկին միջազգային գործընկերներից պահանջում է հստակ դիրքորոշում՝ ակնկալելով, որ համատեղ ճնշմամբ հնարավոր կլինի կանգնեցնել պատերազմը:Ավելին17:4516.09.25 -
ՔաղաքականՉեմ զարմանա, որ սրանք մի մռայլ օր առաջարկեն Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» իրական էպոս հռչակեն․ Արթուր ԽաչատրյանՍրանց հերոսն այլևս Սասունցի Դավիթը չէ, նոր հերոս ունեն ...»Ավելին17:4016.09.25 -
ՔաղաքականՀենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր ՍուքոյանԲայց եթե ուզում եք նմանվել՝ գնացեք մինչև վերջ։ Արցախ, Ցեղասպանության ճանաչում, անվտանգություն, տնտեսական աճ, արտաքին պարտքի նվազում։ Փորձեք դա էլ կրկնել։Ավելին17:3516.09.25 -
ՔաղաքականՎաղարշապատում ընկել են ընդդիմության հետևից․ MediaHubԱրմավիրի մարզպետարանի աշխատակիցները, արդեն երկու օր է, Վաղարշապատի արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստանի» ցուցակի առաջատարներ Դավիթ Կարապետյանի և Գրիշա Հարությունյանի նախկին աշխատասենյակներում ստուգումներ են իրականացնում։Ավելին17:3016.09.25 -
ՔաղաքականՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Լևոն Պետրոսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:Ավելին17:2416.09.25 -
ՔաղաքականՄեր առաջարկն է, որ 3-րդ երեխայից հետո բազմազավակ ընտանիքները լավ պայմաններով բնակարաններ գնեն. Նարեկ ԿարապետյանԱյսօր մենք խոսելու ենք մեր բազմազավակ ընտանիքների քաջալերման ծրագրերի մասին, որը մենք առաջարկելու ենք եւ անվանել ենք «մեծ հակակական ընտանիք»։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգողներից Նարեկ Կարապետյանը։ «Մեր հայկական մշակույթը, ընդհանրապես ավանդույթները ընտանիքակենտրոն են, և հայերի ճնշող մեծամասնության մոտ երջանկության հիմնական ցուցանիշը մեծ ընտանիքն է։ Եթե մենք կարողանանք աջակցել մեր հայ ընտանիքներին, որպեսզի ավելի շատ բազմազավակ ընտանիքներ լինեն մեր հասարակության մեջ, մենք այս հարյուրամյակում տեղ ենք ունենալու այս տարածաշրջանում և մեր տոկոսային դերը կբարձրանա։ Դրա համար մենք պետք է անենք մի քանի քայլ։ Հիմնական խնդիրը ՀՀ–ում, ըստ հարցումների, բնակարանային հարցն է։ Դա է պատճառը, որ երիտասարդ ընտանիքները մտածում են 3–4–րդ երեխան ունենալիս»։Ավելին17:2016.09.25 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվում է Բենիամին ՀովհաննիսյանըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1985թ. ծնված Բենիամին Հովհաննիսյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին17:1516.09.25 -
Իրավական«Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։ Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։ Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։Ավելին17:0016.09.25