Լրահոս

2025-10-04
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականների նախագծի թիրախը «Շողակաթ» հեռուստաընկերությունն է․ Գոհար Մելոյան
    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորների նախաձեռնությամբ նախագիծ է շրջանառվել՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», համաձայն որի՝ նվազեցվում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը՝ պարտադիր երեքից՝ երկու դարձնելով։
    13:30
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լևոն Արոնյանը 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային
    Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
    13:15
    04.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սոչիի ուղղությամբ
    Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սոչիի ուղղությամբ, երբ այնտեղ է եղել Պուտինը, գրում է «Moscow Times»-ը: Ուրբաթ գիշերն են ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել Սոչիի նավթային պահեստը: Այդ պահին Դաշնության նախագահը քաղաքում է եղել:
    13:05
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գրքում Աննա Հակոբյանը չի հանդիպել` ինչպես իլսամական խմբերը ամենաանմարդկային գործողություններն իրականացրեցին Արցախի դեմ․ պատգամավոր
    Հիշու՞մ եք, դա այն հատորյակն էր, որը Թուրքիայի նախագահից ստանալուց հետո Նիկոլը ջերմությամբ սեղմել էր կրծքին։ Աննա Հակոբյանն ընթերցելուց հետո էլ լուրջ-լուրջ մեկնաբանել է գիրքը։ Դրանով է պարզել, որ աշխարհում սովամահություն, աղքատություն, գաղթականություն ու միջազգային հարաբերություններում անարդարություն կա։
    13:00
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են «GAZel» բեռնատարը և «PAZ» ավտոբուսը․ 3 քաղաքացի հոսպիտալացվել է
    Հոկտեմբերի 4-ին, ժամը 08։43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Նոր Երզնկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակվել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
    12:45
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են
    Այսօր Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ընտրությունների քվեարկության համար բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամը 08: 00-ին, քվեարկությունը սկսվել է առանց խոչընդոտների, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակը։ Հանրապետության ողջ տարածքում բացվել է 3,061 ընտրատեղամաս։ Դրանցից 2,284-ում քվեարկությունն ընթանում է էլեկտրոնային ձեւաչափով, իսկ 777-ում՝ ավանդական համակարգով։ Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 3 513 818 է: Ընտրություններն անցկացվում են 64 մունիցիպալիտետներում, ներառյալ հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Փոթիում և Ռուսթավիում: Ընդհանուր առմամբ կընտրվեն տեղական խորհուրդների 2,058 անդամներ։ Ընտրություններին մասնակցում է տասներկու կուսակցություն։ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել Է Թբիլիսիում: Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ։ «Այսօր ևս մեկ կարևոր օր է Վրաստանի նորագույն պատմության համար»,-ասել է նա։ 26 քաղաքներում և մունիցիպալիտետներում քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն «Վրացական երազանքը»:
    12:35
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Հացադուլ՝ ի նշան սրբազանի դատավճռի դեմ բողոքի. Գյումրիի օրը՝ առանց թեմի առաջնորդի
    Հայլուր 12։30 Հացադուլ՝ ի նշան սրբազանի դատավճռի դեմ բողոքի. Գյումրիի օրը՝ առանց թեմի առաջնորդի
    12:30
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արաքս գետի պատնեշի հետքերով. ՀՀ-ն պարտավոր չէ, բայց քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ. Sputnik Արմենիա
    Այս կապակցությամբ մենք նոր հարցում էինք ուղարկել նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Անկարայի հետ համաձայնեցումը շարունակվում է, երբ է սկսվելու շինարարությունը, և, ամենակարևորը, թե որ համաձայնագրի (և կետի) հիման վրա է Հայաստանը համաձայնեցնում իր տարածքում ամբարտակի կառուցումը Թուրքիայի հետ։
    12:15
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարույր Սևակ գյուղում բախվել են խնձորով բարձված «Ford Transit»-ն ու մեկ այլ բեռնատար. կա տուժած
    Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Երևան - Մեղրի ավտոճանապարհի Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit»-ն ու բեռնատարը։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Ford»-ի վարորդն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել խնձորով։
    12:00
    04.10.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 04.10.2025
    Մամուլի տեսություն 04.10.2025
    11:55
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում․ «Ազատություն»
    Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:
    11:52
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:
    11:45
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԵԽ պատգամավորը հայ գերիների հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով
    Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։ Նա նշել է` Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը` միջազգային միայ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի վերացվել է նրանց պահման պայմանների արտաքին հումանիտար մոնիտորինգը։ «Վստահելի տեղեկությունները վկայում են նաև մի շարք պահվողների առողջական վիճակի վատթարացման, համապատասխան բժշկական օգնության մերժման, ընտանիքների հետ կապի բացակայության, մեկուսացված պահման, ինչպես նաև քաղաքական շարժառիթներով և կեղծ մեղադրանքներով դատավարությունների մասին։ Չնայած դրան` Բելգիայում անցած ապրիլին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ հայերի դատավարությունները բաց են Բաքվում գործող բոլոր օտարերկրյա դիվանագետների համար»,– գրել է պատգամավորը։ Կարտհայզերը հիշեցրել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնայնություն է։ «Հաշվի առնելով այս զարգացումները և ԵՄ միջնորդական դերը տարածաշրջանում` ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու հանձնաժողովը՝ ապահովելու համար, որ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը Բաքվում (կամ այլ միջազգային դիտորդ) ներկա լինի հայ գերիների առաջիկա դատավարություններին, նպաստի ռիսկի տակ գտնվող գերիների շտապ և անկախ բժշկական հետազոտություններին»,– հարցրել է պատգամավորը։ Նա պահանջել է տրամադրել հստակ ժամանակացույց, թե երբ է հանձնաժողովը հրապարակավ զեկուցելու այդ քայլերի և Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման մասին:
    11:30
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի. ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է Միքայել Սրբազանի նկատմամբ դատարանի կայացրած դատավճիռը
    Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդման ողջ գործընթացը՝ շինծու քրեական վարույթի հարուցումից, Շիրակի թեմի առաջնորդարանում ու Սրբազանի կեցավայրում իրականացված խուզարկությունները, Աջապահյանի ձերբակալության համար Մայր Աթոռի տարածքում հատուկջոկատայինների արշավանքը, ապա՝ նրա կալանավորումն ու դատական ողջ ֆարսը, վկայում են՝ իրականում տեղի է ունենում ամենավայրագ ձևերով քաղաքական հետապնդում։
    11:15
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Միքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետևանք է. Թաթոյան
    Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է, գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը, դրսևորվեց անթաքույց խտրականություն։ Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ էր Եկեղեցին հեղինակազրկելու ու այդ ճանապարհին Եկեղեցու դեմ Կառավարության ղեկավարի նախաձեռնած քաղաքական արշավի արհեստական հիմքեր ստեղծելու համար»,-գրել է Թաթոյանը։
    11:00
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ։
    10:45
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միքայել Սրբազանը դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց. Վարդան Ղուկասյան
    Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է. «Սիրելի’ հայրենակիցներ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը: Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանց, ովքեր սիրում են Գյումրին, գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է: Գյումրին և գյումրեցիները ամեն օր են գրում քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր տոները, այլև, ցավոք, քաղաքի ծանր օրերը: Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որն դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար: Գիտեմ ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով: Սիրելի’ հայրենակիցներ Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են Գյումրու և գյումրեցու բարօր կյանքին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես խոսել եմ նախընտրական շրջանում:Ձեր վստահությունն ու հավատքն են ինձ ուժ տալիս չշեղվելու նախանշված ուղուց: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե: Շնորհավո՛ր տոնդ, պաշտելի Գյումրի»։
    10:30
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը համաձայնել է վերադարձնել պատանդներին. Իսրայելը կդադարեցնի Գազայի ռմբակոծությունը
    ԱՄՆ նախագահը ՀԱՄԱՍ-ին մինչև հոկտեմբերի 5-ն էր ժամանակ տվել՝ ընդունելու 20 կետից բաղկացած իր ծրագիրը, այլապես խոստացել էր, որ կլինեն լուրջ հետևանքներ։
    10:15
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դավիթ Գրիգորյանը կրկին նշանակվել է դատավորի պաշտոնում
    Ավելի վաղ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։
    10:08
    04.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Միքայել սրբազանի դատավճիռը մի նպատակ ունի` ցուցադրել, որ օրենքը խախտելու, դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում ոչ մի սահմանափակում, ոչ մի կոմպլեքս այս իշխանությունը չունի եւ հակառակորդների դեմ պատրաստ է պայքարել ցանկացած անթույլատրելի մեթոդներով:
    10:05
    04.10.25
    Ավելին