Լրահոս
2025-10-05
-
ՄիջազգայինՈրոշ արաբական և իսլամական երկրներ կոչ են արել բանակցություններ սկսել Գազայում իշխանության փոխանցման վերաբերյալ. ԶԼՄ«Արտաքին գործերի նախարարները ողջունում են ՀԱՄԱՍ-ի պատրաստակամությունը Գազայի կառավարումը հանձնել անկախ տեխնոկրատներից կազմված Պաղեստինյան ինքնավարության անցումային կոմիտեին։ Նրանք ընդգծել են առաջարկի իրականացման մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելու և դրա բոլոր ասպեկտները քննարկելու համար անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ։Ավելին20:0005.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:Ավելին19:3005.10.25 -
ՄիջազգայինՀայտնի են Չեխիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՉեխիայում հրապարակվել են հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և հայտնի է ստորին պալատի նոր կազմը հաջորդ չորս տարիների համար։Ավելին19:0805.10.25 -
Հասարակական18-ամյա վարորդը բախվել է քարե պարսպին․ վիրավորներ կանԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ա․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտում և բախվել քարե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։Ավելին19:0005.10.25 -
ՔաղաքականԱլիևը համառում է. պարտություն՝ նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ լեզվակռվո՞ւմՄինչ Փաշինյանը փորձում է արդարացնել Ալիևին «Զանգեզուրի միջանցք» ասելու համար, Ադրբեջանի նախագահը, ասես, ծաղրում է նրան: Բաքվում ամենևին էլ միայն Հորադիզ-Զանգելան ճանապարհը նկատի չունեն «Զանգեզուրի միջանցք» ասելով, այլ ամբողջ Թրամփի ուղին: «Ազարբայջան» պաշտոնաթերթում տպագրված մի հոդվածում են, ըստ էության, տվել Փաշինյանի հարցի պատասխանը, թե ի՞նչ է հասկանում Ալիևը՝ «Զանգեզուրի» միջանցք ասելով:Ավելին18:3005.10.25 -
ՄիջազգայինՉինաստանի հարավում թայֆունի պատճառով ավելի քան 150 հազար մարդ է տարհանվելՆշվում է, որ հոկտեմբերի 5-ին առավոտյան Գուանդուն նահանգի ջրհեղեղների դեմ պայքարի շտաբը թայֆունի արտակարգ իրավիճակներին արձագանքման մակարդակը 2-րդ մակարդակից բարձրացրել է 1-ին մակարդակի։Ավելին18:0005.10.25 -
ԻրավականՏաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է. 24newsՀիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ժամը 16։00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդը քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը, ցավոք, գիտակցության չգալով, մահացել է։Ավելին17:3005.10.25 -
ՀասարակականԿապանում բախվել են «Jeep»-ն ու «Mercedes»-ը․ այնուհետև 2 ավտոմեքենաները բախվել են քարե պարսպին․ կա 6 վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արտյոմ Շ․-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և երկաթե աղբարկղին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ռաջի Բ․-ն, 43-ամյա Գարիկ Ն․-ն, 44-ամյա Արմեն Ի․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Վարսենիկ Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին17:0005.10.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:Ավելին16:3005.10.25 -
ՀասարակականՁեր դերն ու նշանակությունն անգնահատելի է ապագա զինծառայողի արժեհամակարգի կերտման գործում. Պապիկյանը՝ ուսուցիչներինՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում: Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում»,-նշված է ուղերձում։Ավելին16:0005.10.25 -
ՔաղաքականԿոնֆլիկտները թեժանում են ՔՊ-ում. սրիկայություն, սկանդալներ, կասկածներՔՊ-ականների ներթիմային կսմիթներն արդեն դուրս են եկել սենյակներից ու տեղափոխվել տեսախցիկների առաջ: Ալեն Սիմոնյանը, Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Հակոբ Արշակյանն են գլխավոր դերերում:Ավելին15:3005.10.25 -
ՔաղաքականԱռանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան. ԱԺ նախագահի ուղերձըՈւսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև արժեքներ ու մտածողություն ձևավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված և գիտակից երիտասարդությունը:Ավելին15:0005.10.25 -
ՏարածաշրջանԿախա Կալաձեն ընտրություններում պաշտոնական տվյալներով առաջատարն էՆրա գլխավոր մրցակիցը՝ «Ուժեղ Վրաստան — Լելո» կուսակցությունից Իրակլի Կուպրաձեն, ստացել է 37,257 ձայն՝ 12.43%-ով զբաղեցնելով երկրորդ տեղը։Ավելին14:3005.10.25 -
ՀասարակականՃՏՊ` Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին․ կան տուժածներՀոկտեմբերի 5-ին, ժամը 08։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «KIA», «Mercedes-Benz» և «SKODA» մակնիշների ավտոմեքենաները։ Չորս ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «SKODA» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին14:0005.10.25 -
ԻրավականՎրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ՆԳՆՎերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։Ավելին13:3005.10.25 -
ՀասարակականԳեղարքունիքում «Լադա»-ն բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանն ու բետոնե արգելապատնեշին․ վիրավոր կաԵրեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32,5 կմ հատվածում ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Թոմաս Ֆ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Կարեն Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայի համար, ինչի հետևանքով վերջինը բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանը ու բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով վարորդներից Կարեն Հ․-ին տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին13:0005.10.25 -
ԱրցախԱրցախից բռնի տեղահանվածներն առաջին անհրաժեշտության օգնություն են ստանում «Եվրասիա» ՀԿ-իցԱմենակենցաղային խնդիրները լուծելու համար արցախցիներն աջակցության կարիք ունեն: Էջմիածնում ապրող արցախցիների մատից փուշ հանել է փորձել «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը:Ավելին12:3005.10.25 -
Քաղաքական21-րդ դարում դուք բախվում եք նոր մարտահրավերների․ ՀՀ նախկին ՄԻՊ-ը՝ ուսուցիչներինՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ 21-րդ դարում դուք բախվում եք նոր մարտահրավերների, որովհետև տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների այլընտրանք ունեցող, պրպտուն և պահանջատեր մեր երեխաների հետ աշխատանքը պահանջում է իրապես ամուր նյարդեր, պատրաստվածության բարձր մակարդակ և անմասն նվիրում աշխատանքին։ Հոկտեմբերի 5-ը պարզապես օրացույցում առանձնացված օր է, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գնահատելու 365 օրերին ձեր կատարած հսկայական աշխատանքը։ Այդ արժևորումը, սակայն, չի կարող սահմանափակվել ընդամենը ուսուցչի նյութական վիճակի որոշակի բարելավմամբ։ Չի կարող մեր երկրում ուսուցիչը լինել գնահատված, քանի դեռ կրթության նկատմամբ ակնածանքը փոխարինվում է իմիտացիոն թրենդով, քանի դեռ բարձրագույն կրթության կարևորությունը պրակտիկայում նսեմացվում է կառավարման ամենաբարձր մակարդակով։ Սիրելի՛ մանկավարժներ, կիրթ հասարակությունը երկրի առաջընթացի կարևորագույն շարժիչ ուժերից մեկն է, և դրա հիմքերի ստեղծման առաքելությունը վստահված է նաև ձեզ։ Շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար»։Ավելին12:2005.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին12:0005.10.25 -
ՄշակույթԿինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի միանգամից 10 ֆիլմ կցուցադրվի ֆրանսիական «Պոմպիդու»-ումՀամաշխարհային արվեստի կենտրոն «Պոմպիդու»-ում հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը կցուցադրվեն հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի տասը ֆիլմերը: Աննախադեպ թիվ է դա հայ կինեմատոգրաֆի պատմության մեջ:Ավելին11:3005.10.25