Լրահոս
2025-10-08
-
ՄիջազգայինԱրյունահեղությունը Գազայում դադարեցնելու Թրամփի ծրագրում մութ կետեր կան. ՀԱՄԱՍ-ը երաշխիքներ է ուզումԻսրայել-ՀԱՄԱՍ բանակցությունները նոր փուլ են մտել Թրամփի 20-կետանոց առաջարկներից հետո: ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Միացյալ Նահանգների նախագահի ծրագրին, թեև շատ հարցեր կան հրադադարի պայմանների հետ կապված: Թրամփը առաջարկել է, որ ՀԱՄԱՍ-ը 48 ժամվա ընթացքում ազատ արձակի իսրայելցի գերիներին, բայց ժամանակ չի սահմանել իսրայելական զորքի դուրսբերման համար:Ավելին20:5208.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Թաքնված վտանգներ. մանրամասներ՝ եկամուտները հայտարարագրելու նորացվող կարգիցՀայլուր 20։30 Թաքնված վտանգներ. մանրամասներ՝ եկամուտները հայտարարագրելու նորացվող կարգիցԱվելին20:3008.10.25 -
ՔաղաքականՓաստը սա՛ է, որը ստուգման կարիք չունի․ Բագրատ ՄիկոյանՀայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով «մարտի 1-ի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, հոկտեմբերի 7-ի ասուլիսում ասել էր՝ որոշման հիմնական մեխն այն է, որ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել մահվան դեպքերը բացահայտելու համար։Ավելին20:2108.10.25 -
ՔաղաքականՀանկարծ Վարդանին հանին, քաղաքը կկործանվի. Գյումրին կանգնում է ընտրված քաղաքապետի կողքինԳյումրեցիները ամուր դիմադրություն են ձևավորում իրենց ընտրած քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ սկսված իշխանության բռնաճնշումների դեմ: Վարդան Ղուկասյանին քաղաքական կյանքից դուրս շպրտելու մասին Փաշինյանի ձևակերպումից հետո հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչները չեն զարմանում, օրինակ, քաղաքապետի ավտոմեքենան առգրավելու պարեկների՝ նախօրեի փորձից: Կարծում են՝ Ղուկասյանի ՔՊ-ական չլինելն ու ՔՊ-ին չենթարկվելն է նրան իշխանության թիրախը դարձրել ու Փաշինյանը չի հանգստանա, եթե նրան չհեռացնի քաղաքապետի աթոռից:Ավելին20:0908.10.25 -
ԻրավականԵրևանում հայտնաբերվել և ձերբակալվել է զինված խմբավորում. ՆԳՆՔրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության քրեական միջավայրի հակազդման բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 32-ամյա մի տղամարդ և իր ընկերները Երևանի տարածքում շրջում են մի քանի մեքենայով, նաև` ապօրինի պահում ու կրում են հրազեն, սառը զենք և թմրամիջոց։Ավելին20:0008.10.25 -
ՔաղաքականԿԸՀ-ն բաշխել է Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում նախագահի և քարտուղարի պաշտոններըՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի հերթական նիստում բաշխել է 2025 թվականի նոյեմբերի 16-ի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։Ավելին19:4508.10.25 -
ՀասարակականԲախվել են «Ford Transit»-ը, «VAZ 2107»-ը և «ZIL» բեռնատարը․ տուժածներ կանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Ford Transit», «VAZ 2107» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները:Ավելին19:3008.10.25 -
ՔաղաքականՓաշինյանի «շայկային» կոպիտ են պատասխանում մարդիկ. ի՞նչ 4-րդ հանրապետությունՀայաստանի երրորդ Հանրապետության քաղաքացիները հայրենիք չեն փնտրում, հակառակը՝ հայրենիք կորցնելու ահազանգեր են հնչեցնում «Հայլուր»-ի հարցախույզի ընթացքում՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածներին: «Մի րոպե մի բան ասեմ» շարքի հերթական տեսանյութում Փաշինյանը բացատրել է երրորդ ու չորրորդ հանրապետությունների տարբերությունները՝ վստահեցնելով, թե երրորդ հանրապետությունում հայրենիք ենք փնտրում, մինչդեռ չորրորդ հանրապետությունը հենց մեր գտնված հայրենիքն է:Ավելին19:1608.10.25 -
ԻրավականՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը ՌԴ-ում 12 տարվա ազատազրկման է դատապարտվելՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից մարտերին որպես վարձկան մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։Ավելին19:0008.10.25 -
ՏնտեսականՍննդամթերքը կտրուկ թանկացել էԱլկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.7% և 8.3%-ով, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.1%-ով, այս մասին հրապարակումն արել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով սպառողական գների ինդեքսը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։Ավելին18:4408.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանը հունից հանում է մարդկանց. անտանելի են դառնում «4-րդ հանրապետությանը» ձոներըՀայլուր 18։30 Փաշինյանը հունից հանում է մարդկանց. անտանելի են դառնում «4-րդ հանրապետությանը» ձոներըԱվելին18:3008.10.25 -
Հասարակական«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:Ավելին18:1508.10.25 -
ՀասարակականՍպանված Վալոդյա Գրիգորյանի հայրիկին կանչել են Քննչական կոմիտե․ ԱրմլուրArmLur.am-ը գրում է, որ երեկ երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, սպանված Վալոդյա Գրիգորյանի հորը՝ Լյովա Գրիգորյանին՝ որդու սպանության գործի շրջանակում։ Թեև դեպքից անցել է արդեն 14 օր, իրավապահ մարմինները միայն այժմ են ձեռնարկել տուժողի հարցաքննությունը։Ավելին18:0108.10.25 -
ՍպորտՆոր ծանրաձող է բարձրացնում Նազիկ Ավդալյանը. աշխարհի չեմպիոնը մարզական կենտրոն է դարձնում ՓանիկըԱշխարհի առաջին հայ կին չեմպիոն Նազիկ Ավդալյանը սպորտային քայլեր կսովորեցնի Շիրակի Փանիկ գյուղի երեխաներին: Նրա անունով սպորտի զարգացման հիմնադրամ է ստեղծվել. մարզադպրոցը և մեծերի, և փոքրերի համար է: Հետագայում նաև վերականգնողական կենտրոններ կբացվեն՝ սոցիալական խոցելի խմբեր ներառելով:Ավելին17:4608.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:Ավելին17:3208.10.25 -
ՀասարակականՄանրէաբանական շեղումներ՝ «Զավիկի ղարսում»․ Սարյանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:Ավելին17:1508.10.25 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետական այրերինՀոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։Ավելին17:0008.10.25 -
ԻրավականՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 7-8-ը23 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,Ավելին16:4908.10.25 -
ՔաղաքականՔոչարյանի առաջարկը պետք է դնել Թրամփի սեղանին. ինչպե՞ս շահեկան դարձնել վաշինգտոնյան փաստաթուղթըՓաշինյանի գտած հայրենիքում անհանգստություններ են խտանում Սյունիքով անցնելիք ճանապարհի շուրջ, որը երբեմն Հայաստանի ղեկավարն էլ դեմ չի լինում «միջանցք» անվանել: Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի կարծիքով՝ երկրորդ նախագահի առաջարկը՝ Թրամփի ուղին երկարացնելով՝ այն շահեկան դարձնել նաև Հայաստանի համար, կարող է գրավոր ձևակերպվել ու դրվել Միացյալ Նահանգների նախագահի սեղանին: Գուցե այդպես հնարավոր լինի իր իսկ անունով ուղին հետաքրքիր պահել Թրամփի համար անգամ այն ժամանակ, երբ նա կստանա Խաղաղության նոբելյան մրցանակը՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջնորդությամբ:Ավելին16:3408.10.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵրևանում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ին , 12-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 10-ի գիշերը և առավոտյան, 12-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին16:2008.10.25