Լրահոս

2025-10-14
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն, Կատարը, Թուրքիան և Եգիպտոսը պարտավորվել են պահպանել Գազայի շուրջ համաձայնությունները
    «Մենք ողջունում ենք Գազայի հատվածում համապարփակ և կայուն խաղաղության շուրջ համաձայնությունների ձեռքբերման  առաջընթացը, ինչպես նաև Իսրայելի բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները տարածաշրջանի իր հարևանների հետ։ Մենք պարտավորվում ենք համատեղ աշխատել այդ ժառանգության իրականացման և պահպանման համար՝ ստեղծելով ինստիտուցիոնալ հիմքեր, որոնց վրա ապագա սերունդները կարող են միասին բարգավաճել խաղաղության պայմաններում», - նշվում է փաստաթղթում։
    13:15
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ՝ զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան
    «Ռեպրեսիվ ու բռնաճնշումների քաղաքականություն կիրառող իշխանությունների սիրված ու ամենանախընտրելի դիրքորոշումներից մեկը անսխալական երևալն ու ոչ մի պարագայում սեփական սխալներն ու թերությունները չընդունելն է: Դա միշտ ծանր հետևանքներ է հարուցում հենց այդ իշխանության կամ ռեժիմի ներկայացուցիչների համար՝ իշխանությունից զրկվելու պահից սկսած: Այլ կերպ ասած, անարդարության ու ծանր հետևանքներ բերած քաղաքականության համար կրկնապատկվելու է տվյալ իշխանության ներկայացուցիչներին պատժի ենթարկելու հանրային պահանջը: Հենց այս ուղին է բռնել ՀՀ-ում անսխալականության ու ամբարտավան մեծամտության գերավելցուկ ունեցող ներկայիս ուզուրպատորների իշխանավարումը:
    13:07
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով։ Կապալառու կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են կատարված շինարարական աշխատանքների ընթացքը։ Նախարարին տեղում զեկուցվել է, որ  թանգարանի և վարչական մասնաշենքի տանիքների ջրահեռացման համակարգերի վերանորոգման, ամրակայման, ինչպես նաև հուշահամալիրի հարակից տարածքի կանաչապատման և բարեկարգման աշխատանքները  շարունակվում են ըստ նախատեսվածի: Ժաննա Անդրեասյանը կարևորել է իրականացվող աշխատանքների բարձր որակը և մասնագետների պատասխանատու մոտեցումը՝ ընդգծելով, որ նախագծի բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել սահմանված ժամկետները և ապահովել աշխատանքների արդյունավետությունը։
    13:00
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից. Զոհրաբյան
    «… Այսպես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկում կամ պետական այլ պահպանվող հաստատությունում փաստաբանի մասնագիտական աշխատանքն անխոչընդոտ իրականացնելու համար օրենսդրորեն սահմանվել են որոշակի երաշխիքներ: Այդպիսի երաշխիքների թվում նախատեսվել են նաև իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ) անարգել տեսակցելու, իր մոտ քրեական վարույթին կամ իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաստաթղթեր և գրառումներ ունենալու՝ մեղադրյալի իրավունքները։ Այս երաշխիքներն ինքնանպատակ չեն. դրանք կոչված են ապահովելու փաստաբանի բնականոն աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձի իրավունքների լիարժեք իրացումը: »
    12:45
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը ժամեր անց Զովաշենում սպանել է ևս 2 հոգու
    Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը հրազենի գործադրմամբ սպանել է ևս 2 հոգու: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են: Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից: Իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին նրան:
    12:38
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Անսպասելի քայլ. Մեծ Բրիտանիան կտրուկ վերանայում է կովկասյան քաղաքականությունը
    Հայլուր 12։30 Անսպասելի քայլ. Մեծ Բրիտանիան կտրուկ վերանայում է կովկասյան քաղաքականությունը
    12:30
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բնակիչներն ահազանգում են․ գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Էրեբունի վարչական շրջանում
    «Մոտ 2 ամիս է՝ այս գարշահոտն ենք շնչում, դիտահորից կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց, մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզ երեխաները չեն կարողանում մտնել, ամբողջ հոտը մի քանի 100 մետրից զգացվում է:
    12:15
    14.10.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 14.10.2025
    Մամուլի տեսություն 14.10.2025
    12:05
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նվաստացումը միշտ բերում է նոր պատերազմի և արյան․ մնացածը ընդամենը նախընտրական երգեր ու պարեր են․ Արման Աբովյան
    Հայերի ցեղասպանությունն Արցախում, հինգ հազար սպանված և տասնյակ հազարավոր վիրավորներ, հայերի արտաքսումը իրենց բնօրրան Արցախից, Հայաստանի տարածքների օկուպացիա, Հայաստանի մասնատումը TRIPP -ի (զանգեզուրի միջանցք) վիժվածքածին նախագծի ներքո, Հայաստանի շուրջ կուտակվող ռազմական վտանգների գեներացնում և այլն: Այս ամենը Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» է։
    12:00
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահն առանձնազրույց են ունեցել
    ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
    11:48
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի անվտանգության ապահովման և կառավարման շուրջ դժվար քննարկումներ են սկսվել․ Կատարի ԱԳՆ
    «Մենք հավատում ենք ծրագրին և մենք նրա (Թրամփի) հետ շատ սերտորեն համագործակցել ենք այս ծրագրի և դրա իրականացման համար, բայց կարևոր է ասել, որ առջևում դժվարին մարտահրավերներ կան։ Մենք բոլորս պետք է միասին աշխատենք՝ ապահովելու, որ այն իրականացվի», - ասել է նա։ 
    11:45
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը դեռևս նոր ազատազրկումների հրահանգ տալու է․ «Հայաքվե»
    «Փաշինյանի վերարտադրվելը շատ մեծ հարցականի տակ է անգամ այն պայմաններում, երբ նա իշխանության մի շարք հավանական հավակնորդների ազատազրկել է։
    11:35
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղասի Անտիկյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հացի արտադրամասը աշխատել է սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Մասնավորապես՝ • շինությունների նախագծումը, կառուցվածքը, չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց հոսքերը, • պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանները, ինչպես նաև դարակաշարերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
    11:30
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը քննադատել է Time ամսագրի շապիկին իր լուսանկարը
    Ամերիկյան Time ամսագիրը երկուշաբթի հրապարակել է շապիկը, որը նվիրված է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ համաձայնության գալու հարցում Թրամփի դերին: Քիմ Քարդաշյանը հրապարակել է ԱՄՆ-ի նախագահի լուսանկարը ներքևի ձախ անկյունում ներկայացված էին վերնագրեր և հեղինակներ, որոնք ավելի վաղ ամսագրում հոդվածներ էին գրել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտին Թրամփի դերի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Սա, հնարավոր է, բոլոր ժամանակների ամենավատ լուսանկարն է։ Նրանք անհետացրին իմ մազերը և գլխիս վերևում դրեցին ինչ-որ լողացող բան, որը նման էր լողացող թագի, բայց չափազանց փոքր։ Շատ տարօրինակ է։ Ես երբեք չէի սիրում լուսանկարվել ցածր անկյունից, բայց սա շատ վատ լուսանկար է»,-Truth Social-ում հրապարակման մեջ քննադատել Է Թրամփը շապիկը՝ նշելով, որ լուսանկարը պետք է հետ կանչել։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը նշել է, որ հոդվածը համեմատաբար վատ չէր։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երկուշաբթի օրը Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, այդպիսով ազատ են արձակվել ողջ մնացած բոլոր պատանդները: Պաղեստինի բանտարկյալների գործերով մեդիաֆիսը հաստատել է, որ Իսրայելը, հետևելով պայմանավորվածությանը, ազատ է արձակել Գազայի հատվածից 1718 բանտարկյալների, որոնք վերադարձել են անկլավ, և 250 պաղեստինցի բանտարկյալների, որոնք ցմահ բանտարկություն էին կրում կամ երկար ժամանակ, նրանց ուղարկել են պաղեստինյան այլ տարածքներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագրի առաջին փուլի իրականացման շուրջ: Առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդներին, իսկ Իսրայելն իր զորքերը հետ կտանի մինչև ոլորտի ներսում համաձայնեցված գիծը և իսրայելական բանտերից ազատ կարձակի հարյուրավոր պաղեստինցիների, այդ թվում ՝ ահաբեկչության համար ցմահ դատապարտվածների: Գազայում իրադրության կարգավորման Թրամփի պլանը, որը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին, ներառում է 20 կետ եւ նախատեսում է անհապաղ հրադադար՝ 72 ժամվա ընթացքում պատանդներին ազատ արձակելու պայմանով: Փաստաթուղթը նաև առաջարկում է, որ ՀԱՄԱՍ-ը և այլ պաղեստինյան խմբավորումները չմասնակցեն Գազայի հատվածի կառավարմանը ոչ ուղղակիորեն, ոչ էլ անուղղակիորեն վերահսկողությունը պետք է անցնի տեխնոկրատ իշխանություններին՝ միջազգային վերահսկողության ներքո՝ հենց Թրամփի գլխավորությամբ:
    11:15
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հերթական անգամ թալանել են քաղաքացուն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան
    Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: 
    11:00
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.77 դրամ:
    10:45
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը կարող է նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը. Թրամփ
    Ուկրաինայի մասին չեմ կարող ասել, բայց (ՌԴ նախագահ) Պուտինը հարգում է նրան։ Նա (Էրդողանը) իմ ընկերն է»։  
    10:42
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության քրեական գործով նախաքննական մարմինը Մերձավանից մի շարք անձանց հեռախոսներ է առգրավել։
    10:36
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 14-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    10:31
    14.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից․ Շենգավիթի նախկին թաղապետ
    Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի հայտարարությունը․ «Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։ Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով»։
    10:24
    14.10.25
    Ավելին