Լրահոս

2025-10-21
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը չի կալանավորվել․ «Փաստինֆո»
    Հիշեցնենք, որ Վարուժան Ներսիսյանը  է հոկտեմբերի 17-ին՝   փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն չի բավարարել, Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ձերբակալվել էր նաև նրա որդին։
    18:53
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանում տեղի կունենա ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկում
    Երևանում հոկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։  Այս մասին հաղորդագրություն է տարածել Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնը։  Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։
    18:45
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է «Շողակաթ»-ի դեմ ուղղված քայլը․ պահանջում է հետ կանչել օրինագիծը ԱԺ-ից
    Հոկտեմբերի 21-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը նախատեսում է գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։ «Ակնհայտ է, որ այս փոփոխության իրական պատճառը «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու իշխանության որոշումն է, ինչի սպասարկմանն էլ ուղղված է մակերեսային հիմնավորումներով խորհրդարան բերված օրենքի նախագիծը: Հանրային հեռարձակողների կազմում կատարվող այս փոփոխությունը գործող իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարվող պայքարի տրամաբանական շարունակությունն է, ինչի հիմքերը դրվել էին շատ ավելի վաղ՝ երբ բացահայտորեն սկսվել էր ազգային արժեքների, հայկական ինքնության դեմ ամենաբարձր մակարդակով հովանավորվող քարոզչությունը: Ամենակեղտոտ քաղաքական նպատակադրումներով «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված այս քայլը բազմապատիկ դատապարտելի է այն դեպքում, երբ Հայ Առաքելական եկեղեցու հետ օրգանապես կապված հեռուստաընկերությունը պահպանել է իր քաղաքական զսպվածությունն ու բացառապես հոգևոր-մշակութային, կրթական ուղղվածությունն անգամ ՀԱԵ-ի դեմ ամենալկտի գործողությունների պայմաններում: Այսօր՝ Հանրային հեռարձակողների կազմից դուրս թողնելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը, իշխանությունը լուծում է ոչ միայն Եկեղեցուն ևս մեկ հարված հասցնելու իրավիճակային խնդիր, այլ փորձում է սահմանափակել եզակի հեռուստաընկերությանը սփռումը, որը հետևողականորեն զբաղված է հոգևոր, ազգային արժեքների պահպանմամբ ու պրոֆեսիոնալ մատուցմամբ: Այն, ինչը հակոտնյա է գործող իշխանության որդեգրած անարժեք, հակաազգային քաղաքականությանը: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ ուղղված ակնհայտ քաղաքական իշխանությունների այս քայլը և պահանջում է հետ կանչել օրինագիծն Ազգային ժողովից: Միևնույն ժամանակ լրագրողական համայնքին, մամուլի ազատության հարցերով զբաղվող կազմակերպություններին հորդորում ենք գործուն միջոցներով պաշտպանել «Շողակաթ» հեռուստաընկերության՝ Հանրային հեռարձակողների շարքում մնալու իրավունքը»,-ասված է հայտարարության մեջ:
    18:39
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեբաստիա փողոցում ավտոմեքենա է այրվել
    Հոկտեմբերի 21-ին, ժամը 09։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները, «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։49-ին, մարվել՝ 10։01-ին: Աայրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակ և երկու նստատեղ ․տուժածներ չկան։
    18:34
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Բունտ՝ Բագրատաշենի անցակետի մոտ. վարորդներն ավելի կտրուկ գործողություններ են խոստանում
    Հայլուր 18։30 Բունտ՝ Բագրատաշենի անցակետի մոտ. վարորդներն ավելի կտրուկ գործողություններ են խոստանում
    18:30
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ փոխնախագահը ժամանել է Իսրայել
    Վենսն աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տան ներկայացուցիչների՝ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ։
    18:19
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել են Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետն ու ևս երկու անձ
    «Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված ևս երկու անձանց`այդ թվում՝ գլխավոր ճարտարապետի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնեցի ՔԿ-ից: 
    18:10
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը մեկնել է Վրաստան
    Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Վաղը վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։
    18:07
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք
    Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները հոկտեմբերի 20-ին Սևանի թերակղզու Ձկնորսների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Շևրոլե» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են տարել Քասախ համայնքի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:
    18:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփան Ասատրյանով ոստիկանությունը պետք է զբաղվի, նա խաբում է ժողովրդին. Հովնան Սրբազան
    «Արդեն իր խնդիրն է դա, ինքը չունի այդ հանգամանքը, որ կարողանա պատարագ անել, ինքն արդեն կարգալույծ եղած է, իր պատարագը ընդունելի չէ»,- անդրադառնալով կարգալույծ եղած Տեր Արամի՝ կիրակի օրը պատարագ անելու վերաբերյալ հայտարարությանը, «News. 5tv.am»-ի հետ զրույցում ասաց ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Սրբազանը. «Ինքն իր այդ քայլի համար արդեն վարձքը կստանա վերևից՝ Աստծուց: Դա ահավոր սարսափելի բան է, երբ նա կարգալույծ է, խաբում է ժողովրդին, Քրիստոսի մարմնին ու արյանն է մոտենում, դա արդեն ինքնախաբեություն է: Ինքը վաղը ծես էլ պիտի անի, չէ՞, մկրտություն պետք է անի, և իր մկրտությունը անվավեր է լինելու: Այսինքն՝ մարդկանց ճակատագրերի հետ է խաղում ինքը: Այսինքն՝ սրա մասին պետք է ոստիկանությունը մտածի, որովհետև ինքը խաբեությամբ է զբաղվում»,- ասաց Հովնան սրբազանը:
    17:56
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբենը ձերբակալվել է նրա համար, որ անտարբեր չէ իր ծննդավայր Գյումրիի, իր համաքաղաքացիների իրավունքների հանդեպ. «Մեր ձևով»
    Երեկ առավոտյան Ռուբենը գտնվում էր Երևանում։ Գյումրիում կատարվելիքը տեսնելուն պես իսկույն թողել է իր գործերը և շտապել հայրենի քաղաք՝ որպես իրավապաշտպան` բռնությունների ենթարկվող գյումրեցիներին իրավական աջակցություն ցույց տալու։
    17:53
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին. Ստեփան Ասատրյան
    Կարգալույծ արված Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ ավազանի անունը՝ Ստեփան, հայտարարել է, որ ինքը պատրաստակամություն է հայտնել մասնակցել կարգապահական հանձնախմբի նիստին, որտեղ քննվել է իր կարգալուծության հարցը: Այս մասին նա հայտարարել է լրատվամիջոցների հետ զրույցում: «Վերջապես եթե պետքա ես դատի մասնակցեմ, կանգնեմ ատյանի առաջ, ես նախօրոք պետք է իմանամ, թե ինչի համար եմ դատվելու»,- ասել է Ստեփան Ասատրյանը՝ հավելելով՝ «դատարանը սխալվել է, ես ակնկալում եմ, որ դատարանը իրա սխալը կուղղի»: Նա հայտարարել է նաև, որ պատրաստվում է սատարել Նիկոլ Փաշինյանին. «Եթե այսօր մինչև երեկո իրենք ինչ որ գրել և ստորագրել են, չփոխեն, այո, սատարելու եմ: Սատարելու եմ: Եվ արդեն պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետը ինչ ասում է, ճիշտ է ասում, իսկ ես ճշմարտության կողքին եմ լինելու: Այո, սատարելու եմ ՀՀ վարչապետին»,- ասել է Ստեփան Ասատրյանը:
    17:45
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էկոպարեկային ծառայության պետ, ՔՊ-ական Վլադիմիր Կիրակոսյանը հերթական անգամ հայտնվել է սկանդալի կենտրոնում․ լրագրող
    «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վերջերս Գեղարքունիքի պարկային ծառայության աշխատակիցները բռնել են նրան՝ փոխարինված (կեղծ) համարանիշներով մեքենա վարելիս, ինչից հետո Կիրակոսյանին տեղախոխել են տուգանային հրապարակ եւ զրկել վարորդական իրավունքից։
    17:30
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձենդ կտրի, աղջիկ ջան. Ռուբեն Ռուբինյանը հունից դուրս եկավ
    ԱԺ-ում հայտարարությունների ժամ է։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը զայրացրեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ «Ձենդ կտրի, աղջիկ ջան»,- Ռուբեն Ռուբինյանը հունից դուրս եկավ։
    17:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Ռուբինյանը հուզվեց «նիկոլական բանդա» արտահայտությունից
    «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հուզվեց «նիկոլական բանդա» արտահայտությունից։
    17:10
    21.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Պուտին-Թրամփ սպասվող հանդիպումը չեղարկվո՞ւմ է. թեժ է մնում իրավիճակը՝ ռազմաճակատում
    Հնարավոր չէ հետաձգել մի բան, որի ժամկետները դեռ հստակեցված չեն. Պուտինի խոսնակ Պեսկովն է այսպիսի հայտարարություն արել՝ արձագանքելով տարածված լուրերին, թե Ռուսաստանի արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի ընթացքում հետաձգվել է Պուտին-Թրամփ՝ Բուդապեշտում նախատեսված հանդիպումը: Ըստ CNN-ի` այն առհասարակ կարող է չեղարկվել, քանի որ լուրջ տարաձայնություններ են ի հայտ եկել ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում:
    17:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում տղամարդը 23-ամյա աղջկա պարանոցից քաշել, պոկել է վերջինիս վզնոցը և դիմել փախուստի
    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Աստղիկ Թ․-ն հայտնել է, որ քիչ առաջ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իր պարանոցից անհայտ անձը քաշել պոկելով գողացել է իր ոսկյա շղթան։
    16:56
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննարկվել են Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը
    Փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեվի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի կապակցությամբ: 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել քննարկում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի առնչությամբ: Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը տեղեկացրել է Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանության ուղղությամբ կատարված գործողությունների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նաև փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչները: Ներկա փաստաբանները հայտնել են իրենց վրդովմունքը՝ փաստաբանի բիրտ ձերբակալության, քրեական հետապնդման և կիրառված խափանման միջոցի կապակցությամբ: Միաժամանակ, Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպանական թիմի հետ քննարկվել են վերջինիս պաշտպանությանն ուղղված գործողությունների շրջանակը և հետագա քայլերը:
    16:48
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի այ էդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինի
    Հայաստանի էկոնոմիկային նախարարը՝ ընդդիմադիր համանքապետերին պիտակավորելու փոխարեն եթե զբաղվի իր բուն գործերով, ապա հնարավոր կլիներ դեպի Ռուսաստան բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների խնդիրները լուծել՝ կարծում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նա առաջարկ ունի նաև հեծանիվով գործի գնացող Փաշինյանին՝  թող նստի ու հերթով հասնի հայ-վրացական սահմանակետեր, որտեղ բողոքի ակցիաներ են անում վարորդները:  «Թող էդ հեծանիվը նստի, սրտիկը վերցինի միա հատ Բավրայի անցակետում, մի հատ Բագրատաշենում սրտիկ ցույց տա, անցնի մի հատ էլ Լարսով սրտիկ ցույց տա: Մի հատ գնա մարդկանց խոնարհվի սրտիկ ցույց տա: Այ էդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինի»,- ասաց Դանիելյանը:
    16:37
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննչական գործողություններ՝ Գյումրու համայնքապետարանի շենքում
    «Թեպետ խոստացել էին պատասխանել որոշ հարցերի, հեռացան լռելյայն»,–հայտնում են Գյումրու համայնքապետարանից։
    16:25
    21.10.25
    Ավելին