Լրահոս

2025-10-28
  • Img default alt hy
    Տնտեսական
    Էներգետիկ վեկտորի փոփոխություն. ինչո՞ւ է դա կարևոր Հայաստանի համար. Վահե Դավթյան
    Ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանի ուղղությամբ՝ մատակարարումները նվազել են գրեթե 1,7 անգամ, եկամուտները՝ ավելի քան կրկնակի։ Նմանատիպ միտումներ են նկատվում նաև Թուրքիայի և Իրանի ուղղություններով արտահանման ցուցանիշներում (համապատասխանաբար -19,8% և -11,9%), ինչը վկայում է ոչ թե առանձին շուկաների անկայունության, այլ՝ համակարգային կրճատման մասին։
    23:30
    28.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Խայտառակում են եվրոպացիները ՀՀ իշխանությանը՝ Երևանում. թեժ քննարկում «Եվրանեսթում»
    Եվրոպացի քաղաքական գործիչները սառը ջուր են լցրել Հայաստանի ժողովրդավարացման փաշինյանական պատկերացումների կրակին: «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի» լիագումար նիստում Եվրամիություն շտապող ՔՊ-ականներին եվրոպացիները հորդորել են զգուշանալ՝ իրենք տեսնում են, որ Հայաստանում մասկի շոուներով ու ասֆալտին փռելով են բերման ենթարկում մարդուն արտահայտած կարծիքի համար:
    23:15
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բուրաստան գյուղում բшխվել են «Lexus» և «Dodge» մակնիշների մեքենաները. տուժածները հոսպիտալացվել են
    Հոկտեմբերի 28-ին, ժամը 13։48-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ազատավան-Բուրաստան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բուրաստան գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի մոտակայքում բախվել են «Lexus» և «Dodge» մակնիշների ավտոմեքենաները։ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորը դուրս է բերվել տեղի ուժերով։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    23:00
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ
    Իսրայելը մի շարք ավիահարվածներ է հասցրել Գազայի ուղղությամբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինվորականների հետ խորհրդակցություններից հետո հրահանգել է հզոր հարվածներ հասցնել Գազային։
    22:53
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գոնե մի փոքր խելք ունեցեք՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բաց սահմաններ» քարոզող հիմարնե՛ր. Արմեն Այվազյան
    Ռոյթերսի և մի շարք այլ աղբյուրների տեղեկություններով՝ շաբաթ ուշ երեկոյան Չեռնոգորիայում թուրքերի մի խումբ դանակահարել է մի տղամարդու, որը փորձել էր պաշտպանել իր ընկերուհուն նրանց ոտնձգություններից։ Զայրացած տեղացիները դուրս են եկել փողոցներ՝ վանկարկելով «Մահ թուրքերին»։ Կիրակի օրը վնասվել են թուրքական համարանիշներով ավտոմեքենաներ, իսկ որոշ թուրք քաղաքացիներ ստիպված են եղել փակվել խաղատան մեջ՝ ամբոխի հարձակման վտանգից։ Նույն երեկոյան Պոդգորիցայի կենտրոնում թուրքական ռեստորաններից մեկը ջարդուփշուր է արվել։
    22:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հռոմի Պապը Թուրքիայում կայցելի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
    Հռոմի Պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում կայցելի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի։
    22:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամբողջ աշխարհը հասկանում է, որ սա մեկ մարդու քաղաքական ինքնահաստատման փորձ է հայ ժողովրդի հաշվին․ Թանդիլյան
    «Ադրբեջանական կողմը այս անգամ «հանրային պաշտպան» է ներկայացրել Էմիլ Բաբիշով անունով ոմն մեկի։
    22:15
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սաուդյան Արաբիան երկնաքերի գագաթին մարզադաշտ կկառուցի
    Sky Stadium-ը կկառուցվի NEOM-ի՝ հյուսիս-արևմտյան անապատային շրջանում ձևավորվող խելացի քաղաքի կենտրոնում։ Նախագիծը պատրաստվում է դառնալ ոչ միայն աշխարհի առաջնության ամենաարդիական մարզադաշտերից մեկը, այլև՝ ամբողջ մրցաշարի խորհրդանիշը։
    22:00
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տարածվում են չհաստատված տեղեկություններ, որոնք կարող են վնասել 3-ամյա երեխայի որոնողական գործընթացին․ ՆԳՆ
    Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովին հայտնաբերելու նպատակով։
    21:57
    28.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Եղբոր անհետացման մասին մանրամասներ է պատմում 3-ամյա Տիգրանի հորաքրոջ տղան
    3 տարեկան Տիգրանի անհետացման պահի միակ վկան՝ ավագ եղբայրը, չի կարող որևէ բան պատմել: Նա համր է: Երկրորդ օրն է՝ փրկարարները, ոստիկաններն ու կամավորները՝ շներով, դրոններով ու հատուկ տեխնիկայով սանրում են Ծափաթաղի անտառները:
    21:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն հրահանգել է անհապաղ և հզոր հարվածներ հասցնել Գազային
    Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զինվորականների հետ խորհրդակցություններից հետո հրահանգել է հզոր հարվածներ հասցնել Գազային։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նեթանյահուի գրասենյակը: «Անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունների ավարտից հետո վարչապետը հանձնարարել է ռազմական ղեկավարությանը անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին»,-ասվում է հայտարարության մեջ: Գազայի ուղղությամբ հարվածների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։
    21:40
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
    Հոկտեմբերի 28-ին, ժամը 17։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի կողմից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից։
    21:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է. Նարեկ Կարապետյան
    Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։
    21:27
    28.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Եկեղեցականների անձնական կյանք ներխուժումից եղկող ՔՊ-ականներին չի հավատում ընդդիմությունը
    Հովհաննավանքում անցած կիրակի կարգալույծ քահանայի անցկացրած պատարագին վարչապետի մասնակցությունը եկեղեցին ևս մեկ անգամ թիրախավորելու քայլ է անվանում խորհրդարանական ընդդիմությունը: Չնայած եկեղեցու մեջ եկեղեցի ստեղծելու ճանապարհով է գնում Փաշինյանը՝ ՔՊ-ականները վստահեցնում են, որ եկեղեցու ու իշխանության միջև հակամարտություն չկա: Ասածին հենք տալու համար նրանք խստորեն դատապարտում են Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի հրապարակումը:
    21:15
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տուն է այրվել․ մանրամասներ
    Հոկտեմբերի 27-ին, ժամը 23։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար գյուղի 4-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 28-ին, ժամը 01:13-ին, մարվել՝ 18։30-ին։ Այրվել են տունը և ներսում պահեստավորած մոտ 2000 հակ անասնակեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է օժանդակ տեխնիկա։
    21:00
    28.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Վանաձորի դատարանում դանակահարված ամբաստանյալի կյանքին վտանգ չի սպառնում
    Վանաձորի դատարանում դատական նիստի ժամանակ դանակահարված ամբաստանյալին վիրահատել են: «Վանաձոր» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել է, որ դանակահարվածի կյանքին վտանգ չի սպառնում: Երեկ էր Վանաձորի դատարանում դատի ժամանակ դանակահարություն եղել:
    20:53
    28.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ռոմանոս Պետրոսյանը կգնա՞ տուն. ՀԷՑ-ի հարցով կաշկանդված է ՀԾԿՀ նախագահը
    Ռոմանոս Պետրոսյանը կգնա՞ տուն. ՀԷՑ-ի հարցով կաշկանդված է ՀԾԿՀ նախագահը
    20:50
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    36 ժամ ջուր չի լինելու Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    20:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրում բшխվել են «Ford Tranist»-ն ու «Москвич»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է
    Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի Մյասնիկյան գյուղի վարչ տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էդմոն Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչ Մ-ի վարած «Москвич» (Будка) մակնիշի ավտոեմքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
    20:40
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Արյան վրեժ՝ դատարանում. դանակահարողը փախել է, տուժածի կյանքը փրկել են
    Հայլուր 20։30 Արյան վրեժ՝ դատարանում. դանակահարողը փախել է, տուժածի կյանքը փրկել են
    20:30
    28.10.25
    Ավելին