Լրահոս
2025-10-29
-
ՀասարակականԵրևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԵրևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. հոկտեմբերի 30-ին, 31-ին և նոյեմբերի 1-ին՝ ժամը 02։00-07։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի:Ավելին18:5829.10.25 -
ՀասարակականԱնընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը․ հայտարարությունԱրևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակության հոգևորականաց դասի և եկեղեցական համայնքների հայտարարությունը.Ավելին18:4729.10.25 -
ԻրավականՄեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարինՁևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը առնչվող վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։Ավելին18:3629.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նորից թեժ է Գյումրիում. նոր ձերբակալություններ, կառավարման ճգնաժամ ստեղծելու փորձերՀայլուր 18։30 Նորից թեժ է Գյումրիում. նոր ձերբակալություններ, կառավարման ճգնաժամ ստեղծելու փորձերԱվելին18:3029.10.25 -
ՄիջազգայինԼիտվան մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանըԼիտվայի իշխանությունները մեկ ամսով փակել են Բելառուսի հետ սահմանը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխող օդապարիկների օդային հարձակումներից առաջացած անվտանգության սպառնալիքների պատճառով, հաղորդում է Euronews-ը։Ավելին18:1629.10.25 -
ՀասարակականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կազմել է 382.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:0029.10.25 -
ՀասարակականՄայր Աթոռի ներկայացուցիչները մասնակցել են Հռոմում կայացած «Չարին դիմագրավելը. մեր ժամանակների նահատակները» խորագրով ֆորումինՀոկտեմբերի 26-ից 28-ը Հռոմում հանուն խաղաղության անցկացվող ավանդական միջազգային համաժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մասնակցեցին Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տեր Գարեգին Վրդ․ Համբարձումյանը։ Հրավիրված էր նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ Արք․ Մաշալյանը։Ավելին17:4529.10.25 -
ՀասարակականՆախարարության թույլտվությամբ Հնդկաստանից քաղցկեղի անորակ դեղեր են ներմուծվել Հայաստան. Hetq2023 թվականին Հնդկաստանից Հայաստան են ներմուծվել քաղցկեղի դեղեր, որոնք, «Հետաքննական լրագրության բյուրոյի» հետաքննության համաձայն, անարդյունք են կամ կողմնակի ազդեցություն են առաջացնում։ Այս մասին գրում է Հետքը:Ավելին17:3229.10.25 -
ՀասարակականՍահմռկեցուցիչ սպանությունից հետո՝ դանակահարություն դատարանում. նոր մանրամասներ` Վանաձորի վենդետայիցՎանաձորի դատարանում եղբոր սպանության վրեժը լուծել փորձած երիտասարդին դեռ չեն գտել իրավապահները: Նա դատարանում կասկածյալներից մեկին դանակով վիրավորելուց հետո փախել է: Վիրավորված Էրիկի տատը «Հայլուր»-ի հետ զրույցում պնդել է, թե իր թոռը կապ չունի ստեփանավանցի Հայկի սպանության հետ. նա ընդամենը ընկերների մեքենայում տեսել է սպանված տղայի դին:Ավելին17:2129.10.25 -
ՔաղաքականՎաղը մի անգամ էլ կդիմենք ՀԾԿՀ․ կպահանջենք կատարել մեր առաջարկը և իջեցնել հոսանքի սակագինը. Նարեկ ԿարապետյանԵրեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին․ գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:Ավելին17:1529.10.25 -
ԻրավականՎաղարշապատում տուն գնելու պատրվակով այցելած անձինք գողություն են կատարել (տեսանյութ)Տնից կատարված գողության վերաբերյալ ահազանգը ստացվեց հոկտեմբերի 5-ի ցերեկը: Մեկնեցին Արմավիրի մարզի քրեական և Վաղարշապատի համայնքային ոստիկանները:Ավելին17:0129.10.25 -
Քաղաքական«Տաշիր կապիտալը» պնդում է այս պահին կատարել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում. Դավիթ ՂազինյանՕգոստոսի 6-ին գրություն է ուղարկվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էներգոբալանսի բաշխման արդյունքում առաջացած 3.6 միլիարդ դրամը օգտագործելու համար, որպեսզի սակագինը իջնի, ինչին մերժում էր եկել պատասխան նամակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։Ավելին16:4929.10.25 -
ՀասարակականԴու վերջը ՔՊ ֆուտբոլիստ ես, թե՞ ՔՊ դպիր․ փաստաբանը լուսանկարներ է հրապարակելՓաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ապե, դու վերջը քպ ֆուտբոլիստ ես, թե քպ դպիր… վզիդ էլ բան ա կպել։Ավելին16:3629.10.25 -
ԱշխարհՊատանդների կեղծ մարմիններ հանձնելու համար է մեղադրում ՀԱՄԱՍ-ին Իսրայելը. ռումբեր են պայթում ԳազայումԳազայի երկնքում խաղաղությունը 19 օր է տևել: Իսրայելը գիշերը հրթիռակոծել է Գազայի հատվածի քաղաքացիական ենթակառուցվածքները, գրեթե 100 մարդ է զոհվել, այդ թվում՝ 24 երեխա: Արդեն այսօր Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, թե պաղեստինցի արմատականների տասնյակ թիրախների հարվածելուց հետո վերադարձել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի պահպանմանը։Ավելին16:2829.10.25 -
ՀասարակականՃամբարակ-Նավուր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում. կա 1 զnh, 1 տուժածԱյսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններւոմ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել է քարին:Ավելին16:1529.10.25 -
ՀասարակականՎեհափառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետՀոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:Ավելին15:5929.10.25 -
ՄիջազգայինՌուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակվում է. ՊեսկովՌուսաստանը և Ադրբեջանը ջանասիրաբար աշխատում են տարբեր մակարդակներում, և երկու երկրների միջև երկխոսությունը շարունակվում է։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ավելին15:4429.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Դաժան սպանության հետքերով. ի՞նչ է պատմում Վանաձորի դատարանում դանակահարված տղայի տատըՀայլուր 15։30 Դաժան սպանության հետքերով. ի՞նչ է պատմում Վանաձորի դատարանում դանակահարված տղայի տատըԱվելին15:3029.10.25 -
ՏնտեսականՊետական բյուջեի ցուցանիշներն էականորեն շեղվել են պլանավորվածից. «Լույս» հիմնադրամ«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։Ավելին15:1329.10.25 -
ԻրավականԱրարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմ Ասատրյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, հրապարակեց 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների և այդ ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Ասատրյանին և դատապարտելով ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով։Ավելին15:0329.10.25