Լրահոս
2025-10-30
-
ՄիջազգայինԼիտվան կրկին տեղաշարժի սահմանափակումներ է մտցրել Բելառուսի հետ սահմանի անցակետերումԸստ աղբյուրի՝ Լիտվայի ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ ծառայությունից ստացվել է պաշտոնական ծանուցում այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին որոշում է ընդունվել պետական սահմանը հատելու սահմանափակման և կասեցման մասին։Ավելին22:3030.10.25 -
ՀասարակականՄարտական հերթապահության ժամանակ հանկարծամահ է եղել ԵԿՄ-ական Սամվել ՀայրապետյանըԱյսօր՝ ժամը 17:55-ի սահմաններում, ԵԿՄ կազմում մարտական հերթապահության ժամանակ, նախնական տվյալներով հանկարծամահ է եղել Սամվել Թանգիի Հայրապետյանը: Այս մասին հայտնում են ԵԿՄ-ից: «Մահվան հանգամանքները կպարզվեն քննության արդյունքում: Ցավակցում ենք մեր զինակից ընկերոջ ընտանիքին եւ ծառայակից ընկերներին»:Ավելին22:2130.10.25 -
ՍպորտԳոռ Սահակյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊոկում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 145 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում էլ նա կրկին երրորդն է:Ավելին22:1530.10.25 -
ՔաղաքականԶարգացումը կգա գյուղից. Վաղարշապատում նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը «Հաղթանակը» եղել է ԾիածանումՎաղարշապատի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը Ծիածանում է եղել «Հաղթանակ»-ը: Զարգացումը գալու է գյուղից, ընտրողներին խոստանում են դաշինքի անդամները:Ավելին22:1030.10.25 -
ՍպորտՆարեկ Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոնԱյս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:Ավելին22:0530.10.25 -
ՄիջազգայինՖինլանդիան զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի սահմանի մոտՖինլանդիայի ցամաքային ուժերի մոտ 15 հազար զինծառայող կներգրավվի ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին մեկնարկող զորավարժություններին, որոնց որոշակի փուլեր կանցկացվեն Ռուսաստանի սահմանի մոտ։Ավելին22:0030.10.25 -
ՍպորտԾանրորդ Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիրԱլբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 131 կգ, 136 կգ ու 145 կգ: Վերջին մոտեցումով մեր ծանրորդը Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց: Այս վարժությունում Կարապետյանն առաջինն է: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 166 կգ, այնուհետ172 կգ ու 176 կգ` սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ: Այստեղ ևս նա առաջինն էր:Ավելին21:5030.10.25 -
ՔաղաքականԲռնաբարված ժողովրդավարություն կամ ՀԷՑ-ի «ռեկետը». հոսանքն էժանացնելու ձև կա«Տաշիր» կապիտալը պատրաստվում է երկրորդ դիմումն ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին իջեցվի հոսանքի սակագինը: Բայց արդյոք ՀԾԿՀ-ն կընդունի նույն առաջարկը երկրորդ անգամ: Կասկածներ կան իշխանության ընդդիմախոսների շրջանում, որ իշխանությունը սակագինն իջեցնելու դափնիներն իր համար է պահում, հոսանքը կէժանացնեն խորհրդարանական ընտրություններից առաջ, իբրև ՔՊ-ից պարգև ժողովրդին:Ավելին21:4530.10.25 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվում է 86-ամյա Խաչատուր ԽաչատրյանըՔրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ 1939 թվականին ծնված Խաչատուր Խաչատրյանը։ Նա հոկտեմբերի 28-ին դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել։ Նրա գտնվելու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։Ավելին21:3030.10.25 -
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել ևս երկու մահացած պատանդների աճյուններՀոկտեմբերի 9-ին Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնել են իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Գազայում հրադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին, իսկ հոկտեմբերի 13-ին ՀԱՄԱՍ-ը և նրա դաշնակիցներն ազատ արձակեցին 20 ողջ մնացած իսրայելցի պատանդներին ու հանձնեցին չորս մահացած գերիների աճյունները։ Հաջորդ օրերին ՀԱՄԱՍ-ն Իսրայելին էր հանձնել ևս մի քանի մահացած իսրայելցիների աճյունները։Ավելին21:2630.10.25 -
ԱրցախԱդրբեջանը ոչնչացնում է օկուպացված Արցախի Սբ. Ներսես Մեծ եկեղեցինՄշակութային արժեքների պաշտպանության գլխավոր դրույթը ձևակերպված է 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» կոնվենցիայի 4-րդ հոդվածում. «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց սեփական, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի և հաշվեհարդարի գործողություններից» (Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict 1954, article 4, UNESCO, http://www.unesco.org/new/en/culture/themes/armed-conflict-and-heritage/convention-and-protocols/1954-hague-convention/) ։Ավելին21:1530.10.25 -
ՔաղաքականՆոր փորձանք՝ Հայաստանի անվտանգության համար. բանակը դարձնում են մեկուկես տարի ինչի՞ հաշվինԿառավարությունն ուզում է, որ հաջորդ՝ ձմեռային զորակոչին արդեն պարտադիր զինծառայությունը ոչ թե երկու, այլ մեկուկես տարի լինի, ու անհետաձգելի կարգով այսօրվա նիստում ընդունվել է զինծառայության մասին օրենքում փոփոխության նախագիծը՝ այն խորհրդարան քննարկման ուղարկելու համար: Իշխանության ընդդիմախոսները սա համարում են ընտրություններից առաջ դիվիդենտ շահելու փորձ: Ի՞նչ են մտածում քաղաքացիները կառավարության այսօրվա որոշման մասին:Ավելին21:1030.10.25 -
ՀասարակականԱպարանում 21-ամյա վարորդը «Mazda 6»-ով վրшերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնինԱյսօր՝ հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Սարգիս Թ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 14-ամյա Հայկ Ա.-ին, հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն, ապա վերադարձել դեպքի վայր: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին21:0030.10.25 -
ՄիջազգայինԼեհաստանում դպրոցի շենքի վրա կրակոցներ են արձակվելԸստ աղբյուրի՝ Վլոդարի քաղաքի դպրոցի շենքի վրա արձակված կրակոցները հավանաբար օդամղիչ հրացանից են եղել։Ավելին20:4930.10.25 -
ՔաղաքականԱդրբեջանի հետ շփումների գովք և Հայաստանի նախընտրական քարոզարշավ. Փաշինյանը՝ ՓարիզումՓարիզում գտնվող Փաշինյանն այսօր անգամ Խաղաղության 8-րդ ֆորումն է որպես հարթակ օգտագործել նախընտրական քարոզչության համար՝ չնայած խորհրդարանական ընտրություններին դեռ 8 ամիս կա, ու իշխանությունը վստահեցնում է, որ արտահերթի չեն գնում: Ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետը ընտրությունների քաղաքական մեծ նշանակությունն է ընդգծել՝ Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի մասին խոսելու ընթացքում:Ավելին20:4530.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ցնցում են բանակը դուրեկան որոշմամբ, եկեղեցին հալածում՝ դաժանաբար. անհավատալի՛ ՀայաստանՀայլուր 20։30 Ցնցում են բանակը դուրեկան որոշմամբ, եկեղեցին հալածում՝ դաժանաբար. անհավատալի՛ ՀայաստանԱվելին20:3030.10.25 -
ՀասարակականԼիահույս ենք, որ այս ամենը ավարտվելու է, և Հովհաննավանքը սրբագործելուց հետո մենք կանցնենք հոգևոր մեր ծառայությանը․ տեր ՍարգիսԱյս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը` կարգալույծ արված հոգևորականի կողմից սպասվող պատարագի մասին։Ավելին20:1930.10.25 -
ՔաղաքականԳլխավոր շտաբում չե՞ն գիտակցում, որ այս փոփոխությունն ունենալու է բացասական հետևանքներ. Վիտալի ՄանգասարյանԱյն նույն գործադիր մարմինը, որը հանրային սննդի օբյեկտներում ծխելու կամ աղամանները սեղանին դնելու մասին որոշումները կարող է ժամերով քննարկել, այժմ ռազմավարական կարևորության թեմայի շուրջ գործնականում զրոյական քննարկում իրականացրեց։Ավելին20:1530.10.25 -
ՄիջազգայինԵՄ-ն կոչ է արել ԱՄՆ-ին կատարել միջուկային զենքի չտարածման պարտավորությունները«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա մենք տեսել ենք հայտարարությունը։ Մենք կոչ ենք անում (միջուկային փորձարկումների համապարփակ արգելման վերաբերյալ) պայմանագրի բոլոր կողմերին կատարել իրենց միջազգային պարտավորությունները, մասնավորապես՝ չտարածման մասին պայմանագրի։ Մենք դիմում ենք ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին», - ասել է նա։Ավելին20:0030.10.25 -
ՀասարակականՓրկարար ծառայությունը ուսումնական հաստատություններում պարբերաբար անցկացնում է վարժանքներՀոկտեմբերի 27-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը Տավուշի մարզում՝ Չինարի բնակավայրի Վ․ Սաղոյանի անվան և Չորաթան բնակավայրի Ա․ Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցներում անցկացրել է «Հակառակորդի օդուժի հնարավոր հարձակման հետևանքով դպրոցում փլուզման ու հրդեհի ժամանակ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:Ավելին19:4530.10.25