Լրահոս
Սպորտ
19:15
17.05.26
363

Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Img default alt hy

Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթել է  ադրբեջանցի մարզիկին և դարձել  մարզական մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Այդ մասին հայտնում են Սամբոյի ֆեդերացիայից։

Լեոնիդ Մելիքյանն էլ դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։

Մարզական սամբոյի 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը դարձել է Սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ 

64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։

Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է վաստակել Գևորգ Ազատյանը։