Լրահոս
Քաղաքական
13:30
15.05.24
247

Զինվորական կացարանի հրդեհից հետո պաշտոնանկ արված կորպուսի հրամանատարին նոր պաշտոն են տվել

Img default alt hy

ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ։

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Վահրամ Գրիգորյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ»:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը մինչև այդ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարն էր, պաշտոնանկ էր արվել 2023թ–ին հունվարին՝ 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհից հետո։