Լրահոս
Հասարակական
12:49
15.06.25
244

Զինվորական համազգեստ հագնելուց հետո մա՜ չէր կանչում. 20-ամյա տանկիստ Արթուրը զոհվեց ինքնաձիգը ձեռքին

Նալբանդյան գյուղում են եղել «Հայլուր»-ի գործընկեր «Մարզ նյուզ»-ի թղթակիցները: Այցելել են նաև տանկիստ Արթուր Սահակյանի ծնողներին: Արթուրը 20 տարեկան էր, երբ նահատակվեց 2020 թվականի հոկտեմբերին Արցախում: Պատերազմի դաժան հետքերը մաշվում, բայց չեն անհետանում: Սահակյանների ընտանիքում որդու կորուստից 4 տարի անց սկսել են վերանորոգել տունը, ինչպես Արթուրն էր ուզում: