Լրահոս
Միջազգային
13:55
11.12.24
91

Զինված հաշվեհարդարներ՝ Սիրիայում. քրդերին ջարդում են, Իսրայելը շարունակում է օդային հարձակումները

 

Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումից հետո տարբեր գոտիներին տիրանալու պայքար է սկսվել իսլամիստների ու քրդերի միջև: Դեր Զորում արդեն իսլամիստները քրդերից վերցրել են իշխանությունը, Ռաքքայի համար մարտեը շարունակվում են, իսկ Մանբիջում արդեն բախումների հետևանքով 218 մարդ է զոհվել: Երկիրը կարող է ներքաշվել քաղաքացիական նոր պատերազմի մեջ: