Լրահոս
15:50
25.06.24
159

Զինծառայող է մահացել Սյունիքի զորամասերից մեկում. բռնության հետքեր չկան մարմնի վրա

Նորից զոհ ունենք բանակում՝ խաղաղ պայմաններում: Սյունիքի զորամասերից մեկում երեկ զինծառայող է մահացել: Քննչական կոմիտեն է հայտնում, որ զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, Դավիթ Վահանի Ներսիսյանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, նա կորցրել է գիտակցությունը և շտապ տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մոտ 20 րոպե հետո արձանագրվել է նրա մահը: Նախաձեռնվել է քրեական վարույթ։