-
Առողջապահական
Թիթեղի հարվածից վնասված արգանդից դուրս հանված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
16:2113.05.25 -
Միջազգային
Վախենում են տուն վերադառնալ, ամենուր չպայթած արկեր են.մեծ անորոշություն՝ Հնդկաստան-Պակիստան սահմանին
14:5413.05.25 -
Հասարակական
Ավանում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kia»-ն. վերջինն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով քարե պարսպին
14:4513.05.25 -
Քաղաքական
Երբ Նիկոլ Փաշինյանը գնում է Սյունիք, դա որքա՞ն է արժենում. թաքցվող տվյալներ
14:0213.05.25 -
Միջազգային
Այս լռությունը զարմանք է առաջացնում․ Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Թրամփին և Ջեյ Դի Վենսին
13:5713.05.25 -
Քաղաքական
Հնդկա-պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան
13:4813.05.25 -
Քաղաքական
«Կրթվելը նորաձև է» ծրագրով ի՞նչ են սովորեցնում Փաշինյանները. ինչպե՞ս խուսափել պատասխանատվությունից
13:1013.05.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ադրբեջանը փոխել է կրակոցների ժամը. դրանց ձայնը հասել է Բերդ քաղաք
12:3013.05.25
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. թվեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության առաջին տարում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»։ Սակայն իր իշխանության անցած 7 տարիներին, թվերի ու գործնական քաղաքականության վերլուծությամբ առավել մեծ տուգանքների է դատապարտել քաղաքացիներին:
Այսինքն՝ Փաշինյանի իշխանության օրոք տուգանքները նոր թափ են առել։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց այս մասով պաշտոնական տվյալները՝ պարզելու, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից առաջ տուգանքների ինչպիսի վիճակագրություն կար, և ինչպիսին է իրավիճակը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Եվ այսպես,
2016-2021 թվականների տվյալների համաձայն՝ տուգանված անձանց թիվը տարեցտարի աճել է։ Մասնավորապես, 2019 թվականին տուգանվածների քանակը գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը. 2019-ին տուգանված անձանց քանակը 463 599 էր, այնինչ 2018-ին 324 544 էր։
Իսկ արդեն 2022 թվականից հաշվառման համակարգը փոխվել է, և տուգանքները հաշվվել են ոչ թե անձանց, այլ կիրառված տուգանքների քանակով։
2022 թ.-ին տուգանքների ընդհանուր քանակը 1 977 489 էր, իսկ 2023 թ.-ին՝ 2 561 027։
Տուգանքների ընհանուր քանակն անհամեմատելի աճել է նախորդ տարիների հետ համեմատությամբ։ 2024 թվականի տվյալները կհրապարակվեն սույն թվականի մայիսին, իսկ եղած արդյունքներից կարելի է ենթադրել, թե ինչպիսին կարող է լինել ցուցանիշը:
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, փաստացի, ժողովրդին վերաբերվում է որպես տուգանվող օբյեկտի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
-
11:48 13.05.25 Մամուլի տեսություն 13.05.2025 Կարդալ ավելին
-
11:30 13.05.25 Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ» Կարդալ ավելին
-
10:53 13.05.25 Ես 29,5 տարվա դատավոր եմ, հերոսի մայր, խոնարհման փոխարեն «դատում եք» ինձ․ դատավորը լալիս էր․ «Հրապարակ» Կարդալ ավելին
-
10:50 13.05.25 Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն. «Ժողովուրդ» Կարդալ ավելին