-
Իրավական
Երևանում ձերբակալվել է «Մազդա» մակնիշի մեքենաներից կողային հայելիներ գողացող երիտասարդը
23:0019.07.25 -
Հասարակական
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
22:4019.07.25 -
Քաղաքական
Իր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումը
21:4519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ Սյունիք
21:1519.07.25 -
Տարածաշրջան
Մարդիկ հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով․ Ավետիսյան
21:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև
20:4519.07.25 -
Հասարակական
«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ
20:1519.07.25 -
Քաղաքական
ՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ում
20:0019.07.25 -
Քաղաքական
Գլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքին
19:3019.07.25 -
Քաղաքական
«Մայր Հայաստանը» շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ. հայտարարություն
19:1519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև
19:1019.07.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք․ 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկում
18:0919.07.25 -
Քաղաքական
Թուրքական գաղտնիքների բացահայտումը. Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի գիրքը
18:0019.07.25 -
Միջազգային
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Պավլոգրադին, Խերսոնին և Սումիին. կան զոհեր և վիրավորներ
17:4019.07.25 -
Քաղաքական
5 մլրդ 59 մլն դրամ տրամադրել աղբահանությանը, բայց այս պատկերը լինի․ Աննա Ավետիսյան
17:2019.07.25 -
Արցախ
Նկուղում ծնված Մոնթեի և շրջափակված արցախցիների պատմությունը՝ մեծ էկրանին. «Գոյամարտ»
17:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Թրամփ
16:2019.07.25
Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստան-ԵՄ մշակութային երկխոսության աշխատաժողովին

ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր կազմակերպել են «Մշակույթի հարցերով քաղաքականության շուրջ» խորագրով աշխատաժողովը:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Աշխատաժողովի բացմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում եվրոպական երկրների դեսպաններ և դեսպանությունների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում երկխոսության կայացումը վկայում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության խորացման մասին։ Այս համատեքստում նախարարը նշել է կրթության ոլորտում ԵՄ-ի հետ երկխոսության հարթակի ձևավորման մասին և իր շնորհակալությունն է հայտնել կրթական բարեփոխումների գործընթացում ԵՄ-ի հետևողական աջակցության համար։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է նաև մշակույթի ոլորտում երկխոսության ամրապնդումն ու զարգացումը՝ նշելով, որ ձևավորված հարթակը նոր ծրագրերի և գաղափարների իրականացման հիմք է դառնում։
«Մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ներուժը շատ մեծ է։ Սա այն ոլորտն է, որտեղ կարող ենք ունենալ երկուստեք կարևոր և շոշափելի արդյունքներ, որոնցից կշահեն թե՛ Հայաստանը, թե՛ Եվրոպական միությունը, որովհետև մշակույթը փոխադարձաբար հարստացնում է մարդկանց»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում նախարարը կարևորել է հատկապես «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը տարեցտարի ընդլայնվում է։
«Առաջիկայում մեդիա բաղադրիչի ներգրավմամբ նոր հնարավորություններ կստեղծվեն հայաստանյան ստեղծագործողների և կազմակերպությունների համար՝ համագործակցելու եվրոպացի գործընկերների հետ։ Այս ամենը սերտորեն փոխկապակցված է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության հետ, որի իրականացման գործընթացում արդեն իսկ արձանագրում ենք լուրջ առաջընթաց»,- նշել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև նախարարության որդեգրած մշակութային քաղաքականությունը՝ շեշտելով ստեղծարար արդյունաբերության, մշակույթի տնտեսական ներուժի բացահայտման և զարգացման, մշակույթը հանրային ու տնտեսական կյանքի ինքնաբավ ոլորտ դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
«Մշակույթը հաճախ ընկալվում է սոսկ որպես մշտական հոգածության կարիք ունեցող ոլորտ՝ առանց հավելյալ ակնկալիքների։ Իհարկե, հոգածությունն անհրաժեշտ է, բայց մշակութային գործունեությունը նաև կարող է լինել ինքնաբավ և զգալի ազդեցություն ունենալ թե՛ հանրության, թե՛ տնտեսության վրա։ Այն կարող է ստեղծել հավելյալ արժեք, որը չափելի է և արտահայտվում է հանրային կյանքի ամենօրյա զարգացման մեջ։ Վստահ եմ՝ կան կոնկրետ գործիքակազմեր այս ճանապարհով առաջ գնալու համար»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ դեռևս անելիքներ դեռ շատ կան, թեև տարբեր ոլորտային կառույցներ իրականացնում են լայնածավալ աշխատանք:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ արդեն իսկ թատերահամերգային մի շարք կազմակերպություններում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդելը, կինոյի ոլորտում գործարկվել է ներդրումների վերադարձի հնարավորություն, թանգարաններում և մշակութային ժառանգության ոլորտում կիրառվում են աշխատանքի նոր մեթոդներ։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և զարգացման ուղղությամբ ընթացքի մեջ են տարբեր նախաձեռնություններ։
Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը համագործակցության պատրաստակամության և ներդրած ջանքերի համար։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և վերահաստատել Հայաստանի հետ մշակութային համագործակցության խորացման հանձնառությունը:
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ միասին այսօր վերահաստատեցինք մշակույթի ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ մեր համատեղ հանձնառությունը։ Մշակույթը միայն ժառանգություն չէ․ այն կամուրջ է մեր ժողովուրդների միջև, նորարարության խթան և ներառական ու կայուն զարգացման հիմնասյուն։ Այս աշխատաժողովը մեզ հնարավորություն է տալիս ձևավորելու համահունչ և փոխլրացնող տեսլական ԵՄ-Հայաստան մշակութային ճանապարհային քարտեզի և Հայաստանի մշակույթի ազգային ռազմավարության միջև, ինչպես նաև մշակութային ոլորտում ներդնել Թիմ Եվրոպա մոտեցումը՝ ապահովելով առավել մեծ ազդեցություն միասնության, ստեղծարարության և գործընկերության միջոցով»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման ընթացքը, ինչպես նաև ԵՄ կողմից մշակութային ոլորտին ցուցաբերվող և նախատեսվող աջակցությունը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը խոսել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդհանուր ուղղությունների մասին ԿԳՄՍ համակարգման շրջանակում՝ մասնավորապես անդրադառնալով մշակութային երկխոսության օրակարգին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը ներկայացրել են վերոնշյալ ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրի ընթացքը:
Աշխատաժողովի օրակարգում ընդգրկված էին նաև Հայաստան-ԵՄ մշակութային համագործակցության ներկա վիճակի ներկայացման, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակի գործունեության, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի կողմից ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մեդիա» բաղադրիչին միանալու գործընթացի վերաբերյալ հարցեր:
Ելույթներով հանդես են եկել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի համակարգող Անի Հովսեփյանը, «Մեդիա» բաղադրիչին միանալու հարցերով փորձագետ Արա Ղազարյանը, «EU4Culture» ծրագրի երկրորդ շրջափուլի պատասխանատու Անատոլի Բեյֆերտը, Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը:
«Կատապուլտ» ծրագրի արդյունքների և «ԱՍԱ» ցանցի ապագա քայլերի մասին հաշվետու ելույթով հանդես են եկել ծրագրի համակարգող Սեդա Գրիգորյանը: Հայաստանում Գյոթեի ինստիտուտի աշխատանքներն ու ծրագրերը ներկայացրել է Յան Թագ-Քյուհլինգը:
Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության մշակութային կազմակերպությունների տնօրեններ, Հայաստանի մշակութային և ստեղծարար արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:
-
23:20 19.07.25 Արմավիրի մարզում փլուզում է տեղի ունեցել Կարդալ ավելին
-
22:40 19.07.25 «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Կարդալ ավելին
-
22:00 19.07.25 Վթար` Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ 9-ը քաղաքացի հոսպիտալացվել է Կարդալ ավելին
-
21:30 19.07.25 Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին Կարդալ ավելին