Լրահոս
Հասարակական
16:30
18.06.24
177

Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Հունիսի 18-22-ը Մյունխեն, Բեռլին և Լայպցիգ քաղաքներում ԿԳՄՍ նախարարն այցելություններ կունենա մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ Մյունխենի տեխնոլոգիական համալսարան, Մյունխենի Բունդեսվեհրի համալսարան: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են, մասնավորապես, համագործակցության հեռանկարները Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման նախագծի շրջանակում:

Նախատեսվում են նաև հանդիպումներ մշակույթի և սպորտի ոլորտային պատասխանատուների հետ, ինչպես նաև այցելություններ Բեռլինի Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, Neues թանգարան, Լայպցիցի գիտահետազոտական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտ GWZO (Leibniz-Institut für Geschichte und Kultur des östlichen Europa), որոնց պատասխանատուների հետ կքննարկվեն ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր: