-
Իրավական
Երևանում ձերբակալվել է «Մազդա» մակնիշի մեքենաներից կողային հայելիներ գողացող երիտասարդը
23:0019.07.25 -
Հասարակական
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
22:4019.07.25 -
Քաղաքական
Իր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումը
21:4519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ Սյունիք
21:1519.07.25 -
Տարածաշրջան
Մարդիկ հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով․ Ավետիսյան
21:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև
20:4519.07.25 -
Հասարակական
«Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ
20:1519.07.25 -
Քաղաքական
ՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ում
20:0019.07.25 -
Քաղաքական
Գլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքին
19:3019.07.25 -
Քաղաքական
«Մայր Հայաստանը» շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ. հայտարարություն
19:1519.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև
19:1019.07.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք․ 2 ժամ որոնողական աշխատանքներից հետո երեխային հայտնաբերել են հոր մեքենայի բեռնախցիկում
18:0919.07.25 -
Քաղաքական
Թուրքական գաղտնիքների բացահայտումը. Ռուբեն Մելքոնյանի և Վարուժան Գեղամյանի գիրքը
18:0019.07.25 -
Միջազգային
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Օդեսային, Պավլոգրադին, Խերսոնին և Սումիին. կան զոհեր և վիրավորներ
17:4019.07.25 -
Քաղաքական
5 մլրդ 59 մլն դրամ տրամադրել աղբահանությանը, բայց այս պատկերը լինի․ Աննա Ավետիսյան
17:2019.07.25 -
Արցախ
Նկուղում ծնված Մոնթեի և շրջափակված արցախցիների պատմությունը՝ մեծ էկրանին. «Գոյամարտ»
17:0019.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Թրամփ
16:2019.07.25
Զգուշացե՛ք Հայաստանում նրանցից, ովքեր հարձակվում են Հայ Առաքելական եկեղեցու վրա. ֆրանսիական հեղինակավոր պարբերականի անդրադարձը

Զգուշացե՛ք Հայաստանում նրանցից, ովքեր հարձակվում են Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Ֆրանսիական հեղինակավոր պարբերականը «Կովկասյան ժողովրդավարությունը վտանգի տակ է» վերնագրով ծավալուն հոված է հրապարակել, որտեղ անդրադաձել է ՀԱԵ-ի վրա հարձակումներին, եկեղեցականների և Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումներին։
«Այս անսասան ինստիտուտը ծառայում է որպես երկրորդ իշխանություն այս անկայուն ժողովրդավարության մեջ։ Նիկոլ Փաշինյանը, որի իշխանությունը թուլացել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուց հետո, հինգշաբթի օրը հատել է կարմիր գիծը՝ ձերբակալելով արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Ընդդիմադիր գործիչը մեղադրվում է պետական հեղաշրջում հրահրելու մեջ։ Երևանը մեղադրում է հոգևորականին ահաբեկչական գործողություններ պլանավորելու մեջ։
Սա տեղի է ունենում Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև շաբաթներ շարունակ լարվածությանը զուգահեռ, երբ եկեղեցին քննադատում է Փաշինյանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական մերձեցման համար»,- գրում է պարբերականը։
Պատբերականն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը․
Հունիսի 18-ին ձերբակալվեց և կալանավորվեց Ռուսաստանում և ամբողջ աշխարհում հայ ազդեցիկ գործարար Սամվել Կարապետյանը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Ֆրանսիական JDD (Journal de Dimanche) օրաթերթում նրա փաստաբան Արամ Վարդևանյանը դատապարտեց «քաղաքական հետապնդումը» և «բոլոր այլախոհ ձայների լռեցումը»։
Սակայն ոմանք ենթադրում են այստեղ Ռուսաստանի միջամտության փորձ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարեց, որ ուշադիր հետևում է Կարապետյանի ձերբակալությանը, որի կարողության մի մասը գտնվում է Ռուսաստանում։
Այսքանով ընդդիմադիրների նկատմամբ ճնշումները և ձերբակալությունները չեն ավարտվում։
Ուրբաթ առավոտյան ոստիկանները մտան Վեհարան։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը ձերբակալվեց, որը տեղի ունեցավ հոգևորականների և իրավապահ մարմինների միջև բախումներից հետո։
Ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ խրված՝ Երևանը խոսում է «քրեաօլիգարխիկ-հոգևորական դավադրության» մասին, որը պետք է ենթարկվի պատասխանատվության։
Կովկասի ամենաաղքատ ազգը՝ շրջապատված գիշատիչ հարևաններով գտնվում է պատմության խաչմերուկում՝ տարածաշրջանային հաշտեցման և ավտորիտար գայթակղության միջև։ Մինչդեռ եվրոպացիներն ու ամերիկացիները իրենց հայացքներն ուղղել են Ուկրաինային և Մերձավոր Արևելքին, և հայերի ճակատագիրը կարող է որոշվել արևմտյան տերություններից անկախ։
-
21:15 19.07.25 Հայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ Սյունիք Կարդալ ավելին
-
20:45 19.07.25 Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև Կարդալ ավելին
-
19:10 19.07.25 Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև Կարդալ ավելին
-
16:20 19.07.25 Հայաստանն ու Ադրբեջանը բավականին մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Թրամփ Կարդալ ավելին