Լրահոս
Միջազգային
00:31
19.03.25
3 261

Զելենսկին Պուտինի և Թրամփի զրույցից հետո անսպասելի հայտարարություն է արել

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին բարձր է գնահատել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա չգրոհելու նախաձեռնությունը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է «Общественное» հրատարակությունը։

«Մենք միշտ պաշտպանել ենք էներգետիկ ոլորտի վրա ոչ մի զենքով չհարձակվելու դիրքորոշումը»,- ասաց նա։

Կիեւի ռեժիմի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո չի շփվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սակայն հույս ունի, որ նրան կզանգահարեն:

Երեքշաբթի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, այն տևել է մոտ երկու ժամ:

Ի թիվս այլ բաների, Ռուսաստանի ղեկավարը դրական է արձագանքել հակամարտող կողմերի՝ 30 օրով էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումներից փոխադարձ ձեռնպահ մնալու գաղափարին և զինվորականներին տվել է համապատասխան հրաման։

Նախորդ անգամ երկու երկրների ղեկավարները շփվել էին փետրվարի 12-ին, այն ժամանակ բանակցությունները տևել էին գրեթե մեկուկես ժամ: Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և պայմանավորվել շարունակել շփումները, այդ թվում ՝ անձնական հանդիպում կազմակերպելու հարցով։