-
Աշխարհ110 օր՝ ծովի տակ. 59-ամյա գերմանացին ապրելու տեղ է գտել և համաշխարհային ռեկորդ սահմանել10:3523.01.25
-
Մամուլի տեսությունՈրքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»09:5223.01.25
-
Մամուլի տեսությունՏրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել»․ «Փաստ»09:4923.01.25
-
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը․ «Փաստ»09:4223.01.25
-
Մամուլի տեսությունՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ»09:3823.01.25
-
Մամուլի տեսությունԸնդդիմադիր պատգամավորը անակնկալի է բերել իշխանություններին. «Ժողովուրդ»09:3423.01.25
-
ՄիջազգայինՎերադարձ՝ ավերված քաղաք. լվացքի առաջին պարանները Գազայում՝ արյունալի պատերազմից հետո09:0023.01.25
-
ՔաղաքականԿանգնելու եք, ասեք՝ դե գազը պետք է Ադրբեջանից բերենք, ցորենն էլ Թուրքիայից․ Քրիստինե Վարդանյան23:3022.01.25
-
ՀասարակականԲանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը23:1522.01.25
-
ՔաղաքականԲանկային հաշիվներին հասանելիությունը ինֆորմացիա է տալիս ձեր կապերի մասին․ Կարեն Վրթանեսյան22:4822.01.25
-
ՄիջազգայինԻրանի նոր հրթիռից տագնապած են Արևմուտքում. Թեհրանը ներքաշվե՞լ է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ22:4022.01.25
-
ՔաղաքականՊա՛րոն Փաշինյան, անպատրաստ էիք հարցին, անգամ պարամետրերը հուշեցի․ Ագնեսա Խամոյան22:0022.01.25
-
ՏնտեսականԿԲ-ն մարդկանց բանկային տվյալների վերաբերյալ որևէ հարցում չի անցկացնում. զգուշացում21:4622.01.25
Զեկուցվել է ի նպաստ Արցախի խնդրի կատարված աշխատանքները
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նոյեմբերի 21-ին գումարել է առցանց հանդիպում՝Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայաուցչական մարմինների պատասխանատուների և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի անձնակազմի մասնակցությամբ։Հարգելի պատճառներով հանդիպմանը չեն մասնակցել Հունաստանի, Ռումինիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները։ Քննարկմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։
Ներկայացնելով հանձնախմբի նպատակը և գործունեությունը՝ Վ․ Օսկանյանը նշել է, որ հանձնախմբի գլխավոր օրակարգը միջազգային պաշտպանության երաշխիքներով արցախահայության հավաքական հայրենադարձության իրավունքի հետապնդումն է միջազգային հարթակներում։
Մասնակիցները, որպես օրվա հրամայական շեշտել են այդ խնդրի՝ բոլոր առումներով բարձրացումն ու հետապնդումը, որովհետև այն ոչ միայն արդար իրավունքի իրացման խնդիր է, այլ նաև միջազգային իրավունքի պարտադիր նորմ, ինչի վերաբերյալ արդեն իսկ գոյություն ունի միջազգային լայն արձագանք, Արդարադատության միջազգային դատարանի որոշում և բազմաթիվ երկրների ու կազմակերպությունների հայտարարություններ։
Կարևորվել է վերադարձի իրավունքի իրացման համար էական նշանակություն ունեցող՝ Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը։
Քննարկման ընթացքում կարևորվել է նաև վերադարձի իրավունքի իրացման գործում համահայկական ուժերի զորաշարժի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվելներկայումս Հայաստանի իշխանությունների կողմից այս հարցի հետապնդման բացակայութանը։
Ժողովի մասնակիցները նաև զեկուցել են իրենց երկրներում ի նպաստ Արցախի խնդրի կատարված աշխատանքները։
Քննարկման արդյունքում որոշվել է առաջիկա նիստը նույնպես գումարել արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման աշխատանքների օրակարգով՝ քննարկելու շրջաններից ստացված առաջարկները։ Որոշվել է նաև մշտական կապ պահել Վարդան Օսկանյանի և հանձնախմբի այլ անդամների հետ՝ փոխադարձ իրազեկելու կատարվող աշխատանքների մասին և, ըստ անհրաժեշտության, համադրելու նախաձեռնությունները։
Եվրոպացիները հանուն Արցախի հարթակ
Բրյուսել
27 նոյեմբերի 2024թ․
- 23:43 22.01.25 Ադրբեջանցիները Դադիվանքը համարում են ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է Կարդալ ավելին
- 00:00 17.01.25 Մտահոգ ենք Ադրբեջանում պահվող հայ պատանդների շինծու դատական գործընթացներով. Արցախի թեմ Կարդալ ավելին
- 12:45 16.01.25 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Կարդալ ավելին
- 21:28 08.01.25 Արցախը նորից կդառնա հայկական և քրիստոնեական, եթե կարողանանք գիտակցել սխալները, որոնք պատճառ հանդիսացան նրա կորստյան․ Արցախի թեմի առաջնորդ Կարդալ ավելին