-
Մամուլի տեսությունԵվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել․ «Հրապարակ»10:1024.01.25
-
Մամուլի տեսությունՀայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել․ «Ժողովուրդ»v10:0724.01.25
-
Մամուլի տեսությունԹմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին․ «Հրապարակ»10:0024.01.25
-
ՀասարակականՏավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման. Ոսկան Սարգսյան09:3024.01.25
-
Հասարակական«Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում․ վիրավոր կա23:5923.01.25
-
ՀասարակականՄալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց23:3023.01.25
-
ՀասարակականՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ23:0023.01.25
-
ՀասարակականՄասիսում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրшվnրներ22:1523.01.25
-
ԻրավականՌոբերտ Քոչարյանի արդարացումից 3 տարի անց վերաբացված գործով դատական նիստը շարունակվել է22:0023.01.25
-
ՔաղաքականՓաշինյանն ու տիկինը անձրևի տակ են ընկել և «շահավետ առաջարկ» տարել Դավոս. Ալիևի հետ հանդիպում կլինի՞21:5023.01.25
-
ՔաղաքականՀայաստանի եվրոպական պարադոքսը. գնո՞ւմ ենք Եվրամիություն, թե՞ կոտրատվում ենք Եվրոպայի ճանապարհին21:4523.01.25
-
ՀասարակականԾանուցում չեմ ստացել․ Վահրամ Սահակյանը հերքում է, թե իրեն մեղադրանք է առաջադրվել․ Oragir.News21:3023.01.25
-
ԻրավականՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ21:1523.01.25
-
ՄշակույթՀայ դերասաններով «Անորա» ֆիլմը «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում է20:4523.01.25
-
ՀայլուրՀայլուր 20։30 Վտանգավոր խաղեր՝ Հայաստանի եվրաինտեգրման շուրջ. կրակոտ ճառ է հնչել Եվրոպայում20:3023.01.25
-
ՔաղաքականԱդրբեջանի հարձակման վտանգը.արտաքին հետախուզությունը հանգստացնում է, Հայաստանի ԱԽ քարտուղարը մտահոգ է20:1523.01.25
-
ՔաղաքականՓաշինյանի համար դոշ տվածների մեջքը կոտրում են բարձրացված հարկերը. բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց19:4523.01.25
-
Արտաքին քաղաքականությունԵԱՏՄ ու ԵՄ-ի անհամատեղելիության մասին Օվերչուկի հայտարարությունը հիմնված է իրականության ըմբռնման վրա. Զախարովա19:3023.01.25
-
ԻրավականԿարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան18:4523.01.25
-
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանն ու Ալիևը՝ Դավոսում. պատերազմի ռիսկերն են գնահատում Երևանում18:3023.01.25
-
ՀասարակականԽարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի. երեկ նրա ծննդյան օրն է եղել18:1523.01.25
Զարմանալի և ցավալի է, որ Փաշինյանն իրեն և իր կուսակցությունը համեմատում է Քրիստոսի հետ, դա պարզ մանիպուլյացիա է․ Տեր Եսայի
Ինձ համար զարմանալի է և ցավալի այն իրականությունը, երբ ՀՀ ղեկավարն իրեն ու իր կուսակցությունը համեմատում է Հիսուս Քրիստոսի հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Զատկի տոնին արված հայտարարություններին։
«Քրիստոսին խաչեցին հենց միայն նրա համար, որ նա չցանկացավ լինել հեղափոխական և չցանկացավ հեղափոխություն անել։ Նա չցանկացավ անել այն հեղափոխությունը, որը հրեաներն էին ակնկալում Քրիստոսից՝ իրենց ազատագրելու հռոմեական իշխանության լծից։ Հրեաները պարզապես պատրաստ էին իրենց կյանքը Հիսուսի հետ տալու, միայն եթե Հիսուսը նրանց առաջնորդեր ապստամբության և Դավթի՝ իրենց երազած թագավորության վերականգնման»,- բացատրեց նա և հավելեց՝ հետևաբար հենց դրա համար էլ Հիսուսին խաչեցին․ ինքը չուզեց անել այն հեղափոխությունը ինչը հրեա ժողովուրդն էր ակնկալում։
Տեր Եսային Փաշինյանի բոլոր այդ համեմատությունները անհեթեթություն համարեց։
«Թե՛ իրեն, թե՛ իր կուսակցությունը Քրիստոսի ու Քրիստոսի Հարության հետ համեմատելու այդ հայտարարությունները պարզապես անտեղին են և մեկանաբանությունից դուրս։ Այդ ամեն ինչը պարզ մանիպուլյացիա է, մարդկանց մեջ տրամադրություններ ստեղծելու և Քրիստոսի հետ ասոցացնելու համար։ Երբ տեսնում եմ այդ համեմատությունները, ինձ մոտ զարմանք է առաջացնում․ զարմանալի է և ցավալի այդ իրականությունը»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ Արտաշատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլ նաև երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։
«Ինձ համար Հիսուս Քրիստոսը, ոչ միայն Աստծո որդի է, այլև առաջնորդի իդեալական կերպար և, իմ ընկալմամբ, նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։ Որն ակնհայտորեն շատ բան է փոխել իր գործունեությամբ՝ հաղթելով թվացյալ պարտության միջոցով։ Այս բանաձևը ես ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության հետ և մեր կուսակցության հետ»,- ընդգծել էր Փաշինյանը:
- 16:15 23.01.25 Նոր կյանքի տագնապն ու գույները՝ արցախցիների տանը. կարոտի պատը Կարդալ ավելին
- 21:30 21.01.25 ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ Կարդալ ավելին
- 18:15 21.01.25 Այսօր այցելում եմ հարուստ գյուղատնտեսություն ունեցող Արարատի մարզ․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Կարդալ ավելին
- 13:48 21.01.25 Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը Կարդալ ավելին