Լրահոս
Հայաստան
22:57
27.05.24
154

Խուճապ է սկսվում Լոռիի մեկուսացած բնակավայրերում. «Դիակը չենք կարողանում հասցնել քաղաք»

Հայտնի են աղետի գոտու վերածված Լոռիի և Տավուշի մարզերում ջրհեղեղի զոհ դարձած 4 բնակիչների անունները: Նրանցից երեքը Լոռիից են, մեկը՝ Տավուշից: Մեկ մարդ անհետ կորած է համարվում: Տեղեկությունը «Հայլուր»-ին հաստատել են ՏԿԵ նախարարությունից: Ավելի քան մեկ տասնյակ կամուրջների փլուզման պատճառով՝ Լոռու մարզի մի քանի գյուղեր հայտնվել են մեկուսացման մեջ: Բնակիչներին ուղղաթիռով սնունդ հասցնելու հնարավորությունն է քննարկվում աղետի հետևանքները վերացնելու համար ստեղծված օպերատիվ շտաբում: Երեկ Դեբեդ, Աղստև ու Տաշիր գետերի վարարման հետևանքով փլուզվել են ճանապարհներ, այդ թվում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Հեղեղաջրերը լցվել են տներ, շենքեր, ջրի տակ են հայտնվել մեքենաներ: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ պատրաստ է օգնել Հայաստանին՝ հեղեղումների հետևանքների վերացման համար: