Լրահոս
Միջազգային
14:42
14.03.25
107

Խոստումնալից, բայց՝ թերի. Թրամփի արձագանքը՝ Պուտինին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու Վաշինգտոնի առաջարկի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները «խոստումնալից, բայց թերի» է անվանել: ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է, որ հավատարիմ է ուկրաինական հակամարտության արագ ավարտին, նաև ցանկություն է հայտնել Պուտինին հանդիպելու: Երեկ երեկոյան Պուտինը, արձագանքելով 30-օրյա հրադադար կնքելու Վաշինգտոնի առաջարկին, հայտարարել էր, որ համաձայն է մարտերը դադարեցնել, միայն եթե դա հանգեցնելու է երկարաժամկետ խաղաղության։ Պուտինը չէր բացառել, որ կխոսի ԱՄՆ նախագահի հետ՝ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի մանրամասները քննարկելու համար։ Ավելի ուշ Թրամփը նույնպես ցանկություն է հայտնել Պուտինի հետ խոսելու: