Լրահոս
Սպորտ
23:58
25.06.24
264

Խորվաթիան կրկնել է 20 տարվա վաղեմության հակառեկորդը

Img default alt hy

Խորվաթիայի հավաքականը կրկնել է 20 տարվա վաղեմության հակառեկորդը՝ ոչ մի հաղթանակ չտանելով Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։

Զլատկո Դալիչի գլխավորած թիմը խմբային փուլի երրորդ տուրում 1:1 է խաղացել Իտալիայի հետ և գործնականում զրկվել 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Առաջին երկու տուրերում խորվաթները 0:3 հաշվով պարտվել էին Իսպանիային, 2:2 խաղացել Ալբանիայի հետ:

Խորվաթիան ոչ մի հաղթանակ չէր տարել նաեւ Եվրո-2004-ում։