Լրահոս
Միջազգային
15:15
18.01.25
415

Խոպանչիներին դժվար կյանք է սպասվում. Ռուսաստանը «վիսիլկայի» ռեժիմի է անցնում

Ռուսաստանում ապօրինի միգրանտների դեմ պայքարը խստանում է: Ռուսաստանում գրեթե ամեն օր ահաբեկչությունների կանխման մասին տարածվող տեղեկությունների ֆոնին՝ Դաշնային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը աշխատանքային միգրանտների տեղաշարժի նկատմամբ:

Արդեն 18 օր է՝ Ռուսաստանում ուժի մեջ է մտել միգրացիայի մասին նոր օրենքը, որը ավելի է դժվարացնում արտասահմանցիների կյանքը այնտեղ: Արդյոք ԵԱՏՄ անդամ Հայաստանի քաղաքացիների վրա էլ է տարածվում խստացված օրենքը: